Текст:
Թեև կենսագրությունները շարադրելիս Պլուտարքոսը նպատակ չէր հետապնդում տալու պատմական անցքերի հստակ վավերագրական պատկերը և ուշադրությունը սևեռում էր հերոսների բարոյական բնութագրի վրա, այսօր «Զուգահեռ կենսագրություններն» օգտագործվում են որպես արժեքավոր պատմական աղբյուր։
Հույն զորավարներ և քաղաքական գործիչներ՝ Սուլլայի, Լուկուլլոսի, Պոմպեոսի, Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի կենսագրությունները տեղեկություններ են պարունակում նաև անտիկ Հայաստանի պատմության, մասնավորապես՝ Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։
Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրությունները» թարգմանվել են գրաբար (Պլուտարքեայ Քերովնացւոյ Զուգակշիռք, թարգմանեալ ի բնագրէն Հ. Եղիայ վարդապետի Թումաճան, հ. Ա-Զ, Վենետիկ, 1832-1834)։Ծնվել է Հունաստանի Բեթովտիա նահանգի Քերոնեա քաղաքում, կրթությունը ստացել է Աթենքում։ Պլուտարքոսի հռոմեական կապերն ու հռոմեասեր համոզմունքները ապահովեցին կայսրերի՝ Տրայանոսի և Հադրիանոսի հովանավորությունը և կյանքի վերջին տարիներին Աքայայի պրոկուրատորի պաշտոնը։ 95 թվականին նրան շնորհվեց Դելփյան տաճարի քուրմի կոչում։Անտիկ աղբյուրները մեզ են ավանդել Պլուտարքոսի գրած 227 ստեղծագործության անուն, որից մեզ է հասել 150-ը։ Հասած ստեղծագործություններից մի մասի հեղինակությունը, սակայն, կասկածելի է։ Պլուտարքոսի ստեղծագործությունները ընդունված է բաժանել երկու մասի՝ moralia (բարոյագիտական, կրոնական, փիլիսոփայական, մանկավարժական, քաղաքական, հիգիենայի, կենդանիների հոգեբանության, երաժշտության, գրականության վերաբերյալ երկասիրություններ) և վարքագրություններ։
Պլուտարքոսի անանց նշանակությունը հիմնված է նրա «Զուգահեռ վարքագրություններ» ստեղծագործության վրա, որն իրենից ներկայացնում է հույն և հռոմեացի գործիչների զույգ կենսագրությունների շարք։ Մեզ է հասել 23 զուգահեռ վարքագրություն։ Պլուտարքոսը կենսագրական ժանրի մեծագույն ներկայացուցիչն է։ Պլուտարքոսի հերոսները կենդանի են, իրական, իրենց թուլություններն ու արժանիքներն ունեցող կայացած բնավորություններ են։ Նրա կարծիքով կենսագրության մեջ արտացոլված իրադարձությունները ավելի լավ են ներկայացնում հերոսի բնավորությունը, քան նկարագրությունը։
Պլուտարքոսը զգուշացնում է, որ նրա նպատակը պատմություն գրելը չէ։ Աննշան արարքը, խոսքը կամ կատակը երբեմն ավելի արտահայտիչ ու ուսուցողական են, քան ճակատամարտերն ու պաշարումները։ Այդ պատճառով նրա վարքագրություններում տեղ են գտնում և՛ պատմական անեկդոտները, և՛ հերոսների խոսքերը, որոնք Պլուտարքոսի շնորհիվ դարձան թևավոր, և՛ նույնիսկ՝ բամբասանքները։
Պլուտարքոսը մեծապես ազդել է եվրոպական գրականության, հատկապես, պատմական և կենսագրական ժանրերի զարգացման վրա։ Նրա վարքագրություններից օգտվել են Էրազմ Ռոտերդամցին, Ռաբլեն, Շեքսպիրը, Մոնտենը, Կոռնեյլը, Ռասինը, Ռուսոն և այլ հեղինակներ։