ՓԻԹՐ ԲԱԼԱՔՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՓԻԹՐ ԲԱԼԱՔՅԱՆ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:02

ՓԻԹԸՐ ԲԱԼԱՔՅԱՆ

Piter Balaqyan.jpg
Piter Balaqyan.jpg (5.83 кб) Просмотров: 393


Փիթըր Բալաքյանը ԱՄՆ Քոլգեյթ համալսարանի անգլերենի բաժնում հումանիտար գիտությունների դասախոս է: Նա չորս բանաստեղծական ժողովածուների և «Ճակատագրի սև շունը» հուշագրության հեղինակն է: Արժանացել է ՓԵՆ, Մարթա Ալբրանդ, Գուգենհեյմ Ֆելլոսհիպ և Անահիտ գրական մրցանակներին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՓԻԹՐ ԲԱԼԱՔՅԱՆ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:05

ՀՈՒՆԻՍՅԱՆ ԾԱՌԸ

Տաք էր լինելու այս գիշեր,
բայց ցուրտը բարձրացավ գետնի տակից
ոտքերովս վեր,
և ձեռքերն իմ ծաղիկներ են մեռած,
որոնց թոշնեցնում է այդ գույնը վերջին:

Բոլոր տները հիմա հեռվում են, ներքևում
ու թե լույս կա անգամ վառված,
ես այն չեմ տարբերի մի գորշ կատվից,

ու թե կային ձայներ իմ թիկունքում,
երբ բաց վարդագույն էր երկինքը դեռ
փոխակերպվել են արդեն տերևների բլբլոցի
ու որդերով դանդաղ շարժվող մղոնների:

Ամբողջ շաբաթ տեղաց անձրևը այդ
ու անձրևեց այնքան առատորեն,
որ զգացի, թե ջրով որքան լցված պիտի լինեն
հիմա մեռյալները:

Սկսեցի զգալ իմ աչքերով
ու ասացին, որ երբ փշրվում է ցուրտը
ոնց օվկիանոս,
հողը բաժանվում է շուրթերի պես,
ու մի բան է սահում այնտեղից դուրս:

Այս գիշեր չորանում է դաշտն այդ
ու ամեն բան մահանում է նորից
ամեն բան բաց ջիղ է այս գիշեր:

Ու լսում եմ
շնչառությունն օձի՝ կանաչի մեջ
սվվոցն արմատների ու կեղևի ճեղքերի մեջ,
պատատուկներն այն, որ մագլցում են վեր ու չես տեսնում
նրանց արնահոսումը հիմա օդի միջից

և մի խռռոց կա այնտեղ – շատ թույլ
որն ավելին է, քան թե քամին
իմ քնած հոր խռռոցն է թույլ
իր գորշավուն անկողնու մեջ
քթածակի միջով հանկարծ փչող քամին
կեղևի տակ ծառի ու թմբերով բացված ծաղիկների
ու որոնող դնչով անոտ մի գազան է շարժվում
ոտքերովս վեր
բարձրացնելով գլուխն իր կրծոսկրիս տակ
ու լսում եմ –

քանի որ դադարել է անձրևն արդեն
լսում եմ շնչելը ականջներիս
ու ծառերի ամփոփվելը կեղևի մեջ
գազանն այս իր մազերով արձակում է մի ձայն,
որ ինձ ծանոթ է շատ,

ու կգտնի այն երկու հետքերն իր
ու կկրի ցեխը տոննայանոց
արմատների, ձվերի ու փայլուն կարիճների հետ,
ու կկրի այն ոտքերը զարմիկներիս
ու կոշիկները կկրի իմ տատիկի
կելնի ոտքի նա հորս երակներով
ու քարերով փայլուն հազարագույն
ու աչքերով նաև սկյուռների
մաքուր ինչպես ջուրը:

Անգլերենից թարգմանեց ՍՈՆԱ ՎԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՓԻԹՐ ԲԱԼԱՔՅԱՆ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:06

ԵՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՄԵՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ

Երանի վերադառնանք մեր ակունքներին
Երբ նոյեմբերյան լույսը
ընկնում է փտող փայտերի վրա
և վերածվելով կույտի հավաքվում ծածկի տակ:

Թող որ վճռենք այն, ինչ չենք կարող վճռել
ասել գիշեր, երբ պառկում ենք
միասին առանց պատճառի
և չենք կարողանում թողություն ստանալ

մենք մեզ պատկերացնում ենք լեռներում:
երանի վերադառնանք մեր հողին
որպեսզի մեր առջև տարածվեն վազող առվակներն ու
զմրուխտե խոտերը:

Թող որ հասկանանք,
մեր արյունը մեր հողի գույնն ունի
և որ մենք նույնքան համառ ենք
որքան չիկորին և վայրի գազարը,

երանի վերադառնանք մեր ակունքներին
հանուն այն սիրո, որ պահանջում է մեզնից
ազատվել ոչնչից
և չունենալ ոչ մի կախվածություն:

Անգլերենից թարգմանեց ՆՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՓԻԹՐ ԲԱԼԱՔՅԱՆ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:07

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱԼԵՊ, 1915

Հուրը, որ նման էր կիզիչ արևից չորացած տերևի
ասես հետապնդում էր քեզ–
սպիտակ լույսն ավելի բարձր էր
քան լեռը,
և այն ծակում էր աչքդ
երբ շրջվում էիր գտնելու
գունագեղ ծառերը
որոնք տարրալուծվում էին դաշտի էության մեջ:

Նույնիսկ երբ արևը մայր մտավ
գետինը տաք էր և արնագույն
և թուրքական քամին
շարունակ ականջիդ էր հասցնում
տղաների բռի ձայները:

Շունչդ սկսում էր կտրվել
իսկ հորիզոնը սևանալ:
Մի կերպ անցնում էիր ամեն մի մղոնը
հետևելով դստերդ փոքրիկ քայլերին:

Գրեթե օդ չկար,
Որ գոնե խաղար շորիդ փեշի հետ:

Անգլերենից թարգմանեց ՆՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՓԻԹՐ ԲԱԼԱՔՅԱՆ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:08

ՋԵՐՍԻԻ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԽՐՃԻԹԸ

Եթե կարողանամ գտնել մոտակայքում այս լքված վայրը
վաղ աշնանն իր եղանակից հալածված բաղդատի ծածկով
հացենին դեռևս իր ցորնագույնով և տեղումներից
թեքված տանիքով,
դեպի վեր նայող միակ պատուհանով

որտեղ գտնվում է ետնամուտքի դուռը
որն այժմ` սեպտեմբերին ճռճռում է,
և եթե ես աջ պտտեցնեմ փականը
ապա կզգամ ինչպես է ներսի օդը զով
դիպչում իմ դեմքին:

Մի սենյակում ուր տակառները-ժամանակին
լցված էին խեցեմորթներով, չաղլիկ ձկներով, խեցգետիններով,
խարակաձկների մնացորդներով և գիշերային սողուններով,
և հազարոտնուկներով–կան նաև մթին գարշահոտ անցքեր,
և ես ծնկի եկած

աշնանախոտի փտահոտի մեջ,
և այս ամբող ջը, որ կարող էր
ոսկի լինել– որպեսզի որսար
այդ սահող ոգեղեն իրերը
մի կատարյալ մակընթացության ժամանակ–

ոչ այլ ինչ է, քան բացակայություն–և այն պատմում է ինձ,
թե դեռ որքաˉն պիտի արբեմ այս դյութանքով:

Անգլերենից թարգմանեց ՆՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՓԻԹՐ ԲԱԼԱՔՅԱՆ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:10

ԵՐԿՓԵՂԿ ԽԵՑԵՄՈՐԹԸ

Ես պիտի գամ, երբ երկինքը բոցավառվի
Երկփեղկ խեցեմորթի գույնով–
Երբ գլուխս փքվի խեցեմորթի ստամոքսի նման
Ձեռքերս թաց են հեղեղատների պես–

տեսնում են քամու ամեն մի պտույտ
ծովածոցում ինչպես հասարակ մարգարտանման
նժար` չորացող պերկեսի կողքին:

Քանիˉ նժար է ստեղծում այս ծովածոցը,
քանիˉ ծովածոց է ստեղծում ջուրը
կամ քանիˉ լույսի շող է ցրում քամու պտույտը մեկ րոպեում

ես պիտի թողնեմ ուռկանս մնա նավահանգստում
թողնեմ իմ պիտույքները, ետ գցեմ խարակաձկների գլխիկները,
թողնեմ որ գիշերային սողունները խառնվեն հողին,–
իմ խճճված կարթը կսողա երջանիկ պատահմունքի վրայով
որ գալիս է երեկոյան արևի հետ միասին:

Ես պիտի նստեմ ու սպասեմ, դիտեմ իմ աչքերով–
օրեցօր մաշկս կթեփուկավորվի
աղը կսկսի ուտել իմ պարանոցը:

Ես ստիպված եմ գալ և նորից սովորել կակազել
մինչ իմ շուրջ գտնվող բոլոր դատարկ խեցեմորթները
ներս ընդունում և ազատ են արձակում

իրենց կպչուն մարմինները, որոնք նվազում և
փքվում են տարիներ շարունակ
մինչ դառնում են աներևույթ, մեզ համար` անտեսանելի:

Անգլերենից թարգմանեց ՆՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0