СТАНЬ VIP

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԻ ԱՐԱՏ ՉԷ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԻ ԱՐԱՏ ՉԷ

Сообщение Vard » 19 апр 2010, 20:08

Текст:
Դարե՛ր շարունակ,
Դարե՛ր շարունակ
Բոլոր գույներից կապույտն առավել
Հուզել է մարդուն,
Միտքը խռովել:

Օվկիանին տիրած,
Իշխելով ծովին`
Նա աչքը տընկեց
Երկընքին ծավի:

Իզուր կարծելով,
Որ այլ ճար չունի
Վերին ծովերում լողալու համար`
Մարդը միտք արեց կապկել թռչունին:

Սակայն…
Կապկելուց այդ ե՞րբ է ախար մեծ բան դուրս եկել,
Որ դուրս գար հիմա:

Չէ՞ որ ծովերում լողալու համար
Ճայ լինելն անգամ կատակ է հիմար -
Պետք է ձո՛ւկ լինել:
Եվ Մարդը հիշեց,
Որ ինքն առաջին իր նավակները
Իրոք որ ձկան տեսքով էր շինել:

Եվ հենց ա՛յն պահին,
Երբ թռչուններին կապկելուց պրծավ,
Այդ պահին էր հենց,
Որ երկրո՛րդ անգամ
Մարդը աշխարհում կապկից մարդ դարձավ:

Ստեղծվեց ահա, վերջիվերջո, նա`
Այն երկնաձուկը,
Որով պիտի որ շուտով վերջանա
Մարդու անձուկը:
Երկնային ծովի նավա՜կն առաջին…

Նավա՛կ,
Որ արդեն կարող է լողալ
Առանց հովերի.

Նավա՛կ,
Որ արդեն կարող է տիրել
Վերին ծովերին.

Նավա՛կ,
Որով Մարդն ուր որ է ահա
Պիտի կատարի
Տիեզերական տեղափոխություն.

Տեղափոխությո՛ւն,
Որ համեստություն անելուց եթե մի պահ դադարի`
Կարող է իսկույն ինքն իրեն կոչել… հեղափոխությո՜ւն:

Հեղափոխության շունչն է զգացվում և Տիեզերքում,
Ու շուռ է եկել ամեն ինչ հիմա:
Իսկապե՛ս.
Չէ՞ որ դարե՜ր շարունակ
Մեր Հողագնդի կտուրից վերև
Չի անցել ոչի՜նչ-
Ո՛չ քամուց քըշված աշնան մի տերև,
Ո՛չ գընդակ,
Ո՛չ ճիչ:

Եվ մինչև անգամ ամեն մի թըռչուն,
Որ վերևում է շընչում
Ու շըրջում,
Թըռչունն ինչ է որ-
Փա՜ռք ստեղծողին-
Թռչունն էլ վերջում
Հանգըստանում է կամ… սատկում հողին:

Վայր ընկնող աստղեր`
Երկնային ծովից մի պահ դուրս թռած
Օձաձկան պես-
Նո՛ւյնպես վերևից:

Գիսավոր աստղեր`
Ղումաշից կարած
Զանգաձև շորի փեշերը փռած
Բոց աղջըկա պես-
Նո՛ւյնպես վերևից:

Հրեշտակները`
Դարձյա՛լ վերևից:
Նաև`
դևե՛րը:
Եվ ինքը`
աստվա՜ծ…

Բայց… շուռ է եկել ամեն ինչ հիմա.
Վերևից սուրող աստղերի տեղակ
Այժըմ ներքևից
Եռաստիճանի աստղեր գիսավոր
Վերև են սուրում
Եվ հանդիսավոր
Կոչում են իրենց
Ո՛չ վար ընկնող աստղ,
Ո՛չ էլ գիսավոր-
Կոչվում են հըրթի՜ռ:

Լսո՞ւմ ես,
Ո՛վ Մարդ`
Սևանից-Բայկալ,
Ջունգլիից- տակգա:

Լսո՞ւմ ես,
Ով մարդ.

Շունը`
Մի Լայկա՛,
Որ իբրև մակդիր
Դարեր շարունակ միշտ քարշ է տվել
Մի բառ`
«կապովի»
Երեկ չէ՞ր,
Դարձավ… տիեզերական խիզախ կապավոր:

Շունը`
Մի Լայկա՛,
Որ ամբողջ կյանքում
Հանգով- չափավոր
Հաչել է միայն Լույսնակի՛ վրա,
Երեկ չէ՞ր արդյոք,
Որ իր վերևից
Կաղկանձեց նաև Արևի՜ վրա,
Հողմաղացային անիվի չափ մեծ
Մի խո՛րթ Արևի…
Նա չէ՞ր, որ երեկ
Հենց այն էր անում,
Ինչ և ոչ մեկիս
Բախտ չէր վիճակվել գոնե մե՛կ անգամ.
Գոռոզ երկընքին տնազ էր անում-
Լեզու էր հանում…

Հեղափոխության մրրիկն է ճայթել
Նաև վերևում:

Եվ միանգամից- չուզելով- հանկարծ
Հեղափոխվում է հայա՜ցքդ անգամ.

Քիչ առաջ հանգիստ,
Իսկ հիմա գժված
քամուց
Պոչնիվար տանիքից քշված
Գյուղական ծաղկուն ավելը ծանոթ
Ինձ ցերեկային գիսաստղ է թվում…

Նույնիսկ հավերն են հիմա ինձ թովում-
Անվարժ-անճոռնի քայլող հավերը
Կարծես թե այսօր
(Առաջի՜ն անգամ)
Իրենց տոտերով դաջում են… աստղեր`
Հողի երեսին երկի՜նք նկարում…

Ծիրանի ծառից խեժն է վար ծորում-
Ասես վայր ընկնող մի աստղ է ծյուրում…
Ճերմակ մալաչա տանձերն են կաթում-
Կարծես թե օդում
Գլխիվայր շրջված պարաշյուտներն են լիլիպուտային…

Մի ողջ Ծիրկաթին ողկույզ-ճութային,
Եվ մի աննշան, մի խելառ ճպուռ
Խարջու գնդաջև շրջանն է ահա
Լարված բզզոցով անվերջ չափչփում,
Պտույտներ տալիս նույն ուղեծիրով
Ու հետո`
Թափով ընկնելով ճութին,
Զոհվում է-
Ինչպես մթնոլորտային խիտ շերտերի մեջ
Արբայնակներն են խրվելով կորչում…
Հեղափոխվել է հայա՜ցքըդ անգամ:

Հեղափոխության մաքրող ալիքից
Եվ Տիեզերքն է մտովին բերկրում:

Բայց դա սկըսվեց նախ այստեղ`
Երկրո՛ւմ:

Թեպետ և վաղուց-
Թղթով ու գրով-
Ճորտատիրական իրավունք չկար,
Բայց Մարդը ճորտ էր-
Եղել էր ու կար:
Ճորտ էր ու գերի
Իր ամեն տեսակ`
Ամեն օր
Մի նոր
Անուն ստացող
Բոլոր տերերին.
Դրախտ խոստացող,
Բայց դժոխք բացող
Ծըրագրերին.
Սուտ-սուտ խոսքերով
Խաբող ու գերող
Լըրագրերին.
Եվ ա՛յն հրերին,
Որ մուր են տալիս ավելի,
Քան հուր.
Եվ ա՛յն ջրերին,
Որ պապակի տեղ
Մարում են փափագ.
Եվ ա՛յն սերերին…
սրերի՜ն…

Կարծես
Դեռ այս ամենը քիչ էր ու թերի-
Եվ Մարդը նաև… հողին էր գերի.
Այնպես էր գամված միևնույն վայրին,
Ինչպես Պրոմեթևսն` իր քարաժայռին:

Եվ փրկությունը վերևից չեկավ`
Ո՛չ չար աստըծուց,
Ո՛չ բարի դևից:

Մա՜րդ,
Փրկությունը վերևի՜ց չեկավ-

Ափի՛դ մեջ ծնվեց,
Պոկվեց քո թևի՜ց…

Նորի՛ց մարդացած,
Կրկի՛ն գիտակից`
Մարդը ելնում է այն խուփի տակից,
Որ կոչել է նա երկնային կամար:
Էլ բավակա՜ն է
Որքան պտըտվեց,
Ինչպես բանտված` իր բանտախցում,
Ինչպես խխունջը`
Ծածկի տակ խեցու:

Էլ բավակա՜ն է:

Կեցցե՜ երազի ձևավորումը,
Կեցցե՜ սողունի թևավորումը:
Վե՛րջ ճորտությանը,
Մի մորից ծնված բյուր զավակների
Զուր խորթությանը –
Կորչի՜ երկնային բյուր երկըրների
Հին զատությունը:
Կեցցե՜ ու կեցցե՜ ազատությունը:
Կեցցե՜…

Բայց կացեք,
Սպասե՛ք մի պահ,
Թող դադար առնի
Այս հասկանալի գոռում-գոչումը:

Որտեղի՞ց հապա,
Ինչի՞ց է գալիս
Անհասկանալի
այս զգացումը,
Այս զգացումը… խըղճահարության:

Ե՛ս,
Որ շատ հաճախ
Ուզել եմ նույնիսկ
Մեր Հողագունդը լինի իսկապես
Փոքրիկ գըլոբուս աշակերտական,
Ու… կոթից բռնած`
Չոր գետնին խփես,-
Ես
Հիմա,
Հանկարծ,
Հանդեպ աշխարհի
Դառնում եմ ինչ-որ չափից դուրս բարի,
Մոռացած նոպան արդար չարության`
Լցվում եմ ինչ-որ անհասկանալի խղճահարությամբ:

Էլ ուրիշ ինչպե՞ս:

Չէ՞ որ այս Երկրում
Եվ այս Երկրի հետ
Ես արդեն քանի՜ ու քանի՜ տարի
Ապրել եմ մեկտեղ,
Մեկտեղ մահացել-
Փոխել միասին
Քանի՜ կերպ ու ձև:

Ինչպե՞ս չլինեմ քնքուշ ու բարի,
Թե արդեն քանի՜ ու քանի՜ տարի
Ինչ ունեցել է`
Նա ինձ է տվել
Եվ տվել այնքան,
Որ հեշտ չէ թվել:

Տվել է անտառ
Ու որս է տվել.
Տվել գետ դանդաղ
Ու կոճըղ-նավակ.
Բքի դեմ` մորթի,
Շոգի դեմ` շվաք,
Եվ մահ է տվել,
Բայց նաև` զավակ…
Ինչ ունե՜ր-չունե՜ր`
Իմ դեմ շաղ տվեց,
Չտես-վայրենուս
Անգամ… ա՜ղ տվեց:

Ինչ ունե՜ր-չունե՜ր`
Ամե՛ն ինչ ուներ,
Ամե՜ն ինչ, բացի
Կրակ ու բոցից:
Բայց երբ կրակը`
Շանթի տեսք առած,
Երկընքից թռած
Ու երկրին թառած,
Մեկ` ցըցվեց պոչին,
Մեկ սողաց-սահեց, -
Անզեն Երկիրը,
Դարձյա՛լ ինձ համար,
Իրեն վառելով
Ու սպառելով`
Կրակը պահեց:

Կրակը պահե՜ց-
Եվ ձեռ ու ոտին ահեղ կրակի
Ես անմիջապես դրեցի շղթա,
Որ ինձ չթողնի ու Երկինք չերթա:

Եվ լի օր չէր դա,
Այլ վառ Կիրակի՜-
Դեռևըս չեղած,
Միա՛կ,
Առաջի՛ն`
Նախապատկերը Տեառընդառաջի…

Հետո,
Շա՜տ հետո,
Դար-դանդաղ հերթով,
Եկավ շո՛ւն, կատո՛ւ,
Ձի եկավ ու ե՛զ…
Սակայն առաջին վայրի կենդանին,
Որ բռնել եմ ես,
Դարձըրել եմ հեզ
Եվ անվանել եմ նրան «ընտանի»,
Հենց կրակն ի՜նքն էր,
Որ ինձ չի բախշել ժլատ Երկինքը,
Այլ նույն Երկիրն է պարգևել:

Ու ես
Լքո՞ւմ եմ նրան-
Իմ օրորո՛ցը,
Եվ իմ մահի՛ճը,
Եվ իմ շիրի՛մը…

Ու թվում է, թե իմ մտերիմը,
Իմ քանի՜ տարվա հավատարիմը
Իր բևեռների ձնհալով
Ահա՛
Լուռ լաց է լինում
Եվ ասում կամաց.
- …Լքո՞ւմ ես հիմա:


Ու ես,
Որ հաճախ նրա նկատմամբ
Լցված եմ եղել արդար չարությամբ,
Հիմա- ո՜վ զարմանք- նրան եմ նայում
Անհասկանալի խղճահարությամբ:

Ծով գորովանքի
Ու սիրո խոսքեր շըրթներիս վրա`
Շոյել եմ ուզում
Սանըր չտեսած գլուխը նրա,
Շոյել ու ասել.
-Մի՛ լար,
Իմ անգի՜ն,
Լսո՞ւմ ես,
Իմ սե՛ր.
Ո՛վ էլ քեզ լքի`
Ես չե՜մ լքելու,
Ո՛վ էլ ինձ ձգի`
Զո՜ւր է ձգելու-
Թո՛ղ որ մեծ լինի հմայքն օտարի,
Օտարի կամքը ես չե՜մ կատարի-
Դարձյա՛լ կմընամ քեզ հավատարիմ…

3 людям это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор


Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз