ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Պարույր Սևակ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Պարույր Սևակ

Сообщение:#71  Сообщение Harutin » 02 июл 2011, 11:25

ԱՂԱՉՈՒՄ ԵՄ

Աղաչում եմ,-
Մի՛ վրդովվեք, եթե ասեն
Փառասերին հենց փառասե՜ր,
Ո՛չ թե համեստ.
Սրիկային՝ հենց սրիկա՜,
Ո՛չ թե ազնիվ.
Հեռակային՝ հենց հեռակա՜,
Ո՛չ թե ներկա:

Աղաչում եմ,-
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից.
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում։

Թե սոված եք և երեխա՝
Մի՛ վախեցեք լաց լինելուց.
Դե՜հ, քանի դեռ նա չի լալիս՝
Ծիծ չե՛ն տալիս։

Մի՛ վախեցեք
Ժանգոտ թասից ժանգ քերելուց.
Նա դրանից չի փչանա։

Մի՛ վախեցեք
Կեղծի մասին ճիշտ գրելուց.
Նա դրանից կքչանա։

Աղաչում եմ,-
Եվ թվաբա՜ն եղեք մի քիչ,
Բայց պայմանով այս ամոքիչ.
Ո՛չ թե ճշտին սուտ գումարեք,
Այլ բաժանեք սուտը ճշտին.
Ո՛չ թե վշտին գութ գումարեք,
Այլ բաժանեք գութը վշտին։
Եվ պարծեցեք ո՛չ թե հարցով.

Հպարտացեք լոկ լուծումով
Փակագըծի ճիշտ բացումով,
Մնացորդով
Ու քանորդով…

Աղաչում եմ,-
Եղեք նաև քիչ հոգեբան.

Եթե որդին տրտում երգով
Իր ծնողի մահն է սգում,
Աղաչում եմ, մի՛ ընդհատեք,
Ի՜նչ է թե նա… լա՛վ չի երգում…

Աղաչում եմ,-
Այս և նման այլ հարցերում
Երբևիցե ինձ չաղաչե՜լ…
Изображение
Аватара пользователя
Harutin
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Պարույր Սևակ

Сообщение:#72  Сообщение Harutin » 02 июл 2011, 11:35

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այսպէս ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Աւարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած՝ շունչերնիս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կը գանք՝
Երբ տան զանգը, ահազանգը՝
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:
Изображение
Аватара пользователя
Harutin
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Պարույր Սևակ

Сообщение:#73  Сообщение Vard » 13 окт 2012, 21:28

ՔՄԾԻԾԱՂ

Ամենից դժվար բանը սիրելն է:
Իսկ ոտներիցըս բարի բա՞ն - չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ և մեր միջև
Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:

Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացընել:

Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
-Իմ չարությունը արդարացի է:

Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը և մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:

Ու տուն եմ գալիս՝
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի՛ ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Ա՛յն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:

Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք.
Ես թևե՛ր չունեմ,
Եվ անկարող եմ նաև քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):

Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է… նո՛ւյնպես քմծիծաղ...
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Պարույր Սևակ

Сообщение:#74  Сообщение Coca Cola » 20 дек 2012, 02:35

(40.75 кб) Просмотров: 3343
.
Я боль твою возьму хоть больно самому....
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Coca Cola
Полуночник
Полуночник
Информация: Показать детали

Պարույր Սևակ

Сообщение:#75  Сообщение PAULA » 14 фев 2013, 12:35

Դու...երկու տառ...Դու...հասարակ մի դերանուն...
Аватара пользователя
PAULA
Гость
Гость
Информация: Показать детали

Պարույր Սևակ

Сообщение:#76  Сообщение Lusine1101 » 09 апр 2017, 13:16

ԵՐՋԱՆԻ՛Կ ԵՂԻՐ, ԴԱՎԱՃԱՆ ԻՄ ՍԵՐ
Իմ դատաստանը ես եմ կայացրել, ինձ մի մեծ պատիժ ու աչքերիդ դեմ,
Բայց եթե անգամ ինքս ինձ հարցնեմ ո՞ր մեղքիս համար, անշուշտ կլռեմ,
Ուսերս թափ տալով, կպատասխանեմ՝ ես ի՞նչ իմանամ.
Ու իրականացնողը դու ես լինելու, կգնդակահարես հարսանեկան քո հրավիրատոմսով:
Ես կգամ անխոս քո հարսանիքին,
Դու անհոգ եղիր, երբեք ցույց չեմ տա, թե ով եմ եղել, թե ով ես եղել դու:
Ես չեմ հարբի շատ, որ կարողանամ աչքովս տեսնել ոնց են տանում քեզ,
Իսկ երբ կհանեն ձեր տանից արդեն հարսի շորերով,
Ես մեղմիկ ձայնով, սիրուս պես հզոր, սիրով լի սրտով կօրհնեմ ձեր կյանքը,
Կանաչ ճանապարհը...
Բայց ես էլ կգամ քո կողմից խնամի,
Իսկ երբ փեսացուդ հարցնի՝ ես ո՞վ եմ,
Հուզմունք ու թախիծ մեջդ կպահես, կարող ես արդեն այդպես էլ ասել՝
Չգիտեմ ո՞վ է, ես ի՞նչ իմանամ:
Իսկ երբ ներս կմտնեն սպիտակ վարդերով զարդարված հարսանյաց սրահը,
Բոլորը կգոչեն՝ շնորհավոր նորապսակներին, ես էլ կգոչեմ,
Կենաց կխմեն, ես էլ կխմեմ,
Համբույր կգոչեն, դու բոլորից զիլ իմ ձայնը կլսես, ես էլ կգոչեմ:
Իսկ երբ կհնչի հարսի փեսայի պարն ավանդական, ձեր երկուսի հետ ես էլ կպարեմ,
Գեթ մի անգամ երազանքս իմ, լոկ մի անգամ հարսի շորերով ես քո հետ պարեմ,
Թեկուզ և արդեն ես ո՞վ եմ:
Իսկ երբ հուզմունքից չդիմանամ, լացեմ ու խնդամ,
Ու երբ փեսացուդ հարցնի նորից, թե ինչո՞ւ եմ ես այդքան շատ հարբել,
Կասես հարբած չէ, խենթ է, խելագար:
Իսկ երբ նվիրեն նվերներն արդեն, ամենավեջում ես կմոտենամ քեզ
Ու կնվիրեմ քեզ համար վաղուց առած ու պահած, մեր նշանդրեքի մատանին մոռացված,
Ու մի երկու խոսք կասեմ քեզ համար, քեզ համար էր սա, թող քեզ էլ լինի:
Իսկ ամենավերջում ձեր հարսանիքի, որ արանձնանաք վայելելու ձեր գիշերը իմ երազած,
Չմոռանաս ինձ, մի պահ կմոտենաս ձեր պատուհանին, կտեսնես հեռվում ճրագ է վառվում,
Դա իմ սիրտն է, որ լուսնի պես հզոր քո սիրած տղան ինչպես է դարձել մի թույլ մոմի լույս,
Որ հանկարծ մոտենա քո փեսացուն քեզ, զարմացած կասի՝ տեՙս ինչ գեղեցիկ, նուրբ մոմի լույս է,
Կասես՝ դա լուսին էր հզոր, այսօր մոմ դարձած, այրվում է մարմանդ ու հանգչում դանդաղ:
Իսկ երբ կգրկի մարմինդ իմ շոյած, դու շուտ կքաշես վարագույրը, որ ես չտեսնեմ,
Ինչպես է վայելում իմ երազանքս չեղած մի օտար:
Իսկ արավոտյան կմնաս իր գրկում, հանկարծ կտեսնես քո առաստաղին
Իմ այրված սրտի՝ չայրված, ոսկե տառերով գրված, արևի շողից հավերժ փայլատակող խոսքերս հիշատակ.
Երջանի՛կ եղիր, դավաճան իմ սեր...
Եթե կյանքում ամուսնանամ, աղջիկ ունենամ, անունը կդնեմ քո անունը:
Аватара пользователя
Lusine1101
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Google Image [Bot] и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз