СТАНЬ VIP

ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 янв 2011, 19:43

ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 янв 2011, 19:43

Փողոցին Շունը

Անքուն գիշերուան լռութիւնները
յանկարծ հազացին,
ոռնոց մը հասաւ հեռուի հովերէն.
հո՞վն էր, թէ՞ շունը, որ կ՛ոռնար ուժգին…
կարծես հարազատ էին որ՝
կը հառաչէին…։

Փողոցը խաղաղ կը ննջէր հիմա
մութին մէջ անեզը…
ու լռելային փողոցներէն
երաժշտական մեղեդիի պէս
հառաչանքները
կու գային հանգչիլ սենեակիս անլոյս
լուրթ որմերուն մէջ…։

Քնած թէ արթուն խոկս կը յուշէր,
- փողոցին շունը
նոյն պահուն կը ննջէ
նոյն պահուն կը հաջէ…։

Բայց փողոցին հետ շունը արթուն է…
ոչ ոք կը խածնէ, - խածան շուն մը չէ,-
որ մեր դրացի Փիլիկ աղբօր պէս
շողոքորթ ալ չէ…
կը հաջէ միայն երբ կ՛ըղձայ այդպէս…
երբ ներսէն եկող մարմաջը անզուսպ
կը ստիպէ հաջել…
իմաստուն ձայն մը կարծես կը քսուի
շուրջի ձայներուն
երբ ան կը հաջէ…

Հառաչէն հաջին բազմագոյն շուներ կը մէկտեղուին հոն…
բազմութիւն կազմած
կ՛անցնին փողոցէն կամ մայթին կանգնած
կը սպասեն թարթափ
մէկը անծանօթ, որ գուցէ երբեք պիտի չգայ հոն…
իրենց սպասած անծանօթը չէր
փողոցին շունը,
որ անժամանակ կը հաջէր հիմա…
կը հաջէր անզուսպ գռեհիկ ոճով
ու գռեհկաձայն
հայհոյանքներու տարափին տակէն
կը փախչին անոնք
անյայտն սպասող անծանօթները։

Կը մնայ մինակ փողոցին շունը,
որ կը սլքտայ փողոցին ծայրէն մինչեւ միւս ծայրը
իր խարիսխին մօտ։
Երբ մինակ է ան, կը հաջէ մեղմ
ու ես կը լսեմ գիշերուան խորէն
լռութիւններու խոր անդորրներէն
իմաստուն ձայնը, որ մեղեդիի պէս
անուշ կը հնչէ
- Ես նոյն պահերուն
կը ննջեմ անխռով…
եւ նոյն պահերուն
կը հաջեմ անխոց…
- երբ շուրջս չկան անծանօթ շուներ
շարժող ու շաչող…։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 янв 2011, 19:44

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵՂԵԴԻՆԵՐ

Համանուագ կայ այսօր բնութեան մէջ եւ օդին՝
Ճռուողիւններ սիրակա՜նչ համերգի պէս ներդաշնակ,
Կը դաշներգեն ցնծագին մեղեդիներ գարնայի՛ն.
Երկինքն այսօր է՛ կարծես երգեհոն մը հովուերգակ:
Որուն ոսկէ՜, արծաթէ՜ ստեղներուն վրայ ջինջ,
Կը նուագե՜ն, կը կայթե՜ն նուրբ մատներով թռչունի:
Առաւօտեան զով սիւքին ու զեփիւռին թաւշային,
Աղբիւրներուն երգեցիկ, առուակներու խոխոջին
Լուսակարկաչ մեղեդին՝ խարշափներով դաշնաւոր,
Ու գիւղակի մատուռին ղօղանջները մեղմօրօր
Կ՚ըլլան համերգ ազգային, բնութեան մէջ բազմալար,
Սրնգահար հովիւն ալ՝ արուեստագէտ խմբավար:
Գարնանային համերգի մեղեդիներն այս ցնծուն,
Կ՚ողողեն զիս նուագով, բնութեան խոր ձայներով:
Ժխորներէն քաղաքին, աղմուկներէն մայթերուն
Ու յափրանքի հովերէն հոգիս դարձած պարտասուն:
Կը վերանա՜յ ըմպելով վայելքի հե՛շտ բաժակէն
Կ՚այլակերպուի փառահեղ լուսերգութեան այս տօնէն:
Կ՚արձագանգեն հոգւոյս մէջ նուագները բնութեան,
Յուզումներու թրթիռներս ձայնանիշեր կը դառնան.
Ծնունդ կ՚առնեն արիւնէս նոր երանգներ խազերու,
Կ՚այլափոխուի տարօրէն հոգիս վինի բազմալար,
Կը զգամ ցաւը երկունքի ծնելիք նոր երգերու:
Լոյսի, ձայնի ծուէններ, որոնք փերթ-փերթ կը թափին,
Կ՚ըլլան երգեր տաւղահար, մեղեդիներ գարնայի՛ն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Նաիրա Սիմոնյան
    Вложения Harutin » 19 июн 2011, 10:39
    6 Комментарии
    326 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 июн 2011, 10:41
  • ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ
    Harutin » 19 окт 2010, 23:42
    2 Комментарии
    734 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 окт 2010, 23:43

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 14

⇑ Наверх
⇓ Вниз