ՖԻԼԻՊ ՌՈԹ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՖԻԼԻՊ ՌՈԹ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:24

ՖԻԼԻՊ ՌՈԹ

ՖԻԼԻՊ ՌՈԹ.jpg
ՖԻԼԻՊ ՌՈԹ
ՖԻԼԻՊ ՌՈԹ.jpg (14.54 кб) Просмотров: 859
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՖԻԼԻՊ ՌՈԹ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:25

ՀՐԵ­Ա­ՆԵ­ՐԻ ԴԱ­ՎԱ­ՆԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ


«ՄԻՇՏ ԱՌԱ­ՋԻՆՆ ԵՍ ԲԱ­ՑՈՒՄ ԲԵ­ՐԱՆԴ,- ա­սաց Իթ­ցին,- ի՞նչ ես ամեն ան­գամ բաց անում բե­րանդ»:
«Ես չէի սկ­սո­ղը, Իթ­ցի, ես չէի»,- Օզ­զին ասաց:
«Համ էլ քո ին­չի՞ն է պետք Հի­սուս Քրիս­տո­սը»:
«Ես չսկ­սե­ցի Հի­սուս Քրիս­տո­սի մա­սին: Ին­քը սկ­սեց: Ես նույ­նիսկ չգի­տե­ի, թե ին­չի մա­սին էր խո­սում: Հի­սու­սը պատ­մա­կան դեմք է՝ նա շա­րու­նակ դա էր մի­այն ասում: Հի­սու­սը պատ­մա­կան դեմք է»: Օզ­զին կապ­կեց Րաբ­բի Բայն­դը­րի1 կո­թո­ղա­յին ձայ­նը:
«Հի­սու­սը մի մարդ է, ով ապ­րել է ինչ­պես ես և դուք,-շա­րու­նա­կեց Օզ­զին:- Այս էր ասում Բայն­դը­րը»:
«Հա՞… Հե­տո՞ ինչ: Իմ ին­չի՞ն է պետք` ապ­րել է մեզ պես թե չի ապ­րել: Բա դո՞ւ էլ ինչ էիր բա­ցում բե­րանդ»:
Իթ­ցի Լի­բըրմ­նը փակ­բե­րա­նու­թյան կողմ­նա­կից էր, հատ­կա­պես եթե դա վե­րա­բե­րում էր Օզ­զի Ֆրիդ­մը­նի2 հար­ցե­րին: Մի­սիս Ֆրիդ­մը­նը Օզ­զի­ի հար­ցե­րի հա­մար սրա­նից առաջ եր­կու ան­գամ ար­դեն ստիպ­ված էր եղել տես­նել Րաբ­բի Բայն­դը­րին և այս չո­րեք­շաբ­թի չորս անց կես եր­րորդ ան­գամն էր տես­նե­լու: Իթ­ցին նա­խընտ­րում էր իր մո­րը պա­հել խո­հա­նո­ցում, դրա հա­մար ան­ցել էր թի­կուն­քից ար­վող խո­րա­ման­կու­թյուն­նե­րի` ժես­տե­րի, ծա­մած­ռու­թյուն­նե­րի, փն­չոց­նե­րի և այլ աննր­բա­վար կեն­դա­նա­կան ձայ­նե­րի:
«Նա` Հի­սու­սը, իրա­կա­նում եղել է, բայց ոչ ինչ­պես Աստ­ված, և մենք չենք հա­վա­տում, թե նա Աստ­ված է»: -Օզ­զին դան­դաղ Րաբ­բի Բայն­դը­րի դիր­քո­րոշ­ումն էր բա­ցատ­րում Իթ­ցի­ին, որը Հրե­ից նա­խորդ դա­սին բա­ցա­կա էր եղել:
«Կա­թո­լիկ­նե­րը,-ա­սաց Իթ­ցին,-ն­րանք են հա­վա­տում, որ Հի­սուս Քրիս­տո­սը Աստ­ված է»: Իթ­ցի Լի­բըրմ­նը «կա­թո­լիկ­ներ» բառն իր ամե­նա­լայն իմաս­տով էր օգ­տա­գոր­ծում, նե­րա­ռե­լով բո­ղո­քա­կան­նե­րին:
Իթ­ցի­ի ակ­նարկն Օզ­զին ըն­դու­նեց գլ­խի դրա­կան շար­ժու­մով, ասես տո­ղա­տա­կի խոս­քերն էր հաս­տա­տում, և շա­րու­նա­կեց: «Նրա մայ­րը Մա­րի­ամն էր, իսկ հայ­րը, երևի` Հով­սե­փը,- ա­սաց Օզ­զին,- բայց Նոր Կտա­կա­րա­նը ասում է, որ նրա իս­կա­կան հայ­րը Աստ­ված է»:
«Նրա իս­կա­կան հա՞յ­րը»:
«Հա,- ասաց Օզ­զին,- հենց դա է ամ­բողջ խն­դի­րը: Են­թադր­վում է, որ Աստ­ված է նրա հայ­րը»:
«Ապուշ­ու­թյուն»:
«Րաբ­բի Բայն­դըրն էլ է ասում, որ դա անհ­նար է»:
«Բա իհար­կե անհ­նար է: Լրիվ ապուշ­ու­թյուն է: Երե­խա ու­նե­նա­լու հա­մար պի­տի պառ­կես: Մա­րի­ա­մը պի­տի պառ­կեր»:
«Նույն բանն էլ Բայն­դըրն է ասում. «Կի­նը կա­րող է երե­խա ու­նե­նալ մի­մի­այն տղա­մար­դու հետ կե­նակ­ցե­լու մի­ջո­ցով»«:
«Լո՞ւրջ, Օզզ,-մի պահ նա, կար­ծես, մո­ռա­ցավ աստ­վա­ծա­բա­նա­կան խնդ­րի մա­սին:- Նա հենց կե­նակ­ցել էլ ասե՞ց»: Վար­դա­գույն բե­ղի­կի պես մի փոք­րիկ ժպիտ ծռմռ­վեց Իթ­ցի­ի դեմ­քի ստո­րին հատ­վա­ծում: «Բա դո՞ւք, Օզզ, ի՞նչ արե­ցիք, խն­դա­ցի՞ք, թե՞ ինչ»:
«Ես ձեռք բարձ­րաց­րե­ցի»:
«Հա՞: Բա հե­տո՞»:
«Այդ ժա­մա­նակ էր, որ հարցս տվե­ցի»:
Իթ­ցի­ի աչ­քե­րը փայ­լա­տա­կե­ցին: «Ին­չի՞ ­մա­սին հարց­րիր, կե­նակ­ցե­լո՞ւ»:
«Ոչ, հարցս Աստ­ծո մա­սին էր: Այդ ին­չո՞ւ, եթե Նա կա­րող էր վեց օրում արա­րել եր­կինքն ու եր­կի­րը, ստեղ­ծել բո­լոր կեն­դա­նի­նե­րին ու ձկ­նե­րին ու լույ­սը՝ վեց օրում, հատ­կա­պես լույ­սը, դա ուղ­ղա­կի շշ­մեց­նում է ինձ, որ Նա կա­րո­ղա­ցել է ստեղ­ծել լույ­սը. ձուկ ու կեն­դա­նի ստեղ­ծե­լը, բան չու­նեմ ասե­լու, լավ է…»
«Հա, իս­կա­կա­նից որ…»,- Իթ­ցի­ի ոգևորու­թյունն ան­կեղծ էր, բայց զուրկ էր երևակա­յու­թյու­նից: Ասես Աստ­ված մի հար­վա­ծով գոլ էր խփել:
«Բայց լույս ստեղ­ծե­լը… Նկա­տի ու­նեմ, երբ մտա­ծում ես այդ մա­սին, իրոք շատ մեծ բան է,- ասաց Օզ­զին:- Ինչևէ, ես հարց­րե­ցի Բայն­դը­րին, թե ին­չո՞ւ, եթե Նա, որ ստեղ­ծել էր այդ ամե­նը վեց օրում, ու ուղ­ղա­կի ոչն­չի մի­ջից դուրս էր բե­րել իր ցան­կա­ցած վեց օրե­րը, ին­չո՞ւ Նա չէր կա­րող թույլ տալ, որ մի կին երե­խա ու­նե­նար առանց տղա­մար­դու հետ կե­նակ­ցե­լու»:
«Օզզ, դու Բայն­դը­րի հետ խո­սե­լիս ասե­ցիր կե­նակ­ցե՞լ»:
«Հա»:
«Հենց դա­սա­րա­նի առա՞ջ»:
«Հա»:
Իթ­ցին խփեց իր գլ­խին:
«Ու­զում եմ ասել`առանց կա­տա­կի,- ա­սաց Օզ­զին,- Ն­րա հա­մար դա ի՞նչ է որ: Բո­լոր այն մյուս արած­նե­րի կող­քին Նրա հա­մար դա դա­տարկ բան է»:
Իթ­ցին մի փոքր խոր­հե­լուց հե­տո ասաց.- «Բա Բայն­դը­րը ի՞նչ արեց»:
«Նա նո­րից սկ­սեց նույն բա­ներն ասել՝ բա­ցատ­րե­լով, որ Հի­սու­սը պատ­մա­կան դեմք է, որ նա ապ­րել է իրա­կան կյան­քով, իմ և քո պես, բայց որ նա Աստ­ված չէ: Ես էլ ասա­ցի, որ ես այդ­քա­նը հաս­կա­ցել եմ, որ այն, ինչ ես ու­զում էի իմա­նալ՝ ու­րիշ բան էր»:
Այն, ինչ Օզ­զին ցան­կա­նում էր իմա­նալ, միշտ ու­րիշ բան էր: Առա­ջին ան­գա­մը Օզ­զին ցան­կա­ցել էր իմա­նալ, թե ինչ­պես կա­րող էր Րաբ­բի Բայն­դը­րը հրե­ա­նե­րին կո­չել Ընտր­յալ Ժո­ղո­վուրդ, երբ հա­մա­ձայն Ան­կա­խու­թյան Դեկ­լա­րա­ցի­ա­յի բո­լոր մար­դիկ հա­վա­սար են ստեղծ­ված: Բայն­դը­րը փոր­ձել էր բա­ցատ­րել քա­ղա­քա­կան հա­վա­սա­րու­թյան և հոգևոր օրի­նա­վո­րու­թյան տար­բե­րու­թյու­նը, բայց Օզ­զին վճ­ռա­կա­նո­րեն պն­դել էր, թե այն, ինչ ինքն ու­զում էր իմա­նալ՝ ու­րիշ էր: Դա առա­ջին ան­գամն էր, որ նրա մայ­րը ստիպ­ված եղավ գնալ դպ­րոց:
Հա­ջոր­դը ինք­նա­թի­ռի վթարն էր: Հի­սու­նութ մարդ Լա Գվար­դի­ա­յում զոհ­վել էր ինք­նա­թի­ռի վթա­րից: Նրա մայ­րը լրագ­րում դժ­բախտ պա­տա­հա­րից տու­ժած­նե­րի ան­վա­նա­ցանկն ու­սում­նա­սի­րե­լիս մե­ռած­նե­րի անուն­նե­րի մեջ գտել էր ութ հրե­ա­կան անուն (տա­տի­կը հաշ­վել էր ինն անուն, բայց նա Միլ­լե­րը որ­պես հրե­ա­կան անուն էր հաշ­վել) ու այդ ութ հո­գու պատ­ճա­ռով մայրն ասում էր, որ ինք­նա­թի­ռի վթա­րը «ող­բեր­գու­թյուն» էր: Չո­րեք­շաբ­թի օրը բաց քն­նարկ­ման ժա­մին Օզ­զին Րաբ­բի Բայն­դը­րի ուշ­ադ­րու­թյու­նը հրա­վի­րել էր «իր որոշ բա­րե­կամ­նե­րի» հրե­ա­կան անուն­նե­րը միշտ առանձ­նաց­նե­լու այս հար­ցի վրա: Րաբ­բի Բայն­դը­րը սկ­սել էր բա­ցատ­րել, թե ինչ բան է մշա­կու­թա­յին մի­աս­նա­կա­նու­թյու­նը, և մի շարք այլ բա­ներ, երբ Օզ­զին ոտ­քի կանգ­նե­լով հայ­տա­րա­րել էր, որ այն, ինչ ին­քը կա­մե­նում էր իմա­նալ, ու­րիշ բան էր: Րաբ­բի Բայն­դը­րը պա­հան­ջել էր, որ նա նս­տեր, և այդ ժա­մա­նակ է, որ բղա­վե­լով նա ասել էր, թե լավ կլի­ներ բո­լոր հի­սու­նութն էլ հրե­ա­ներ եղած լի­նե­ին: Դա երկ­րորդ ան­գամն էր, որ նրա մայ­րը եկավ:
«Նա շա­րու­նակ այն էր ասում, որ Հի­սու­սը պատ­մա­կան է, ես էլ անընդ­հատ հարց էի տա­լիս: Լուրջ եմ ասում, Իթց, նա ամեն բան անում էր, որ ես հի­մար դուրս գամ»:
«Բա հե­տո՞, վերջն ի՞նչ արեց»:
«Հե­տո նա սկ­սեց ճչալ, թե ես մի­տում­նա­վոր ինձ ապուշ­ի պես եմ պա­հում, թե ես խե­լա­ցի տղա եմ, և որ մայրս ստիպ­ված էր լի­նե­լու գալ, և որ սա վեր­ջին ան­գամն էր լի­նե­լու: Եվ որ նա այն­պես պի­տի անի, որ ես եր­բեք բար-­մից­վա3 չս­տա­նամ: Հե­տո, Իթց, հե­տո սկ­սեց խո­սել իր այդ ար­ձա­նա­յին ձայ­նով, շատ դան­դաղ ու ցածր, և ասաց, որ ես լավ կա­նեմ` նո­րից մտա­ծեմ Տի­րոջ մա­սին իմ ասած­նե­րի շուրջ: Ասաց, որ գնամ իր սեն­յա­կը և մի լավ մտա­ծեմ»: Օզ­զին մարմ­նով հակ­վեց դե­պի Իթ­ցին. «Ի՛թց, մի ամ­բողջ ժամ ես մտա­ծե­ցի այդ մա­սին և այժմ ավե­լի քան հա­մոզ­ված եմ, որ Աստ­ված կա­րող էր դա անել»:
Օզ­զին որոշ­ել էր խոս­տո­վա­նել իր վեր­ջին մեղ­քը հենց որ մայ­րը գոր­ծից տուն գար: Բայց դա նո­յեմ­բեր­յան ուր­բաթ երե­կո էր ու ար­դեն մութ էր, և երբ մի­սիս Ֆրիդ­մը­նը ներս մտավ, նա մի կողմ նե­տեց վե­րար­կուն, արագ համ­բու­րեց Օզ­զի­ին ու շտա­պեց խո­հա­նո­ցի սե­ղա­նի մոտ, որ վա­ռի երեք դե­ղին մո­մե­րը՝ եր­կու­սը Շա­բա­թի, մե­կը հայ­րի­կի հա­մար:
Երբ մայ­րի­կը վա­ռում էր մո­մե­րը, նա միշտ եր­կու թևերը դան­դաղ դե­պի իրեն էր բե­րում, ասես հա­մո­զե­լու հա­մար նրանց, ով­քեր թե­րա­հա­վատ էին: Եվ նրա աչ­քե­րը միշտ շո­ղում էին ար­ցունք­նե­րից: Նույ­նիսկ, երբ հայ­րի­կը կեն­դա­նի էր, Օզ­զին հիշ­ում է, որ նրա աչ­քե­րը շո­ղում էին ար­ցունք­նե­րից: Այն­պես որ, կապ չու­ներ հայ­րի­կի մա­հա­նա­լու հետ: Դա մո­մե­րը վա­ռե­լուց էր:
Հե­ռա­խո­սը զան­գեց հենց այն պա­հին, երբ մայ­րը բո­ցա­վառ­վող լուց­կու հա­տի­կը մո­տեց­նում էր Շա­բա­թի չվառ­վող մո­մի թե­լին, և Օզ­զին, որ ըն­դա­մե­նը մեկ ոտ­նա­չափ էր հե­ռու կանգ­նած` վերց­րեց լսա­փողն ու սեղ­մեց կրծ­քին, որ ձայ­նը խլաց­նի: Օզ­զին զգում էր, որ մոր մո­մե­րը վա­ռե­լու ժա­մա­նակ պետք է լռու­թյուն լի­նի, նույ­նիսկ շն­չե­լը, եթե հնա­րա­վոր է` պետք է չլս­վի: Օզ­զին լսա­փո­ղը կրծ­քին սեղ­մած նա­յում էր մո­րը և զգաց, որ իր աչ­քերն էլ են թրջ­վում: Մայ­րը կլո­րա­վուն, հոգ­նած, սպի­տակ մա­զե­րով, պինգ­վի­նի նման մի կին էր, որի գորշ մաշկն սկ­սել էր զգալ ձգո­ղա­կա­նու­թյան ուժն ու սե­փա­կան պատ­մու­թյան քաշ­ը: Նույ­նիսկ հա­գած-­կա­պած ժա­մա­նակ նա ընտր­յալ մար­դու տեսք չու­ներ: Բայց մո­մե­րը վա­ռե­լիս նա ու­րիշ էր, նա մի կին էր, ով մի ակն­թար­թում հաս­կա­ցել է, որ Աստ­ված ամեն բան կա­րող է անել:
Խորհր­դա­վոր մի քա­նի վայրկ­յան այդ­պես կանգ­նե­լուց հե­տո, երբ մայրն ավար­տեց, Օզ­զին կա­խեց լսա­փողն ու գնաց խո­հա­նոց, որ­տեղ նա ար­դեն եր­կու հո­գու սե­ղան էր գցում չորս կե­րակ­րա­տե­սա­կից բաղ­կա­ցած Շա­բա­թի ճաշ­ի հա­մար: Նա մորն ասաց, որ չո­րեք­շաբ­թի օրը չորս անց կես Րաբ­բի Բայն­դը­րին պետք է տես­նի, հե­տո ասաց, թե ին­չու, և առա­ջին ան­գամ՝ իրենց հա­մա­տեղ ապ­րած կյան­քում, մայրն ապ­տա­կեց Օզ­զի­ին:
Ճաշ­ին` ման­րաց­րած թո­քից և հա­վով ապու­րից բաղ­կա­ցած մա­սի ամ­բողջ ըն­թաց­քում, Օզ­զին լաց էր լի­նում: Մնա­ցա­ծի հա­մար նա այլևս ախոր­ժակ չու­ներ:

Չո­րեք­շաբ­թի օրը, սի­նա­գո­գի նա­խա­հար­կի երեք ամե­նա­մեծ լսա­րան­նե­րից մե­կում, Րաբ­բի Մար­վին Բայն­դը­րը` բարձ­րա­հա­սակ, գե­ղե­ցիկ, լայ­նա­թի­կունք, խիտ ու սև մա­զե­րով երես­նամ­յա մի տղա­մարդ, գր­պա­նից հա­նեց ժա­մա­ցույ­ցը և տե­սավ, որ ժա­մը չորսն է: Սեն­յա­կի ետ­նա­մա­սում Յա­կով Բլոտ­նի­կը` յո­թա­նա­սուն­մե­կամ­յա պա­հա­կը, քթի տակ քրթմն­ջա­լով` դան­դաղ փայ­լեց­նում էր մեծ պա­տու­հա­նը, ան­տեղ­յակ` ժա­մը չորսն է թե վե­ցը, եր­կուշ­աբ­թի է թե չո­րեք­շաբ­թի: Աշ­ա­կերտ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան հա­մար Յա­կով Բլոտ­նի­կի քըրթ­մըն­ջո­ցը, իր շա­գա­նա­կա­գույն գան­գուր մո­րու­քի, ման­գա­ղաձև քթի և կրն­կա­կոխ իրեն հետևող եր­կու սև կա­տու­նե­րի հետ մի­ա­սին, նրան դարձ­նում էր զմայ­լան­քի առար­կա, օտա­րա­կան, մի մա­սունք, որի հան­դեպ նրանց վե­րա­բեր­մուն­քը հա­կա­սա­կա­նո­րեն և՛ վախ­վո­րած էր, և՛ ան­հար­գա­լից: Ինչ վե­րա­բե­րում է Օզ­զի­ին, նրան միշտ թվա­ցել էր, թե այդ քրթմն­ջո­ցը մի­ա­պա­ղաղ ու հե­տաքրք­րաշ­արժ մի աղոթք է, իսկ դրան հե­տաք­րքրա­շարժ դարձ­նողն այն էր, որ ծեր Բլոտ­նի­կը այն­քան եր­կար տա­րի­ներ էր ան­դա­դար քրթմն­ջա­ցել քթի տակ, որ Օզ­զին կաս­կա­ծում էր, թե նա ուղ­ղա­կի մտա­պա­հել է աղոթք­նե­րը, իսկ Աստ­ծուն` մո­ռա­ցել:
«Բաց քն­նարկ­ման ժամ է հի­մա,-ա­սաց Րաբ­բի Բայն­դը­րը:-Ա­ռանց քաշ­վե­լու կա­րող եք խո­սել ցան­կա­ցած հրե­ա­կան խնդ­րի մա­սին` կրոն, ըն­տա­նիք, քա­ղա­քա­կա­նու­թյուն, սպորտ…»:
Լռու­թյուն տի­րեց: Մի զզ­վե­լի, ամ­պա­մած նո­յեմ­բեր­յան օր էր և դժ­վար էր երևակա­յել, թե երբևէ եղել էր, կամ կա­րող էր լի­նել այն­պի­սի մի բան, ին­չը կոչ­վում էր բեյս­բոլ: Հետևաբար այս շա­բաթ ոչ ոք չխո­սեց անց­յա­լի այդ հե­րո­սի` Հենք Գրին­բըր­գի մա­սին, մի բան, որ նկա­տե­լի­ո­րեն սահ­մա­նա­փա­կեց բաց քննարկ­ման նյու­թը:
Իսկ Օզ­զի Ֆրիդ­մը­նին կաշ­կան­դում էր Րաբ­բի Բայն­դը­րի քիչ առաջ սկ­սած հա­լա­ծան­քը: Երբ Հրե­ից ­գրքից բարձ­րա­ձայն կար­դա­լու հեր­թը հա­սել էր Օզզի­ին, րաբ­բին գրգռ­ված հարց­րել էր, թե ին­չու նա ավե­լի արագ չի կար­դում, ասե­լով, որ նա վատ առա­ջա­դի­մու­թյուն է ցու­ցա­բե­րում: Օզ­զին ասել էր, որ ին­քը կա­րող է արագ կար­դալ, բայց եթե արագ կար­դա, հա­մոզ­ված է, որ կար­դա­ցա­ծը չի հաս­կա­նա: Այ­դու­հան­դերձ, երբ րաբ­բին պն­դել էր, Օզ­զին փոր­ձել և շատ գե­ղե­ցիկ առո­գա­նու­թյամբ կար­դա­ցել էր, բայց մի եր­կար պար­բե­րու­թյան կե­սից ինքն իրեն ընդ­հա­տել էր` ասե­լով, որ իր կար­դա­ցա­ծից ոչինչ չի հաս­կա­նում և սկ­սել էր նո­րից կար­դալ` շատ ավե­լի դան­դաղ: Դրան հետևել էր հա­լա­ծան­քը:
Հետևաբար, երբ վրա հա­սավ բաց քն­նարկ­ման ժա­մը, աշ­ա­կերտ­նե­րից ոչ մե­կը իրեն ազատ չէր զգում: Րաբ­բի­ի հրա­վե­րին ի պա­տաս­խան մի­այն ծե­րուկ Բլոտ­նի­կի թույլ մրմն­ջոցն էր լս­վում:
«Մի՞­թե ոչինչ չկա, որ կա­մե­նա­յիք քն­նար­կել,- Րաբ­բի Բայն­դը­րը նո­րից հարց­րեց` նա­յե­լով թևի ժա­մա­ցույ­ցին:-Հար­ցեր կամ դի­տո­ղու­թյուն­ներ չու­նե՞ք»:
Եր­րորդ շար­քից թույլ քրթմն­ջոց լս­վեց:
Րաբ­բին խնդ­րեց, որ Օզ­զին ոտ­քի կանգ­նի և իր մտա­ծածն ասի դա­սըն­կեր­նե­րին:
Օզ­զին կանգ­նեց: «Մո­ռա­ցա»,- ա­սաց նա ու նո­րից նս­տեց իր տե­ղը: Րաբ­բի Բայն­դը­րը մի նս­տա­րան առաջ եկավ դե­պի Օզ­զին և հեն­վեց նս­տա­րա­նի ծայ­րին: Դա Իթ­ցի­ի նս­տա­րանն էր, և րաբ­բի­ի մար­մի­նը, լի­նե­լով նրա դեմ­քից ըն­դա­մե­նը մի դաշ­ույն հե­ռա­վո­րու­թյան վրա, նրան ան­շարժ նս­տած էր պա­հում:
«Նո­րից ոտ­քի կանգ­նիր, Օս­կար,- հան­դարտ ձայ­նով ասաց Րաբ­բի Բայն­դը­րը:- Եվ փոր­ձիր ժո­ղո­վել մտքերդ»:
Օզ­զին ոտ­քի կանգ­նեց: Բո­լոր դա­սըն­կեր­նե­րը շրջ­վե­ցին նրա կող­մը, երբ նա սկ­սեց քո­րել ճա­կա­տը` ձևաց­նե­լով, թե մտա­ծում է:
«Չեմ կա­րո­ղա­նում»,- ա­սաց նա և նո­րից նս­տեց:
«Ոտ­քի’ կանգ­նիր»: Րաբ­բի Բայն­դըրն առա­ջա­ցավ Իթ­ցի­ի նս­տա­րա­նի մո­տից և կանգ­նեց հենց Օզ­զի­ի առջևի նս­տա­րա­նի մոտ: Երբ րա­բու­նա­կան հե­տույ­քը շրջ­վեց դե­պի իրեն` Իթ­ցին ծաղ­րա­բար հինգ մա­տը դրեց քթի ծայ­րին, որից սեն­յա­կում խուլ քր­քիջ բարձ­րա­ցավ: Րաբ­բի Բայն­դըրն այն­քան էր տար­վել Օզ­զի­ի անմ­տու­թյու­նը մեկ ան­գամ և ընդ­միշտ ճզ­մե­լու մո­լուց­քով, որ քրք­ջոց­նե­րը նրան քիչ էին հու­զում: «Ոտ­քի կանգ­նիր, Օս­կար: Ին­չի՞­ վե­րա­բեր­յալ է քո հար­ցը»:
Օզ­զին օդից պա­տա­հա­կան մի բառ բռ­նեց: Դա ամե­նա­հար­մարն էր: «Կրո­նի»:
«Օ, հի­մա հիշ­ե­ցի՞ր»:
«Այո»:
«Ո՞րն է հարցդ»:
Թա­կարդն ըն­կած` Օզ­զին ասաց առա­ջին իսկ գլու­խը եկա­ծը: «Այդ ին­չո՞ւ Նա չի կա­րող ստեղ­ծել ինչ որ ցան­կա­նա»:
Մինչ Րաբ­բի Բայն­դը­րը կմ­տա­ծեր, թե ինչ պա­տաս­խան տար, ինչ վերջ­նա­կան պա­տաս­խան, Իթ­ցին, որը նրա թի­կուն­քում էր տա­սը ոտ­նա­չափ հե­ռա­վո­րու­թյան վրա, ձախ ձեռ­քի միջ­նա­մա­տը վեր տն­կեց և բազ­մա­նշա­նակ պա­հեց Րաբ­բի­ի ետևում, որով էլ դղր­դաց­րեց շեն­քը:
Բայն­դըրն արագ պտտ­վեց, որ տես­նի, թե ինչ է պա­տա­հել, և այդ խառ­նաշ­փո­թի մեջ Օզ­զին բղա­վեց նրա թի­կուն­քին այն, ին­չը չէր կա­րո­ղա­ցել երե­սին բղա­վել: Դա մի բարձր, անար­տա­հայ­տիչ ձայն էր` մոտ մի վեց օր ներ­սում կու­տակ­վա­ծի տեմբ­րով:
«Դու չգի­տես: Դու ոչինչ էլ չգի­տես Աստ­ծո մա­սին»:
Րաբ­բին ետ շրջ­վեց դե­պի Օզ­զին. «Ի՞նչ»:
«Դու չգի­տես… Չգի­տես…»:
«Նե­րո­ղու­թյուն խնդ­րիր, Օս­կար: Նե­րո­ղու­թյուն խնդ­րիր»: Դա սպառ­նա­լիք էր:
«Չգի­տես…»:
Րաբ­բի Բայն­դը­րը ձեռ­քը թա­փով տա­րավ դե­պի Օզ­զի­ի դեմ­քը: Մի­գու­ցե նա մի­այն ու­զում էր նրա բե­րա­նը փա­կել, բայց Օզ­զին փախց­րեց գլու­խը, և նրա ափը դի­պավ ու­ղիղ քթին: Ար­յու­նը կար­միր շի­թով ցայ­տեց Օզ­զի­ի վեր­նաշ­ա­պի­կին:
Հա­ջորդ պա­հին բո­լո­րը խառն­վե­ցին իրար: Օզ­զին ճչաց. «Բիճ, բիճ» և նետ­վեց դե­պի դա­սա­րա­նի դու­ռը: Րաբ­բի Բայն­դը­րը մի քայլ երե­րա­լով ետ գնաց, ասես իր ար­յունն էր սկ­սել ուժ­գին հո­սել, ապա երե­րաց դե­պի առաջ և Օզ­զի­ի ետևից դուրս թռավ: Դա­սա­րա­նը հետևեց Րաբ­բի­ին, և մինչև ծեր Բլոտ­նի­կը կշրջ­վեր իր պա­տու­հա­նի մո­տից, սեն­յակն ար­դեն դա­տարկ­վել էր, և բո­լո­րը արագ վերև էին վա­զում դե­պի տա­նիք տա­նող երեք հարկ աս­տի­ճան­նե­րով:

Եթե մարդ հա­մե­մա­տե­լու լի­ներ ցե­րեկ­վա լույ­սը մար­դու կյան­քի հետ, արևածա­գը` ծննդ­յան, վեր­ջա­լույ­սը… եզ­րից վայր ընկ­նե­լը` մահ­վան, ապա, երբ Օզ­զի Ֆրիդ­մը­նը սի­նա­գո­գի տա­նի­քի դռ­նա­կով վեր բարձ­րա­նա­լիս վայ­րի ձի­ու պես քա­ցով հար­վա­ծում էր Րաբ­բի Բայն­դը­րի վեր մեկն­ված ձեռ­քե­րին, այդ պա­հին հի­սուն տա­րե­կան էր: Որ­պես կա­նոն հի­սու­նը կամ հի­սուն­հին­գը ճշգ­րիտ ար­տա­ցո­լում են նո­յեմ­բեր­յան ուշ մի­ջօ­րե­ի տա­րի­քը, քա­նի որ այդ ամ­սին, այդ ժա­մե­րի ըն­թաց­քում է, որ մար­դը լույ­սը զգում է ոչ թե տես­նե­լով, այլ` լսե­լով. լույ­սը տկտ­կո­ցով սկ­սում է հե­ռա­նալ: Ի դեպ, երբ Օզ­զին տա­նի­քի դռ­նա­կը շրխ­կաց­րեց րաբ­բի­ի դեմ­քին, կող­պե­քի սուր թրխ­կոցն էլ կա­րե­լի էր պա­հի տակ շփո­թել հենց նոր երկն­քում տրա­քած սև ամ­պի ձայ­նի հետ:
Իր մարմ­նի ամ­բողջ ծան­րու­թյամբ Օզ­զին ծն­կել էր փակ դռան վրա: Նա վս­տահ էր, որ ցան­կա­ցած պա­հի Րաբ­բի Բայն­դը­րի ու­սը կա­րող է բա­ցել այն` շրապ­նե­լի պես ցրիվ տա­լով փայ­տը, և իր մար­մի­նը կա­տա­պուլ­տով թռց­նե­լով եր­կինք: Բայց դու­ռը չշարժ­վեց, իսկ իր ներքևում նա լսեց մի­այն ոտ­քե­րի դոփ­յուն` սկզ­բում ու­ժեղ, հե­տո թույլ, ինչ­պես մա­րող որոտ:
Մի հարց կայ­ծա­կեց նրա գլ­խում: «Ես ե՞մ սա»: Տաս­նե­րե­քամ­յա մի տղա­յի հա­մար, որը հենց նոր իր հոգևոր ու­սուց­չին բիճ էր ան­վա­նել` եր­կու ան­գամ, դա ան­տե­ղի հարց չէր: Հար­ցը գնա­լով ավե­լի ու ավե­լի բարձր էր հն­չում նրա ականջ­նե­րում` «ես ե՞մ սա, ես ե՞մ սա», մինչև որ զգաց, որ ին­քը այլևս ծն­կած չի, այլ խե­լա­հեղ վա­զում է դե­պի տա­նի­քի եզ­րը, աչ­քե­րը` ար­տա­սու­քով լի, կո­կոր­դը գո­ռում է, թևերը թա­փա­հար­վում են այ­սու­այն­կողմ, ասես իրե­նը չլի­նեն:
«Ես ե՞մ: Ես ե՞մ­…Ես Ես Ես Ես Ես: Ես եմ հաս­տատ… բայց ես ե՞մ»:
Դա այն հարցն է, որը գո­ղը պետք է տա իրեն` առա­ջին ցու­ցա­փեղ­կը ջար­դե­լու գիշ­ե­րը, և ասում են դա այն հարցն է, որը փե­սա­նե­րը տա­լիս են իրենց` նախ­քան խո­րա­նի առջև կանգ­նե­լը:
Այն մի քա­նի կա­տա­ղի վայրկ­յան­նե­րի ըն­թաց­քում, երբ Օզ­զի­ի մար­մինն իրեն քշեց-­տա­րավ դե­պի տա­նի­քի եզ­րը, նրա ինք­նազն­նու­մը սկ­սեց թու­լա­նալ: Ցած նա­յե­լով փո­ղո­ցին` նա սկ­սեց տա­րա­կու­սել հար­ցադր­ման խնդ­րի վե­րա­բեր­յալ. «Ես եմ Բայն­դը­րին բիճ ասո՞­ղը», թե՞ «Ես եմ տա­նի­քին վա­զո­ղը»: Ո՞րն էր հար­ցը: Հա­մե­նայն դեպս, ներքևի տե­սա­րա­նը ամեն բան իր տե­ղը գցեց, քա­նի որ ամեն մի գոր­ծո­ղու­թյան մեջ էլ կա մի պահ, երբ այն, թե արդ­յոք դու ես դա թե մեկ ու­րիշ­ը, այլևս ան­կարևոր է: Գո­ղը փո­ղը գր­պանն է խո­թում և դուրս փախ­չում ցու­ցա­փեղ­կից: Փե­սան հյու­րա­նո­ցի մատ­յա­նում եր­կու հո­գու հա­մար ստո­րագ­րու­թյուն է դնում: Իսկ տղան տա­նի­քից տես­նում է մի փո­ղոց լի­քը ժո­ղո­վուրդ, որ բե­րա­նը բաց իրեն է նա­յում` վի­զը դե­պի ետ ծռած, դեմ­քը վեր պար­զած, կար­ծես ին­քը Հեյ­դըն Պլա­նե­տա­րի­ու­մի առաս­տա­ղը լի­նի: Այդ պա­հին հաս­կա­նում ես, որ դու ես:
«Օս­կար: Օս­կար Ֆրիդ­մըն»: Մի ձայն հն­չեց ամ­բո­խի մի­ջից, ձայն, որը եթե տե­սա­նե­լի լի­ներ` նման պի­տի լի­ներ գա­լա­րա­փա­թե­թի վրա գր­վա­ծի: «Օս­կար Ֆրիդ­մըն, ցա՛ծ իջիր այդ­տե­ղից: Ան­մի­ջա­պես»: Րաբ­բի Բայն­դը­րը վեր բարձ­րաց­րած ձեռ­քով մատ­նա­ցույց էր անում նրան, և այդ մա­տի մեջ սպառ­նա­լիք կար: Դա դիկ­տա­տո­րի վե­րա­բեր­մունք էր, բայց դիկ­տա­տո­րի (աչ­քերն էին մատ­նում), ում անձ­նա­կան սպա­սա­վո­րը թքել էր նրա երե­սին:
Օզ­զին չէր պա­տաս­խա­նում: Ըն­դա­մե­նը մի ակն­թարթ նա­յեց Րաբ­բի Բայն­դը­րի կող­մը: Փո­խա­րե­նը, նրա աչ­քե­րը սկ­սե­ցին դա­սա­վո­րել իր ներքևում եղած աշ­խար­հը, մարդ­կանց առանձ­նաց­նել վայ­րե­րից, ըն­կեր­նե­րին` թշ­նա­մի­նե­րից, մաս­նա­կից­նե­րին` դի­տորդ­նե­րից: Փոքր, սրա­ծայր աստ­ղա­բույ­լե­րի պես իր ըն­կեր­նե­րը հա­վաք­վել էին Րաբ­բի Բայն­դը­րի շուրջ, որը դեռ մատ­նա­ցույց էր անում իրեն: Ամե­նա­բարձր կե­տը այդ հն­գաթև աստ­ղի, որը ոչ թե հրեշ­տակ­նե­րից, այլ հինգ պա­տա­նի­նե­րից էր կազմ­ված, Իթ­ցին էր: Ինչ աշ­խարհ էր­… այս աստ­ղ­ը ցա­ծում, Րաբ­բի Բայն­դը­րը ցա­ծում­… Օզ­զին, որ մի րո­պե առաջ չէր կա­րո­ղա­ցել տի­րա­պե­տել իր մարմ­նին, այժմ սկ­սում էր զգալ տի­րա­պե­տում բա­ռի իմաս­տը: Նա Խաղա­ղու­թյուն էր զգում, նա Զո­րու­թյուն էր զգում:
«Օս­կար Ֆրիդ­մըն, ցած իջիր: Հաշ­վում եմ մինչև երե­քը»:
Շատ քիչ դիկ­տա­տոր­ներ են իրենց են­թա­կա­նե­րին մինչև երե­քը տվել` ինչ­-որ բան անե­լու հա­մար: Բայց, ինչ­պես միշտ, Րաբ­բի Բայն­դը­րը մի­այն թվում էր դիկ­տա­տոր:
«Պատ­րա՞ստ ես, Օս­կար»:
Օզ­զին գլ­խով հաս­տա­տա­կան նշան արեց, թեև նա աշ­խար­հում (ո՛չ ներքևում գտն­վող, ո՛չ էլ այս երկ­նա­յին` ուր հենց նոր էր ոտք դրել) ոչ մի մտադ­րու­թյուն չու­ներ ցած իջ­նե­լու, ան­գամ եթե Րաբ­բի Բայն­դը­րը նրան մեկ մի­լի­ոն տար:
«Դե լավ»,- ա­սաց Րաբ­բի Բայն­դը­րը: Նա սա­հեց­րեց մատ­ներն իր սամ­սոն­յան4 սև մա­զե­րի մի­ջով, ասես դա այն ժեստն էր, որով պի­տի առա­ջին թիվն ար­տա­բե­րեր: Այ­նու­հետև, երկ­րորդ ձեռ­քով իր շուրջը եղած փոքր երկն­քի կտո­րից մի շր­ջան կտ­րե­լով` բարձր ասաց. «Մեկ»:
Ոչ մի ամպ­րոպ չհա­ջոր­դեց: Ընդ­հա­կա­ռա­կը, այդ պա­հին, ասես «մե­կը» նշանն էր, որին նա սպա­սում էր, սի­նա­գո­գի աս­տի­ճան­նե­րին երևաց աշ­խար­հի ամե­նան­վազ ամպ­րո­պա­յին մար­դը: Նա ոչ այն­քան դուրս եկավ սի­նա­գո­գի դռ­նից, որ­քան հակ­վեց դուրս` դե­պի մթ­նող եր­կին­քը: Մի ձեռ­քով ճան­կեց դռան բռ­նա­կը և նա­յեց վեր` տա­նի­քին:
«Օ՜յ»:
Յա­կով Բլոտ­նի­կի ծե­րու­նա­կան միտ­քը դան­դաղ կա­ղում էր, ասես հե­նակ­նե­րի վրա լի­ներ, և թեև նա հստա­կո­րեն չէր կա­րո­ղա­նում որոշ­ել, թե տղան ինչ էր անում տա­նի­քին, նա գի­տեր, որ դա լավ բան չէ, այ­սինքն` դա լավ չէ հրե­ա­նե­րի հա­մար: Յա­կով Բլոտ­նի­կի հա­մար կյան­քը շատ պարզ էր կո­տո­րակ­ված. բա­ներ, որոնք լավ են հրե­ա­նե­րի հա­մար, բա­ներ, որոնք լավ չեն հրե­ա­նե­րի հա­մար:
Իր ազատ ձեռ­քով նա թեթևակի խփեց իր ներս ըն­կած այ­տին:- «Օյ, Գու­տ»5: Հե­տո արագ, որ­քան ի վի­ճա­կի էր, նա իջեց­րեց գլուխն ու զն­նեց փո­ղո­ցը: Րաբ­բի Բայն­դըրն էր այն­տեղ (ինչ­պես աճուր­դի եկած մի մարդ, որը գր­պա­նում ըն­դա­մե­նը երեք դո­լար ու­նի և որը հենց նոր դող­դո­ղա­լով հայ­տա­րա­րել է «եր­կու»), ա­շա­կերտ­ներն էին, և էլ ոչ ոք: Դե ու­րեմն այն­քան էլ վատ չէր հրե­ա­նե­րի հա­մար: Բայց անհ­րա­ժեշտ էր, որ տղան ցած իջ­ներ տա­նի­քից, քա­նի ու­րիշ­նե­րը չէ­ին տե­սել: Խնդի­րը հետևյալն է. ինչ­պե՞ս ցած բե­րել տղա­յին տա­նի­քից:
Ամեն ոք, ում կա­տուն երբևէ տա­նի­քին է եղել, գի­տի, թե ինչ է պետք անել նրան ցած բե­րե­լու հա­մար: Հար­կա­վոր է զան­գա­հա­րել հր­շեջ կա­յան: Կամ սկզ­բում կապ­վել օպե­րա­տո­րի հետ և խնդ­րել նրան, որ մի­աց­նի հր­շեջ կա­յա­նի հետ: Դրա­նից հե­տո մե­քե­նա­նե­րը ար­գե­լա­կում են, հն­չում են զան­գե­րը և լս­վում են հրա­հանգ­նե­րի բղա­վոց­նե­րը: Դրա­նից հե­տո կատ­վին ցած են բե­րում: Տղա­յին տա­նի­քից ցած բե­րե­լու հա­մար էլ նույ­նը պետք է անել:
Այ­սինքն` եթե դու Յա­կով Բլոտ­նիկն ես, ապա անում ես այն, ինչ արել ես ար­դեն մեկ ան­գամ, երբ կա­տուդ տա­նի­քին էր:

Երբ բո­լոր չորս մե­քե­նա­նե­րն էլ եկան, Րաբ­բի Բայն­դըրն ար­դեն Օզ­զի­ի հա­մար չորս ան­գամ մինչև երե­քը հաշ­վել էր: Մեծ սան­դուղ­քը դուրս բեր­վեց անկ­յու­նից, և հր­շեջ­նե­րից մե­կը մե­քե­նա­յից ցատ­կեց ու վա­զեց դե­պի սի­նա­գո­գի դի­մա­ցը գտն­վող դե­ղին հր­շեջ ջրա­պոմ­պը ու հս­կա­յա­կան պտու­տա­կա­բա­նա­լի­ով սկ­սեց բա­ցել վերևի փա­կա­նը: Րաբ­բի Բայն­դը­րը արագ վա­զեց դե­պի նա և քաշ­եց ու­սից.
«Հր­դեհ չկա…»:
Հր­շե­ջը ու­սի վրա­յով ինչ­-որ բան քրթմն­ջաց և փութ­կոտ շա­րու­նա­կեց իր գոր­ծը:
«Բայց հր­դեհ չկա… Հր­դեհ չկա…»,- գո­ռում էր Բայն­դը­րը: Երբ հր­շե­ջը նո­րից փնթփն­թաց ու­սի վրա­յով` Բայն­դը­րը եր­կու ձեռ­քե­րով բռ­նեց նրա դեմ­քը և շուռ տվեց դե­պի տա­նի­քը:
Օզ­զի­ի աչ­քին դա այն­պես էր երևում, ասես, Րաբ­բի Բայն­դը­րը փոր­ձում էր պտ­տե­լով պո­կել նրա գլու­խը մարմ­նից, ինչ­պես խցա­նը` շշից: Նա սկ­սեց ծի­ծա­ղել այդ պատ­կե­րի վրա, որն, ասես, ըն­տա­նե­կան նկար լի­ներ` րաբ­բին իր կլոր սև գլ­խար­կով, հր­շեջն իր կար­միր գլ­խար­կով, իսկ փոք­րիկ դե­ղին ջրա­պոմ­պը՝ գլ­խա­բաց, փոք­րիկ եղ­բոր պես նրանց կող­քին կուչ եկած: Տա­նի­քի ծայ­րից նա մի ձեռ­քը թա­փա­հա­րե­լով՝ ծաղ­րա­կան ող­ջույն հղեց այդ պատ­կե­րին: Այդ պա­հին նրա աջ ոտ­քը սայ­թա­քեց: Րաբ­բի Բայն­դը­րը ձեռ­քե­րով ծած­կեց իր աչ­քե­րը:
Հր­շեջ­ներն արագ են աշ­խա­տում: Դեռ չէր հասց­րել Օզ­զին վե­րա­կանգ­նել իր հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը, երբ նրանք սի­նա­գո­գի դի­մա­ցի սի­զա­մար­գի վրա ար­դեն փռել էին մեծ, կլոր, դե­ղին ցան­ցը: Հր­շեջ­նե­րը, որոնք բռնել էին այն, Օզ­զիին էին նա­յում սառն ու ան­տար­բեր դեմ­քե­րով:
Նրան­ցից մե­կը շրջ­վեց դե­պի Րաբ­բի Բայն­դը­րը և ասաց,- «Ի՞նչ է, պա­կաս է, հա՞, այդ երե­խա­յի ծա­լը»:
Րաբ­բի Բայն­դը­րը հե­ռաց­րեց ձեռ­քե­րը աչ­քե­րից` դան­դաղ, ցա­վա­գին, ասես կպ­չուն սպե­ղա­նի էր պո­կում: Հե­տո ստու­գեց. մայ­թին ոչինչ չկար, ցան­ցի մեջ ոչինչ չկար:
«Ու­զում է ցատ­կե՞լ, թե՞ ինչ»,- բ­ղա­վեց հր­շե­ջը:
Մի ձայ­նով, որ ամենևին նման չէր ար­ձա­նի, Րաբ­բի Բայնդ­րը վեր­ջա­պես պա­տաս­խա­նեց,- «Այո, այո, կար­ծում եմ, որ այո… Նա սպառ­նում էր այդ­պես…»:
Սպառ­նո՞ւմ էր: Բայց չէ՞ որ իր տա­նի­քին լի­նե­լու պատ­ճա­ռը, Օզ­զին հիշ­եց, փախ­չելն էր: Նա մտ­քովն ան­գամ չէր անց­կաց­րել ցատ­կել: Նա վա­զել էր այն­տեղ մի­այն փախ­չե­լու նպա­տա­կով, և, ի դեպ, նա չէր էլ վա­զել դե­պի տա­նիք, այլ պար­զա­պես քշ­վել էր այն­տեղ:
«Ի՞նչ է այդ երե­խա­յի անու­նը»:
«Ֆրիդ­մըն,- Րաբ­բի Բայն­դը­րը պա­տաս­խա­նեց,- Օս­կար Ֆրիդ­մըն»:
Հր­շե­ջը վեր նա­յեց դե­պի Օզ­զի­ի կող­մը:
«Ի՞նչ է եղել քեզ, Օս­կար: Ցատ­կե­լո՞ւ ես, թե՞ չէ»:
Օս­կա­րը չպա­տաս­խա­նեց: Ան­կեղծ ասած, հար­ցը նոր էր ծա­գել:
«Լսիր, Օս­կար, եթե ցատ­կե­լու ես` ցատ­կիր, իսկ եթե չես ցատ­կե­լու` մի՛ ցատ­կիր: Բայց մեր ժա­մա­նա­կը մի՛ վատ­նիր, եղա՞վ»:
Օզ­զին նա­յեց հր­շե­ջին, ապա` Րաբ­բի Բայն­դը­րին: Նա ցան­կա­նում էր ևս մեկ ան­գամ տես­նել, թե ինչ­պես է Րաբ­բի Բայն­դը­րը ծած­կում աչ­քե­րը:
«Ցատ­կում եմ»:
Հե­տո նա թա­փով տա­նի­քի եզ­րով վա­զեց դե­պի անկ­յու­նը, որ­տեղ ներքևում ցանց չկար փռած և սկ­սեց թա­փա­հա­րել թևերը` օդը հա­տե­լով և ամեն ան­գամ թևերն իջեց­նե­լիս` ափե­րը տա­բա­տին խփե­լով: Նա սկ­սեց ինչ­-որ մե­քե­նա­յի ձայ­ներ հա­նել, «ՈՒ­ու­ու­ու….ու­ու­ու­ու» և մարմ­նի վե­րին հատ­վա­ծով տա­նի­քի եզ­րից առաջ հակ­վել: Հր­շեջ­նե­րը սլա­նում էին այ­սու­այն­կողմ, որ գե­տի­նը պա­տեն ցան­ցով: Րաբ­բի Բայն­դը­րը մի քա­նի բառ մրմն­ջաց Նրան ու փա­կեց աչ­քե­րը: Ամեն բան շատ արագ կա­տար­վեց, կտ­րուկ, ինչ­պես համր կի­նո­յում: Ամ­բո­խը, որ հր­շեջ մե­քե­նա­նե­րի գա­լու հետ էր հա­վաք­վել, հու­լիս­չորս­յան6 հրա­վա­ռու­թյուն­նե­րի եր­կար «Աա­ա­ահ­…ու­ու­ու­ուհ…» ձայ­նար­կու­թյուն­ներ էր ար­ձա­կում: Հուզ­մուն­քի մեջ ոչ ոք առանձ­նա­պես մեծ ուշ­ադ­րու­թյուն չէր դարձ­րել ամ­բո­խին, բա­ցի իհար­կե Յա­կով Բլոտ­նի­կից, ով դռան բռ­նա­կից բռ­նած, առաջ հակ­վե­լով հաշ­վում էր գլուխ­նե­րը. «Ֆիը ունդ ցվան­ցիք, ֆինֆ ունդ ցվան­ցիք7… Օյ, Գուտ»: Կատ­վի ժա­մա­նակ այս­պես չէր:
Րաբ­բի Բայն­դը­րը նա­յեց մատ­նե­րի արան­քից, ստու­գեց մայ­թը, ցան­ցը: Դա­տարկ էին: Բայց հի­մա էլ Օզ­զին սլա­նում էր դե­պի մյուս անկ­յու­նը: Հր­շեջ­նե­րը սլա­նում էին նրա ուղ­ղու­թյամբ, բայց չէ­ին կա­րո­ղա­նում հասց­նել ետևից: Ցան­կա­ցած պա­հի Օզ­զին կա­րող էր ցատ­կել և իրեն ցրիվ տալ մայ­թի վրա, իսկ հր­շեջ­նե­րը մինչև վա­զե­լով կհաս­նե­ին այդ կե­տին` իրենց ցան­ցը կա­րող էր պետք գալ ըն­դա­մե­նը ջար­դու­խուրդ մար­մի­նը ծած­կե­լու հա­մար:
«Ու­ու­ու­ոււ­ու…..Ու­ու­ու­ոււ­ու…..»:
«Հեյ, Օս­կար,- բ­ղա­վեց հր­շե­ջը,- գ­րո­ղը տա­նի, ի՞նչ է սա, խա՞ղ ես անում, ինչ է»:
«Ու­ու­ու­ու­ու­ու….ու­ու­ու­ու­ու…»:
«Հե՜յ, Օս­կար»:
Բայց նա ար­դեն մյուս անկ­յու­նում էր` թևերը կա­տա­ղի թա­փա­հա­րե­լով:
Րաբ­բի Բայն­դըրն այլևս ուժ չու­ներ դի­մա­նա­լու` չգի­տես որ­տե­ղից հայտն­ված հր­շեջ մե­քե­նա­ներ, ճչա­ցող ինք­նաս­պան երե­խա, ցանց: Նա ըն­կավ իր ծնկ­նե­րի վրա` ու­ժաս­պառ, և ձեռ­քե­րը փոք­րիկ գմ­բե­թի պես կրծքա­վան­դա­կի մոտ իրար մի­աց­րած աղեր­սում էր,- «Օս­կար, վերջ տուր, Օս­կար: Մի՛ ցատ­կիր, Օս­կար: Խնդրում եմ, ցած իջիր: Մի՛ ցատ­կիր, խնդ­րում եմ»: Իսկ հեռ­վում ամ­բո­խի մեջ մեն-­մի­այ­նակ մի ձայն, մի ջա­հել մի­այ­նակ ձայն մի­այն մի բառ էր գո­ռում տա­նի­քի տղա­յին:
«Ցատ­կի՛ր»:
Դա Իթ­ցին էր: Ակն­թար­թո­րեն Օզ­զին դա­դա­րեց­րեց ձեռ­քե­րը թա­փա­հա­րել:
«Դե, քեզ տես­նեմ, Օզ­զի, ցատ­կիր»: Իթ­ցին պոկ­վեց իր կանգ­նած տե­ղից` խախ­տե­լով աստ­ղը, խի­զա­խո­րեն, և աշ­ա­կեր­տի, այլ ոչ խե­լա­ցի տղա­յի ոգեշնչ­վա­ծու­թյամբ` կանգ­նեց առան­ձին: «Ցատ­կիր, Օզզ, ցատ­կիր»:
Դեռևս ծն­կած, ձեռ­քե­րը դեռևս իրար ագու­ցած` Րաբ­բի Բայն­դը­րը ետ թե­քեց իր մար­մի­նը: Նա նա­յեց Իթ­ցի­ին, ապա տան­ջա­հար` ետ նա­յեց Օզ­զի­ին:
«ՕՍ­ԿԱՐ, ՄԻ՛ ՑԱՏ­ԿԻՐ: ԽՆԴ­ՐՈՒՄ ԵՄ, ՄԻ՛ ՑԱՏ­ԿԻՐ… խնդ­րում եմ, խնդ­րում եմ…»:
«Ցատ­կի՛ր»:
Այս ան­գամ դա ոչ թե Իթ­ցին էր, այլ աստ­ղա­բույ­լի մեկ այլ կետ:
Երբ մի­սիս Ֆրիդ­մը­նը եկավ, որ­պես­զի հաս­նի Րաբ­բի Բայն­դը­րի հետ իր չորս անց կե­սի հան­դիպ­մա­նը` գլ­խի վրա շուռ եկած ամ­բողջ փոք­րիկ եր­կին­քը գո­ռում ու խնդ­րում էր Օզ­զի­ին, որ ցատ­կի, իսկ Րաբ­բի Բայն­դըրն այլևս չէր խնդ­րում նրան, որ չցատ­կի, այլ լաց էր լի­նում իր ձեռ­քե­րի գմ­բե­թի մեջ:

Հաս­կա­նա­լի է, մի­սիս Ֆրիդ­մը­նը չէր կա­րող հաս­կա­նալ, թե իր որ­դին ինչ էր անում տա­նի­քին: Նա հարց­րեց:
«Օզ­զի, ի՜մ Օզ­զի, ի՞նչ ես անում: Ի՜մ Օզ­զի, ի՞նչ է պա­տա­հել»: Օզ­զին դա­դա­րեց­րեց քա­մու սու­լոց ար­ձա­կե­լը և դան­դաղ թա­փա­հա­րեց թևերն, ինչ­պես թռ­չուն­ներն են անում մեղմ քա­մի­նե­րի ժա­մա­նակ, բայց ոչինչ չպա­տաս­խա­նեց: Նա կանգ­նել էր ցածր, ամ­պա­մած, մթ­նող երկն­քի հան­դի­ման` թևերը թեթևակի թա­փա­հա­րե­լով, ու նա­յում էր ցած` կնոջ այն փոքր կույ­տին, որն իր մայրն էր:
«Ի՞նչ ես անում, Օզ­զի»: Նա շրջ­վեց ծն­կի եկած Րաբ­բի Բայն­դը­րի կող­մը և այն­քան մո­տե­ցավ, որ իրենց` իր ստա­մոք­սի ու նրա ու­սե­րի միջև թղ­թի հաս­տու­թյան մթն­շաղն էր մի­այն բա­ժա­նում:
«Ի՞նչ է անում իմ փոք­րի­կը»:
Րաբ­բի Բայն­դը­րը` բե­րա­նը բաց, հա­յաց­քը հա­ռեց նրա վրա, բայց համր մնաց: Մի­ակ շարժ­վո­ղը նրա ձեռ­քե­րի գմ­բեթն էր, որը թույլ զար­կե­րա­կի պես ետու­ա­ռաջ էր անում:
«Րաբ­բի, իջեց­րեք նրան: Նա կս­պա­նի իրեն: Իջեց­րեք նրան, իմ մի­նու­ճա­րին…»:
«Չեմ կա­րող,- ա­սաց Րաբ­բի Բայն­դը­րը,-չեմ կա­րող…»: Եվ նա իր գե­ղե­ցիկ գլու­խը թե­քեց դե­պի իր ետևում կանգ­նած տղա­նե­րի ամ­բո­խը:
«Նրանց պատ­ճա­ռով: Լսեք նրանց»:
Նոր մի­այն մի­սիս Ֆրիդ­մը­նը տե­սավ տղա­նե­րի ամ­բո­խը և լսեց, թե ինչ էին նրանք բղա­վում:
«Նա նրանց հա­մար է դա անում: Ինձ չի լսում: Նրանք են»,- Րաբ­բի Բայն­դը­րը, ասես, տրան­սի մեջ լի­ներ:
«Նրանց հա­մա՞ր»:
«Այո»:
«Ին­չո՞ւ նրանց հա­մար»:
«Նրա՛նք են դա ցան­կա­նում…»:
Մի­սիս Ֆրիդ­մը­նը եր­կու ձեռ­քը բարձ­րաց­րեց վեր, ասես եր­կինքն էր երաժշ­տա­վա­րում: «Նրանց հա­մար է դա անում»: Հե­տո մի շար­ժու­մով, որը բուր­գե­րից էլ հին է, մար­գա­րե­նե­րից էլ, ջր­հե­ղեղ­նե­րից էլ, նրա ձեռ­քե­րը ցած թափ­վե­ցին` հար­վա­ծե­լով կող­քե­րին: «Նա­հա­տակ է իմ տղան: Տե­սեք»: Նա գլու­խը բարձ­րաց­րեց դե­պի տա­նի­քը: Օզ­զին դեռ թեթևակի թա­փա­հա­րում էր թևերը: «Ի՜մ նա­հա­տակ»:
«Օս­կար, ցած իջիր, խնդ­րում եմ»,-տն­քաց Րաբ­բի Բայն­դը­րը:
Վա­խեց­նե­լու աս­տի­ճան հան­գիստ ձայ­նով մի­սիս Ֆրիդ­մը­նը ձայն տվեց տա­նի­քի վրա­յի տղա­յին: «Օզ­զի, ցած իջիր, Օզ­զի: Մի՛ եղիր նա­հա­տակ, փոք­րիկս»:
Աղոթ­քի պես Րաբ­բի Բայն­դը­րը կրկ­նեց նրա խոս­քե­րը: «Մի՛ եղիր նա­հա­տակ, փոք­րիկս: Մի՛ եղիր նա­հա­տակ»:
«Քեզ տես­նեմ, Օզզ, եղիր, եղիր Ան­հա­տակ»: Դա Իթ­ցին էր: «Եղիր Ան­հա­տակ, եղիր Ան­հա­տակ»,-բո­լո­րը մի­աց­րե­ցին իրենց ձայ­նե­րը` եր­գե­լով հա­նուն ան­հա­տա­կու­թյան, ինչ էլ որ լի­ներ. «Եղիր Ան­հա­տակ, եղիր Ան­հա­տակ…»:

Չգի­տես թե ին­չու, երբ տա­նի­քին ես, որ­քան ավե­լի է մթ­նում, այն­քան ավե­լի վատ ես լսում: Օզ­զին գի­տեր մի­այն, որ եր­կու խմ­բե­րը հի­մա էլ եր­կու նոր բան էին ու­զում. ըն­կեր­նե­րը՝ ոգևոր­ված եր­գե­լով՝ մի բան էին ցան­կա­նում, որ անի, իր մայրն ու րաբ­բին՝ հան­գիստ, եր­գե­ցիկ ձայ­նով մի բան էին ցան­կա­նում, որ չա­նի: Րաբ­բի­ի ձայնն այժմ այլևս լա­ցա­կու­մած չէր, ոչ էլ մայր­իկի­նը:
Մեծ ցան­ցը ներքևից կույր աչ­քի պես Օզ­զի­ին էր նա­յում: Մեծ, ամ­պա­մած եր­կին­քը իջ­նում էր ցած: Ներքևից նա­յե­լիս այն ասես գորշ ու ալի­քաձև տախ­տակ լի­ներ: Գլու­խը վեր բարձ­րաց­նե­լով դե­պի այդ ան­կա­րե­կից եր­կին­քը` հան­կարծ Օզ­զին հաս­կա­ցավ, թե որ­քան տա­րօ­րի­նակ էր այն ամենը, ինչ այդ մար­դիկ` իր ըն­կեր­նե­րը, խնդ­րում էին իրե­նից: Նրանք ցան­կա­նում էին, որ ին­քը ցատ­կեր, որ սպա­ներ իրեն: Նրանք այժմ եր­գում էին, այդ աս­տի­ճան դա նրանց եր­ջան­կաց­նում էր: Բայց կար էլ ավե­լի տա­րօ­րի­նակ մի բան. Րաբ­բի Բայն­դը­րը ծն­կի էր իջել, նա դո­ղում էր: Եթե այժմ հարց տար, ոչ թե պի­տի ասեր «Սա ե՞ս եմ», այլ` «Սա մե՞նք ենք… ­Սա մե՞նք ենք»:
Տա­նի­քի վրա լի­նե­լը, պարզ­վեց, ահա­գին լուրջ բան է: Եթե նա ցատ­կեր, եր­գող­նե­րը սկ­սե­լու էին հի­մա էլ պա­րե՞լ: Այո՞: Ին­չի՞ն էր վերջ տա­լու իր ցատ­կե­լը: Նա մտա­ծում էր, թե երա­նի կա­րո­ղա­նար պատ­ռել եր­կին­քը և ներս մխր­ճե­լով ձեռ­քե­րը` դուրս բե­րեր այն­տե­ղից արևը, իսկ արևի վրա, ինչ­պես մե­տա­ղադ­րա­մի` կա­րո­ղա­նար դաջ­ված տես­նել. ՑԱՏ­ԿԻՐ կամ ՄԻ՛ ՑԱՏ­ԿԻՐ:
Օզ­զի­ի ծնկ­նե­րը ճոճ­վե­ցին և մի փոքր ծալ­վե­ցին, ասես նրան նա­խա­պատ­րաս­տում էին սուզ­վե­լու: Թևերը պրկ­վել էին, ձգ­վել, սա­ռել ու­սե­րից մինչև մատ­նե­րի եղունգ­նե­րը: Նրան այն­պես էր թվում, ասես իր մարմ­նի ամեն մի ան­դա­մը պատ­րաստ­վում է քվե­ար­կել իր ցատ­կե­լու կամ չցատ­կե­լու օգ­տին, թե արդ­յոք ին­քը պե՞տք է սպա­նի իրեն, թե՞ ոչ, և իր ոչ մի ան­դամն ասես իրե­նից կա­խում չու­նի:
Անակն­կալ մթ­նեց, և նոր վրա հա­սած խա­վա­րը` խծու­ծի պես, լռեց­րեց այս բա­նի հա­մար եր­գող ըն­կեր­նե­րին և մյու­սի հա­մար ելևէջող րաբ­բի­ին ու մայ­րի­կին:
Օզ­զին դա­դա­րեց­րեց քվե­ար­կու­թյու­նը հաշ­վե­լը, և ան­հա­վա­տա­լի­ո­րեն բա­րակ ձայ­նով, այն մար­դու պես, որը պատ­րաստ չէ ճառ ասե­լու, խո­սեց:
«Մա­մա՞»:
«Այո, Օս­կար»:
«Մա­մա, Րաբ­բի Բայն­դը­րի պես ծն­կի իջիր»:
«Օս­կար…»:
«Ծն­կի իջիր,-ա­սաց նա,- թե չէ՝ կցատ­կեմ»:
Օզ­զին հեծկլ­տո­ցի ձայն լսեց, հե­տո արագ խշխ­շոց, և երբ ցած նա­յեց, ուր իր մայրն էր կանգ­նած, տե­սավ գլու­խը, իսկ դրա տակ` զգես­տի շր­ջա­նա­կը: Նա ծն­կել էր Րաբ­բի Բայն­դը­րի կող­քին:
Նա նո­րից խո­սեց: «Բո­լորդ ծն­կի իջեք»: Լս­վեց, թե ինչ­պես են բո­լո­րը ծն­կում:
Օզ­զին շուր­ջը նա­յեց: Նա մատ­նա­ցույց արեց սի­նա­գո­գի մուտ­քը: «Նրա՛ն ծն­կի բե­րեք»:
Լս­վեց ոչ թե ծն­կե­լու ձայն, այլ` հա­գուս­տի խշ­շոց: Օզ­զին լսեց, թե ինչ­պես Րաբ­բի Բայն­դը­րը ասաց շշու­կով, «… թե չէ կս­պա­նի իրեն», և երբ նո­րից նա­յեց, տե­սավ, որ Յա­կով Բլոտ­նի­կը բաց էր թո­ղել բռ­նա­կը և կյան­քում առա­ջին ան­գամ ծն­կի էր իջել Ծնն­դոց աղոթ­քի դիր­քով:
Ինչ վե­րա­բե­րում է հր­շեջ­նե­րին` այն­քան էլ դժ­վար բան չէ ցան­ցի ծայ­րե­րից ծն­կած բռ­նե­լը:
Օզ­զին նո­րից շուր­ջը նա­յեց: Հե­տո ձայն տվեց Րաբ­բի Բայն­դը­րին:
«Րաբ­բի՞»:
«Այո, Օս­կար»:
«Րաբ­բի Բայն­դըր, դու հա­վա­տո՞ւմ ես Աստ­ծուն»:
«Այո»:
«Հա­վա­տո՞ւմ ես, որ Աստ­ված կա­րող է ցան­կա­ցած բան անել,- Օզ­զին գլու­խը մթու­թյան մեջ առաջ թե­քեց:-Ցան­կա­ցած բա՞ն»:
«Օս­կար, ես կար­ծում եմ…»:
«Ասա, որ հա­վա­տում ես, որ Աստ­ված կա­րող է ցան­կա­ցած բան անել»:
Երկմ­տեց մի պահ: Հե­տո ասաց,- «Աստ­ված կա­րող է ցան­կա­ցած բան անել»:
«Ասա ինձ, որ հա­վա­տում ես, որ Աստ­ված կա­րող է երե­խա ստեղ­ծել առանց կե­նակ­ցե­լու»:
«Կա­րող է»:
«Ասա»:
«Աստ­ված,-հաս­տա­տեց Րաբ­բի Բայն­դը­րը,- կա­րող է երե­խա ստեղ­ծել առանց կե­նակ­ցե­լու»:
«Մա­մա, հի­մա դու ասա»:
«Աստ­ված կա­րող է երե­խա ստեղ­ծել առաց կե­նակ­ցե­լու»:
«Նրան ասել տվեք»: Ոչ մի կաս­կած չկար, թե ով էր նա:
Մի քա­նի րո­պե­ից Օզ­զին լսեց, թե ինչ­պես մի ծեր, ծի­ծա­ղե­լի ձայն մե­ծա­ցող խա­վա­րի մեջ ինչ­-որ բան ասաց Աստ­ծո մա­սին:
Դրա­նից հե­տո Օզ­զին բո­լո­րին ստի­պեց դա ասել: Իսկ հե­տո բո­լո­րին ստի­պեց ասել, որ իրենք հա­վա­տում են Հի­սուս Քրիս­տո­սին, սկզ­բում մե­կառ­մեկ, հե­տո` բո­լո­րը մի­ա­սին: Երբ կա­տե­խի­զիսն ավարտ­վեց, ար­դեն երե­կո էր: Փո­ղո­ցի մարդ­կանց այն­պես թվաց, թե կտու­րի տղան հա­ռա­չեց:
«Օզ­զի՞,- մի կա­նա­ցի ձայն հա­մար­ձակ­վեց խո­սել,-դու հի­մա ցած կիջ­նե՞ս»:
Նա չպա­տաս­խա­նեց, բայց կի­նը սպա­սում էր, և երբ նա խո­սեց` ձայ­նը ցածր էր ու լա­ցա­կու­մած, և սպառ­ված՝ ծե­րու­նու պես, որը հենց նոր էր ավար­տել զան­գե­րը հն­չեց­նե­լը:
«Մա­մա, հաս­կա­նո՞ւմ ես, դու չպետք է ինձ խփե­իր: Նա չպետք է ինձ խփեր: Դուք ինձ չպետք է խփե­իք Աստ­ծո հա­մար, մա­մա: Եր­բեք ոչ մե­կին չի կա­րե­լի խփել Աստ­ծո հա­մար»:
«Օզ­զի, խնդ­րում եմ, դե հի­մա ցած իջիր»:
«Խոս­տա­ցիր, խոս­տա­ցիր ինձ, որ Աստ­ծո հա­մար եր­բեք ոչ մե­կին չես խփի»:
Նա մի­այն իր մորն էր խնդ­րել, բայց ինչ­-որ պատ­ճա­ռով, փո­ղո­ցում ծն­կած­նե­րից յու­րա­քանչ­յու­րը խոս­տա­ցավ, որ ին­քը եր­բեք որևէ մե­կին չի խփի Աստ­ծո հա­մար:
Նո­րից լռու­թյուն տի­րեց:
«Հի­մա ես կա­րող եմ ցած իջ­նել, մա­մա»,- տա­նի­քի տղան ասաց վեր­ջա­պես: Նա գլու­խը շր­ջեց մեկ աջ, մեկ ձախ, ասես երթևեկու­թյան լույ­սերն էր ստու­գում: «Այժմ ես կա­րող եմ իջ­նել»:
Եվ նա ցած իջավ` դե­ղին, մեծ ցան­ցի վրա, որը մութ երե­կո­յի փեշ­ին շո­ղում էր գե­րա­ճած լու­սապ­սա­կի պես:

Անգլերենից թարգմանեց Սիլվա ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ


1. կա­պանք դնող
2. ազա­տագր­ված ստ­րուկ
3. չա­փա­հա­սի կրո­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն­ներ ստանձ­նե­լու ծի­սա­կա­տա­րու­թյուն` 13 տա­րին լրա­ցած հրե­ա տղա­յի հա­մար
4. առաս­պե­լա­կան հե­րոս, որի ուժն իր եր­կար, սև մա­զե­րի մեջ էր
5. գերմ. Տեր Աստ­ված
6. Ամե­րի­կա­յի Ան­կա­խու­թյան օրը
7. գերմ. քսան­չորս, քսան­հինգ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՖԻԼԻՊ ԴԱԺԵՆ
    Harutin » 23 авг 2013, 22:27
    1 Комментарии
    778 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    23 авг 2013, 22:29

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0