СТАНЬ VIP

Քառյակներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Քառյակներ

Сообщение Narek » 02 янв 2009, 22:32

Ամեն անգամ արբելիս,
Չարչարվում եմ սիրելիս,
Մտածում եմ թե ինչպես,
Գարեջուրը դարձավ մեզ:

Հ.Հ.Հ. "Հայտնի Հայ Հանճար"
:16: ՀԱՅԵՐ :16:
Аватара пользователя
Narek
забанен

Քառյակներ

Сообщение Армине » 15 мар 2009, 23:36

***
Ծով գանձեր եմ դեռ շռայլում, բայց խորանում իմ սրտի
Չի պակասում թեկուզ մի շիթ ծով դարանում իմ սրտի,
Տես ինչ հրաշք է միշտ գործում հանելուկը բարության, -
Ինչ տալիս եմ՝ այն է մնում գանձարանում իմ սրտի:

Հովհաննես Շիրազ
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Քառյակներ

Сообщение Армине » 15 мар 2009, 23:37

***
Հին ու նորի կռվի ճամփեն դեռ երկար է, սիրտ իմ, կաց,
Երազիդ պես դեռ աննվաճ Մասիս սար է, սիրտ իմ, կաց,
Կաց, որ վերջին զարկդ զանգես Ազատն ի վեր, ի Մասիս,
Ախ, վերջ չկա, կյանքը սկիզբ ու պայքար է, սիրտ իմ, կաց:

Հովհաննես Շիրազ
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Քառյակներ

Сообщение Армине » 15 мар 2009, 23:40

***

Վաղն ի՞նչ կտա, բայց ո՞վ գիտե և ճշմարիտն ո՞վ կասի,
Գինի տուր ինձ, ուրախանանք այս լուսնի տակ, իմ լուսին,
Շատ գիշերներ դեռ կշողա նա երկնքում այսպես ջինջ,
Բայց չի գտնի մեզ այս կյանքում ու չի հիշի մեր մասին։
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Քառյակներ

Сообщение Армине » 15 мар 2009, 23:41

***
Անուշաբույր ու կաթնաթույր, Տեր իմ, ղու ես արարել ինձ,
Գեղահասակ, նման բարդու ու նոճու ես արարել ինձ,
Բայց այնպես Էլ չհասկացա, աշխարհի ճոխ այս խնջույքում,
Ո՜վ նկարիչ արարչագործ, թե ինչու՞ ես արարել ինձ:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Քառյակներ

Сообщение Армине » 15 мар 2009, 23:43

***
Ես եմ, գինին, նվագածուն եւ խուլ անկյունն այս գինետան,
Ո'չ ահ ունեմ դատաստանի եւ ո'չ Էլ հույս ողորմության,
Սիրտս ու հոգիս ողողել եմ մրուրի մեջ կարմիր գինու,
Օ՜, ազատ եմ հող ու ջրից, հուր ու քամուց ես հավիտյան:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Քառյակներ

Сообщение Армине » 15 мар 2009, 23:44

***
Սիրտ իմ այս մութ առեղծվածի պատասխանին չես հասնի, չէ,
Կորովամիտ իմաստունի միտք ու բանին չես հասնի, չէ,
Քանի դեո կաս կյանքը դրախտ դարձրու գինով անապական,
Վերին դրախտ, ի՞նչ իմանաս, կհասնե՞ս թե՞ չես հասնի, չէ:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Քառյակներ

Сообщение Армине » 15 мар 2009, 23:46

***
Հույսի ծառին բերք գտնեի, երանի՜,
Բան հասկացող խելք գտնեի երանի՜,
Ա՜խ մինչեւ ե՞րբ այս գոյության զնդանում.
Դեպ անգոյը ելք գտնեի երանի։
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Քառյակներ

Сообщение Армине » 17 мар 2009, 13:09

***
Եթե կույր չես, աչք իմ, գերեզմանը տես,
Խառն ու շփոթ այս աշխարհի բանը տես,
Արքաներ ու իշխաններ են հողի տակ,
Սիրուններին մրջյունի բերանը տես։
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

Քառյակներ

Сообщение Армине » 17 мар 2009, 13:12

***
Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար։
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор



Вернуться в Արվեստ և գրականություն