СТАНЬ VIP

Քըրք Քըրքորյան Ահարոնի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Քըրք Քըրքորյան Ահարոնի

Сообщение Karen » 22 янв 2014, 22:10

(26.19 кб) Просмотров: 806
(90.18 кб) Просмотров: 806
(73.5 кб) Просмотров: 806

Քըրք Քըրքորյան (Գրիգորյան Գրիգոր Ահարոնի) (հունիսի 6, 1917, Ֆրեզնո). ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար. «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։ Ծնվել է 1917 թ.։ Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։
Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։

Սպիտակի երկրաշարժից հետո եւ ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար։ Առաջին խոշոր հատկացումը՝ 14 մլն. դոլար, կատարել է 1993թ.՝ եռապատկելով «Ձմեռ 1993-94» վառելանյութի եւ ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը։ 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնում հավաքված գումարը՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար։

2001թ.–ից նրա «Լինս» հիմնադրամը 200 մլն. դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ։ «Տրասինդա» Կորպորացիայի նախագահ։

ՀՀ Ազգային Հերոս (27.05.2004)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель


Вернуться в Կենսագրություններ