«Քեզ համար ընտրիր բարեկամ. դու միայնակ չես կարող երջանիկ լինել. երջանկությունը երկու հոգու գործ է»
«Քեզ համար ընտրիր բարեկամ. դու միայնակ չես կարող երջանիկ լինել. երջանկությունը երկու հոգու գործ է»
«Մարդկանց հետ ապրիր այնպես, որ ընկերներդ չդառնան ոսոխներ, այլ ոսոխներդ դառնան ընկերներ»
«Բարեկամների մոտ ամեն ինչ ընդհանուր է, և բարեկամությունը հավասարություն է»
«Խելամիտ կին: Եթե դու ցանկանում ես, որ ամուսինդ ժամանակն անցկացնի քեզ հետ, ապա հոգ տար այն մասին, որպեսզի նա ուրիշ ոչ մի տեղ չգտնի այդքան հաճելի բավականություն ու քնքշություն»
«Խնայեք ձեր երեխաների արտասուքները, որ նրանք կարողանան դրանք թափել ձեր գերեզմանին»
«Երբ ցանկանում ես քնել, աչքերդ մի փակիր առանց վերլուծելու ավարտված օրվա քո բոլոր արարքները»
«Ինչ էլ որ մտածեն քո մասին, կատարիր այն, ինչը դու համարում ես արդարացի: Հավասարապես անտարբեր եղիր թե պարսավանքի և թե գովասանքի նկատմամբ»
«Ինչպես հին գինին պիտանի չէ շատ խմելու համար, այնպես էլ կոպիտ վերաբերմունքը պիտանի չէ զրույցի համար»
«Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ որևէ բան»