
- patkanyan.jpg (12.12 кб) Просмотров: 360
ԿենսագրությունՊատկանյան Ռափայել Գաբրիելի, Գամառ Քաթիպա (8.11.1830, Նոր Նախիջևան — 26.8.1892, Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Գ. Պատկանյանի որդին:
Սկզբնական կրթությունն ստացել է
հոր դպրոցում,
1843—49-ին սովորել է Լազարյան ճեմարանում:
1850-ին մեկնել է Թիֆլիս:
Առաջին ստեղծագործությունները՝
«Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զարմայր Նահապետի մահը» (պոեմներ), «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» (բանաստեղծություններ), լույս են տեսել
1850—51-ին «Արարատ» շաբաթաթերթում: Առաջին պոեմում Պ. հայ պետականության վերջին ներկայացուցիչ
Լևոն IV-ի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները: Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի:
Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է:
1851-ին Պ. սովորել է
Դորպատի համալսարանում, գրել ուրախության, գինու, վայելքի, ինչպես նաև հեռավոր հայրենիքի փառաբանման տրամադրություններով հագեցած բանաստեղծություններ
(«Հայոց գինին», «Թիֆլիսի քեֆ»): 1851-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակ-ը:
1852-ին ուսանողներ
Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ հիմնել է
Գամառ-Քաթիպա ընկերությունը: Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար
1854-ին տեղափոխվել է
Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արլ. ֆակուլտետի
հայ-վիրա-թաթարական բաժինը:
1855-ին լույս է տեսել Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝
«Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով: Պ. ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել
«Արաքսի արտասուքը» (1856), «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» (1856) ստեղծագործություններում:
1857-ին Պ. դարձել է Մ. Բադաղյանի ստեղծած
«Երիտասարդ Հայաստան» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը դարավոր լծից:
1857—62-ին գրել է
«Պատմություն Մեծին Պետրոսի...», «Նապոլեոն Բոնապարտ», «Մարտին Լյութեր» (անտիպ) աշխատությունները, որոնց օրինակով կամեցել է ոգեշնչել հայ ժողովրդին,
«Դև Մրուս», «Քյոռ Օղլու» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկներին:
1863—64-ին հրատարակել է
«Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի հերոսամարտի դրվագները:
1866-ին մեկնել է Նոր Նախիջևան, որտեղ, ուսումնա-կրթական աշխատանքներին զուգընթաց, ստեղծագործել է, արտահայտել ազատաբաղձ գաղափարներ, որոնք արտացոլվել են Նոր Նախիջևանի բարբառով գրած
«Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875), «Կիւլզատե» պատմվածքներում և
«Նոր Նախիջևանի քնար» (1878) ժողովածուում:
1875-ին թուրք բռնապետության դեմ Հերցեգովինայում և Բոսնիայում բռնկած սլավոնների ապստամբության լուրը ստեղծագործական նոր լիցք է հաղորդել Պ-ին, և նա գրել է
«Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը:
Բեռլինի կոնգրեսից
(1878) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին Պ. շարունակել է ստեղծագործել նույն ոգով:
1880-ական թթ. ստեղծել է
«Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և Նաժիշտ» վիպակները, որոնցից առաջինում ներկայացրել է օտարամոլ, միայն անձնական բարօրության մասին մտածող հային, իսկ երկրորդում գովերգել է ասպետական գծերով օժտված, ազնիվ անձնազոհ հերոսին:
1880-ին Պ-ի ջանքերով Նոր Նախիջևանում հիմնադրվել է արհեստագործական դպրոց, որը հնարավորություն է ընձեռել չքավոր երեխաներին, տարրական գիտելիքներին զուգընթաց, տիրապետելու արհեստների, ստանալու անվճար սնունդ ու հագուստ: Պ. մինչև իր կյանքի վերջը եղել է այդ դպրոցի տեսուչը: Այդ տարիներին նա գրել է մի շարք դասագրքեր
(«Մայրենի բարբառ», «Այբբենարան հնչական ոճով», «Հայոց պատմություն»), «Մեր տեղի ծակլաբունները» պատմվածքը, որտեղ երգիծել է Բեռլինի կոնգրեսի մասնակից մեծ տերություններին, խարազանել անձնական շահը հայրենիքի ազատությունից գերադասող անձանց:
1880-ական թթ. կեսերին Հայաստանում տեղի ունեցող ընդվզումները առիթ են դարձել ստեղծելու
«Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդում», «Փեսաներ» բանաստեղծությունները, որոնցում հեղինակը համայն հայությանը կոչ է արել զորավիգ կանգնել հայրենիքի փրկության գործին:
Պ. Նոր Նախիջևանի բարբառով գրել է նաև երգիծական պատմվածքներ, որոնցում ներկայացրել է բուրժ. հարաբերությունների զարգացման հետևանքով փլուզվող հայ համայնքի պատկերը
(«Օձի խածածը», «Շատերեն մեկը», «ՒԽոռթլախը», «Նոր տուն ու հին տուն», «Փորսոլխին Ավագը», «Խ՚ապաաթը վորի'նն է» ևն):