ՖԻԼԻՊ ԴԱԺԵՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՖԻԼԻՊ ԴԱԺԵՆ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:27

ՖԻԼԻՊ ԴԱԺԵՆ


Ֆի­լիպ Դա­ժե­նը ծն­վել է 1959թ.-ին, ֆրան­սի­ա­ցի վի­պա­սան է և ակա­դե­մի­ա­կան ար­վես­տի քն­նա­դատ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՖԻԼԻՊ ԴԱԺԵՆ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:29

ԼԱՎՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿԸ


Այս գա­ղա­փա­րի առա­ջին շար­ժա­ռիթն ու հա­մե­մա­տու­թյու­նը վե­րա­բե­րում է լավ ճաշ­ա­կի և «վատ ար­վես­տի» միջև հա­մընդ­հա­նուր պայ­քա­րին, որը քչե­րին է հե­տաքր­քում: Մի կող­մից թի­վն ու հա­վեր­ժու­թյու­նը պետք է բա­ցար­ձակ լի­նեն, կամ էլ` տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րի, վա­ղան­ցիկ առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի ինչ­-որ բա­ժին լինի: 1909թ.-ին Դե­նի Մո­րիսն1 ասել է. «Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի գոր­ծե­րի ճա­նա­չու­մը գրե­թե չի գե­րա­զան­ցում նա­խա­ձեռ­նող­նե­րի փոքր շր­ջա­նա­կը: Խոս­քը դրա­նից հա­ճույք ստա­ցող մարդ­կանց փոքր շր­ջա­նակ­նե­րի մա­սին է: Զգա­յա­կան յու­րա­քան­չյուր էակ, յու­րա­քանչ­յուր ար­վես­տա­գետ, որ­քան էլ ան­կա­տար լի­նի, ու­նի երկր­պա­գու­նե­րի իր կա­տե­գո­րի­ան, իր լսա­րա­նը: Ուս­տի` ար­վես­տի գոր­ծը պետք է հա­սա­նե­լի լի­նի և ակ­տի­վաց­նի բո­լոր մարդ­կանց: Գու­ցե այն պատ­ճա­ռով, որ դրանք ար­տա­հայ­տում և ամ­փո­փում են մի ամ­բողջ քա­ղա­քա­կրթու­թյուն, կամ էլ որով­հետև նոր մշա­կույ­թի պատ­ճառ են, դա­սա­կան գլուխ­գոր­ծոց­նե­րը հա­մընդ­հա­նուր, բա­ցար­ձակ բնույթ ու­նեն: Տի­ե­զեր­քն, ինչ­պես նաև աստ­վա­ծա­յին հրա­մա­նը, որոն­ցում դրսևոր­վում է մարդ­կա­յին բա­նա­կա­նու­թյու­նը, նույն կերպ ի հայտ է գա­լիս նաև տար­բեր ան­հա­տա­կան ձևերի մեջ»:
Գե­ղեց­կու­թյուն, հա­վեր­ժու­թյուն, բա­ցար­ձա­կու­թյուն. այս հաս­կա­ցու­թյուն­նե­րը ո’չ որևէ սահ­ման­ման առար­կա են, ո’չ էլ քն­նա­դա­տու­թյան: Հաս­կա­նա­լի է, որ նրանց հա­մա­պա­տաս­խա­նու­թյունն ան­փո­փոխ է: Չկա հա­րա­բե­րա­կա­նու­թյան որևէ հետք, որը կհուշ­եր, թե ըստ տե­ղի ու ժա­մա­նա­կի որևէ բան ավե­լի փո­փո­խա­կան չէ, քան գե­ղեց­կու­թյու­նը, կամ թե` հա­մընդ­հան­րու­թյու­նը դա­րե­րի ըն­թաց­քում սահ­մա­նա­փակ է եղել, ինչ­պես որ արևմտ­յան քա­ղա­քակր­թու­թյու­նը, և նույ­նիսկ որոշ­ա­կի չէ, թե դրանք հաղ­թա­հար­վել է քսա­նե­րորդ դա­րասկզ­բին, որ հա­վի­տե­նա­կա­նու­թյան հետ խաղ անե­լը վտան­գա­վոր գրազ է, որ բա­ցար­ձակն ընդ­ա­մե­նը պեր­ճա­խո­սու­թյան ծա­ղիկն է և ամենևին էլ ո’չ ամե­նա­թար­մը: Այդ աղոտ հաս­կա­ցու­թյուն­նե­րը մի­այն ան­հատ­նե­րին են թույլ տա­լիս հա­կադր­վե­լու ան­հա­մար սահ­մա­նա­փա­կում­նե­րին` տևական ու ան­ցո­ղիկ: Պարզ հիմ­նա­վո­րում է սա, քա­նի որ ար­վես­տը մշ­տա­պես ձգ­տում է ընդ­հան­րու­թյան, այն ձևերը, որոնք հաս­կա­նա­լի են մի­այն քիչ թվով մարդ­կանց, չեն կա­րող հե­տաքրք­րա­կան լի­նել: Են­թադր­վում է, որ եթե նման հրատապու­թյունն ան­հաս­կա­նա­կի է մե­ծա­մաս­նու­թյա­նը, ապա ար­ժա­նի չէ հար­գան­քի: Նա մարդ է` փոքր, նեղ շր­ջա­նա­կով, խումբ է, կլան, ֆրանկ­մա­սո­նու­թյուն, ան­շուշտ կեղ­ծա­վոր մարդ­կան­ցով, պճ­նա­մոլ­նե­րով կամ հի­մար­նե­րով:
Առա­վել աղ­քա­տիկ բա­ռա­րա­ններում գե­ղեց­կու­թյան և հա­մընդ­հան­րու­թյան վե­րա­բեր­յալ հա­յե­ցա­կերպերն ան­հե­տա­նում են ավե­լի աղոտ և կր­կին խճճ­ված մի այն­պի­սի հաս­կա­ցու­թյան մեջ, ինչ­պի­սին ճաշ­ակն է` լա’վ ճաշ­ա­կը: Ինչ­պես ասում է Կա­միլ Մոք­լե­րը2. «Ամե­նու­րեք հան­դի­պում են մի­այն նր­բան­կատ, բա­րե­կիրթ, գե­ղե­ցիկ իրե­րի սո­վոր մար­դիկ, ով­քեր շշն­ջում են` այս նկար­չա­կան կառ­նա­վալն արդ­յոք եր­կա՞ր կտևի»: Նախ­կին ակա­դե­միզմն ան­շուշտ փտել է, ուս­տի գո­վե­լի է ինչ­-որ «նոր» բան անե­լու փոր­ձը, սա­կայն փոր­ձե­լով «այլ կերպ և այլ բան անել», ինչ­պես որ ժա­մա­նա­կին գիտ­նա­կան­ներն են արել: Սար­սափ­նե­րի այս թան­գա­րա­նը, ճաշ­ա­կի առու­մով վի­րա­վո­րան­քը, այս հան­դուգն ան­պետ­քու­թյու­նը... ու­րեմն ա՞յս է ֆրան­սի­ա­կան դպ­րո­ցը Մա­նե­ից, Դե­գա­յից կամ Պյու­վեից հե­տո: Ո’չ, այս­պես շա­րու­նակ­վել չի կա­րող»: Բա­ցատ­րե­լու կա­րիք չկա, թե ինչ­պի­սին կլի­ներ ճաշ­ա­կը, եթե այն ձևավո­րե­ին Մա­նեն, Դե­գան կամ Պյու­վեն: Բա­վա­կան է թվել հայտ­նի­նե­րի անուն­ներ, բե­րել պաշտոնական փաս­տարկ­ներ, որոնք են­թադ­րում են տպա­վո­րու­թյուն թող­նել և լռեց­նել հա­կա­սու­թյուն­նե­րը: Իսկ ի՞նչ է ճաշ­ա­կը: Կլե­րը3 և Ֆու­մա­րո­լին4 լայնորեն կիրառում են այդ հասկացությունը: Ըստ Կլերի խնդիրը փորձարկելու, զգալու մեջ է: Նա գրում է. «Այդ նուրբ խառ­նուր­դը` նյու­թի և հո­գու, հպ­ման և ին­տե­լեկ­տի, թով­չան­քի և անէ­ա­ցող ոգու, ինչևէ, այս­տեղ է նկար­չու­թյան հա­մար գործ­նա­կա­նո­րեն նա­խընտ­րե­լի վայ­րը: Դա տար­բե­րակ­ման, տար­բե­րե­լու կա­րո­ղու­թյան, մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րի կի­րառ­ման հետ ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու հա­մար է»: Ըստ Ֆու­մա­րո­լի­ի. «Այն մար­դը, ով հրաշ­ա­լի գի­նի­նե­րի հա­մար նա­խա­տես­ված պա­լատ ու­նի, չի բա­վա­րար­վում հաս­կա­ցու­թյուն­նե­րով, նա հմ­տորեն մշա­կում է ծրագ­րեր և գի­տե` ինչ­պես հաս­նել բարձ­րո­րակ բեր­քի»: Նուրբ զգա­ցո­ղու­թյու՞ն է, թող այդ­պես լի­նի, հե­տո՞ ինչ: Եթե Կլե­րին հա­վա­տանք, ապա ճաշ­ա­կը ծն­վում է նյու­թա­կան և հոգևոր դաշ­ին­քից, եթե Ֆու­մա­րո­լի­ին` ապա` փոր­ձա­ռու­թյու­նից, կու­տա­կե­լուց, եթե այն ծնունդ է «գի­տա­կի» հմ­տու­թյուն­նե­րի, ինչ­պես գի­նի­նե­րի, այն­պես էլ` կտավ­նե­րի հար­ցում: Ամեն դեպ­քում, հա­մա­դա­մա­սի­րու­թյու­նը ճաշ­ա­կի զար­մու­հին է: Լավ խոս­քե­րը խո­սում են բարձ­րո­րակ սրահ­նե­րի՞ մա­սին, թերևս, դրա­նից փոքր­-ինչ ավե­լի, քան­զի ճաշ­ա­կը մի­այն դաս­տի­ա­րա­կու­թյան խն­դիր չէ: Այն կապ­ված է նաև ծագ­ման հետ, պայ­մա­նա­վոր­ված` տվ­յալ վայ­րով: Կլե­րը փոր­ձում է զու­գա­հեռ­ներ անց­կաց­նել ար­վես­տի և մտ­քի միջև. «Նկար­չու­թյու­նը ծն­վում է նաև մայ­րե­նի լեզ­վից, հայ­րե­նի երկ­րի մա­սին շատ հին զրույցներից: Իտա­լի­ա­յում մի քա­նի դաշ­տա­վայ­րեր ու բլուր­նե­ր բա­վա­կան են նկար­չա­կան մի դպ­րո­ցը մ­յու­սից տար­բե­րե­լու հա­մար, ինչ­պես բլ­րա­լանջն է առանձ­նաց­նում խա­ղո­ղի լա­վա­գույն տե­սակ­նե­րից պատ­րաստ­ված գի­նի­նե­րը»,- կար­ծում է նա: Կարճ ասած, պետք է ճիշտ վայ­րում ծն­ված լի­նել: Ի ծնե այդ սևեռուն գա­ղա­փարն ամենուր է` ավան­դա­պաշտ­նե­րի ելույթ­նե­րում, իսկ թե ինչ­պես, հե­տո կտես­նենք:
Այս պա­հին մի­ակ հա­մոզ­վա­ծու­թյու­նը հետևյալն է. գի­տե­լիք­նե­րից, նախ­կին փոր­ձե­րից և «հրա­պույ­րի ու փո­փո­խա­կան մտ­քի» ներ­դաշ­նա­կու­թյու­նից վեր այդ «լավ ճաշ­ա­կը», որը նշ­վում է նույ­նիսկ «լա­վա­գույն ճա­շակ» տար­բե­րա­կով, չի հան­դուր­ժում ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը: Այն զգալ չի’ կա­րող դա: Եթե հա­վա­տանք Ֆու­մա­րո­լի­ին, ապա` «տե­սա­նե­լի գով­քի մեջ Ժան Կլե­րը փոր­ձում է մի­ա­ժա­մա­նակ թե’ ար­վես­տա­գետ­նե­րին, և թե’ հան­րու­թյա­նը հուշ­ել, որ վեր­ջին քսան, երե­սուն տա­րի­նե­րի ըն­թաց­քում ար­վես­տը մե­կու­սա­ցել է և չի’ ար­դա­րաց­նում հա­սա­րա­կու­թյան մեծ ակն­կա­լիք­նե­րը: Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը գտն­վում է մի տե­սակ կախ­յալ վի­ճա­կում, քան­զի այլևս չի ար­ձա­գան­քում այն ցան­կու­թյա­նը, որն ար­վես­տը սերն­դե սե­րունդ ավան­դա­բար փո­խան­ցել է, ընդ որում` ամեն ան­գամ տար­բեր ձևով` ել­նե­լով տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րի աշխարհայացք­նե­րից»: Տրա­մա­բա­նու­թյու­նը դու­րե­կան է. ար­վես­տը յու­րա­քանչ­յուր ժա­մա­նա­կաշր­ջա­նում պետք է ինչ­-որ ասե­լիք ու­նե­նա: Ան­շո’ւշտ, բայց ի՞նչ, հայտ­նի չէ: Սա­կայն այդ­պես է պա­հան­ջում ավան­դույ­թը: Թե ո՞ր մե­կը, հայտ­նի չէ, բայց որևէ պատ­ճառ չկա, որ­պես­զի այ­սօր­վա ար­վես­տը բա­ցա­ռու­թյուն լի­նի: Հա­կա­ռակ դեպ­քում այն կդա­դա­րի ար­վեստ կոչ­վե­լուց: Հարց­նում եք` ո՞վ է դա որոշ­ել, հայտ­նի չէ:
Եթե փի­լի­սո­փա­յա­կան հա­րա­բե­րա­կա­նու­թյու­նը բա­ցա­կա­յում է Դե­նի­սի մոտ, ու­րեմն, նրա ժա­ռանգ­նե­րին հայտ­նի է մինչպատ­մա­կան հա­րա­բե­րա­կա­նու­թյու­նը: Նրանք չեն էլ կաս­կա­ծում, որ «ձևը» մի­ակ բա­նը չէ, որը փոխ­վում է, և որ ձևի ու բո­վան­դա­կու­թյան տար­բե­րու­թյու­նը կա­րե­լի էր ցան­կա­նալ սաղմ­նա­յին վի­ճա­կում: Ցան­կա­լի կլի­ներ ավե­լի բարդ հայեցակերպեր ակն­կա­լել:

Ֆրան­սե­րե­նից թարգ­մա­նեց ԼԻ­ԼԻԹ ԳԱՍ­ՊԱՐ­ՅԱ­ՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՖԻԼԻՊ ՌՈԹ
    Вложения Harutin » 23 авг 2013, 22:24
    1 Комментарии
    859 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    23 авг 2013, 22:25

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0