
(22.87 кб) Просмотров: 716
ԿենսագրությունՊիկասոն ծնվել է
1881 թ.
հոկտեմբերի 25-ին Իսպանիայի Անդալուզիա շրջանի
Մալագա քաղաքում (նկարչի ամբողջական անունը, ըստ մկրտության վկայականի՝
Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Սիպրիանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Ռուիս ի Պիկասո էր)։ Նա
Դոն Ժոզե Ռուիզ ու Բլասկոյի և
Մարիա Պիկասո ու Լոպեզի առաջին զավակն էր։ Պիկասոյի ընտանիքը պատկանում էր միջին խավին։ Նրա հայրը նկարիչ էր, ով մասնագիտացել էր հատկապես թռչունների բնապատկերներում։ Ռուիզը իր կյանքի ընթացքում հիմնականում եղել է
Քրաֆթա դպրոցի արվեստի պրոֆեսոր և տեղի թանգարանի վարիչ։ Ռուիզի նախնիները եղել են աղքատ ազնվականներ։
Պիկասոն նկարչական ընդունակություններ է դրսևորել դեռ վաղ տարիքից։ Ըստ մոր, Պիկասոյի առաջին բառը եղել է “piz, piz” /lapiz բառից/, այսինքն՝ մատիտ։ Յոթ տարեկանում Պիկասոն հիմնական կրթություն է ստանում իր հոր մոտ որպես բնորդներ նկարող և յուղանկարիչ։ Ռուիզը ավանդական, ակադեմիական նկարիչ էր և ուսուցիչ, ով հավատում էր, որ ճիշտ ուսուցումը պահանջում է վարպետների կարգավորված կրկնօրինակում և նկարել մարդկային մարմնի պլաստիկ ու կենդանի մոդելներ։
1891 թ. ընտանիքը տեղափոխվում է
Կորունա, որտեղ նրա հայրը դառնում է կերպարվեստի դպրոցի պրոֆեսոր։ Նրանք այստեղ մնացին շուրջ
4 տարի։ Մի անգամ Պիկասոյի հայրը նրան գտնում է անավարտ աղավնու իր էսքիզի վրա աշխատելիս։ Ասում են, թե բացահայտելով որդու տեխնիկայի ճշգրտությունը, Ռավիզը զգում է, որ իր
13-ամյա որդին գերազանցել է իրեն և ցանկանում է թողնել նկարչությունը։
1895 թ. դիֆտերիայից մահանում է Պիկասոյի յոթամյա քույրը՝
Գոնչիտան։ Նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվում է
Բարսելոնա։ Ռուիզը համոզում է ակադեմիայի իր աշխատակիցներին՝ թույլ տալ որդուն քննություններ հանձնել ավագ դասարան ընդունվելու համար։ Սովորաբար այս գործընթացը ուսանողներից խլում էր մեկ ամիս, բայց Պիկասոյից պահանջվեց մեկ շաբաթ այն ավարտելու համար և հանձնաժողովը ակադեմիա ընդունեց
13-ամյա Պիկասոյին։ Ուսանողը կարգապահության պակաս ուներ, բայց կարողացավ ձեռք բերել ընկերներ, որոնք հետագայում պետք է ազդեցություն թողնեին Պիկասոյի հետագա կյանքի վրա։ Պիկասոյի հայրը իրենց տանից ոչ հեռու նրա համար սենյակ վարձեց, որպեսզի Պիկասոն կարողանա աշխատել մենակ։ Ռուիզը օրվա ընթացքում հաճախ էր գալիս ստուգելու և գնահատելու իր որդու աշխատանքները։
Պիկասոյի հայրը և հորեղբայրը որոշում են երիտասարդ նկարչին ուղարկել
Մադրիդի Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ քաղաքի լավագույն արվեստի դպրոցում սովորելու։ Տասնվեց տարեկան հասակում Պիկասոն առաջին անգամ միայնակ ճանապարհորդության է մեկնում, բայց չի հավանում կանոնավոր ուսուցումը և ցուցակագրումից հետո այլևս չի հաճախում դասերին։ Սակայն նա Մադրիդում այլ գրավչություններ, հետաքրքրություններ է գտնում։ Դրանցից էր, օրինակ,
Պրադոյի նկարիչների տունը։ Պիկասոյին առաձնահատուկ կերպով դուր էին գալիս Էլ
Գրեկոյի աշխատանքները. տարրեր՝ նման երկարացված վերջավորությունների, գրավիչ գույներ և միստիկ դեմքի արտահայտություն, որոնք իրենց արտահայտությունը գտան Պիկասոյի հետագա աշխատանքներում:
1900 թ. Պիկասոն կատարում է իր առաջին ճանապարհորդությունը դեպի
Փարիզ, որը այն ժամանակ համարվում էր Եվրոպայի արվեստի մայրաքաղաքը։ Այստեղ նա հանդիպում է իր առաջին փարիզյան ընկերոջը՝ լրագրող և բանաստեղծ
Մաքս Ջակոբսին, որը Պիկասոյին օգնում է սովորել լեզուն և գրականությունը։ Շուտով նրանք բնակվում են միևնույն սենյակում, որտեղ Մաքսը քնում էր գիշերը, երբ Պիկասոն աշխատում էր, իսկ Պիկասոն քնում էր ցերեկը։ Դա սովի, աղքատության, ցրտի և անհուսության ժամանակներ էին։ Պիկասոյի աշխատանքներից շատերը այդ ժամանակ այրվեցին՝ փոքր սենյակը տաք պահելու համար։
1901 թ. առաջին հինգ ամիսները Պիկասոն ապրեց Մադրիդում, որտեղ նա և իր ընկեր
Ֆրանցիսկո դե Ասիս Սոլերը հիմնադրեցին
«Նոր արվեստ» սրահը, որը հինգ թողարկում ունեցավ։ Այդ ժամանակ նկարիչը արդեն սկսել էր իր աշխատանքերի տակ ստորագրել պարզապես Պիկասո, իսկ մինչ այդ նա ստորագրում էր Պաբլո Ռուիզ ու Պիկասո։
1905 թ. Պիկասոն դարձավ ամերիկացի կոլեկցիոներիստներ
Լեո և
Գերթրադ Սթեյների սիրելին։ Նրանց ավագ եղբայրը՝ Միքայել Սթեյնը, և նրա կինը՝ Սառան, նույնպես սկսեցին հավաքել Պիկասոյի աշխատանքները։ Պիկասոն նկարել է Գերթրադ սեյնի և նրա զարմիկ Ալլան Սթեյնի դիմանկարները։ Գերթրադ Սթեյնը դարձավ Պիկասոյի գլխավոր հաճախորդը։ Նա ձեռք բերեց Պիկասոյի գծանկարներն ու նկարները և դրանք ցուցադրեց Փարիզի իր տանը գտնվող ոչ պաշտոնական սալոնում։
1905 թ. Սթեյնի կազմակերպած հավաքույթնեից մեկի ժամանակ, Պիկասոն հանդիպեց
Անրի Մատիսին, որը դարձավ նրա ողջ կյանքի ընկերը և մրցակիցը։ Սթեյները Պիկասոյին ներկայացրեցին
Քլարիբել Քոնին և նրա քրոջը՝
Էտտային, որոնք ամերիկացի կոլեկցիոներիստներ էին։ Նրանք նույնպես սկսեցին հավաքել Պիկասոյի և Մատիսի աշխատանքները։ Սակայն Լեո Սթեյնը տեղափոխվեց Իտալիա, իսկ Միքայել և Սառա Սթեյները դարձան Մատիսի հաճախորդները։ Սակայն Գերթրադ Սթեյնը շարունակեց հավաքել Պիկասոյի աշխատանքերը։
1907 թ. Պիկասոն միացավ մի արվեստի ցուցահանդեսի, որը վերջերս էր բացվել Փարիզում Դանիել-Հենրի Կանվեյլերի կողմից։ Կանվեյլերը գերմանացի արվեստաբան էր, կոլեկցիոներ, ով դարձավ
20-րդ դ. Ֆրանսիայում արվեստի առաջին առևտրականներից մեկը։ Փարիզում Պիկասոն հյուրընկալեց ընկերական տարբեր շրջանակներին, որոնց թվում էին նաև
Անդրե Բրետոնը, բանաստեղծ
Ջուլիամ Ապոլինյարը, գրող
Ալֆրեդ Ջերրին և
Գերթրադ Սթեյնը։ Սակայն շուտով Ապոլինայրին բանտարկեցին։ Նրան կասկածում էին
1911 թ. Լուվրից
«Մոնա Լիզան» գողանալու մեջ։ Ապոլինայրը նրանց ուշադրությունը հրավիրեց Պիկասոյի վրա, ով նույնպես հարցաքննության ենթարկվեց, բայց ավելի ուշ երկուսն էլ ազատ արձակվեցին։
20-րդ դ. սկիզբը Պիկասոյի համար բաժանվում է 2 շրջանի՝ բարսելոնյան և փարիզյան։
1904 թ. նա հանդիպում է Բոհեմյան նկարիչ
Ֆերնանդե Օլիվերին։ Սակայն որոշ հաջողության և ճանաչման հասնելուց հետո Պիկասոն թողնում է
Օլիվերին Մարշել Համբերտի պատճառով, ում նա անվանում էր
Եվա Գուել։ Պիկասոն իր Կուբիստական աշխատանքներում ընդգրկել է սիրո խոստովանություններ ուղղված Եվային։
1915 թ.
30 տարեկան հասակում Եվան մահանում է հիվանդությունից։ Պիկասոն շատ ծանր է տանում սիրած կնոջ վաղաժամ մահը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Պիկասոն բարեկամական հարաբերություններ հաստատեց
Ջին Կուկտեաուի, Ջին Հյուգոյի, Խուան Գրիսի և ուրիշների հետ։
1918 թ. ամռանը Պիկասոն ամուսնանում է բալերինա
Օլգա Խոխլովայի հետ։ Խոխլովան Պիկասոյին ներկայացրեց բարձր հասարակությանը։ Պաշտոնական ճաշկերույթները և բարձր հասարակությանը բնորոշ նրբությունները ներթափանցեցին Պիկասոյի կյանք։ Պիկասոն և Օլգան ունեին որդի՝
Պաուլոն, ով իր հոր վարորդն էր։ Խոխլովայի պատշաճ դիրքը հասարակության մեջ հակասում էր Պիկասոյի բոհեմական կյանքին, և նրանք ապրում էին մշտական կոնֆլիկտների մեջ։ Այս նույն ժամանակ Պիկասոն համագործակցում է Դյագիլևի խմբի հետ։
Պիկասոն Իսպանիայում:

(60.34 кб) Просмотров: 717
1927 թ. Պիկասոն հանդիպում է 17-ամյա
Մարի-Թերեզ Վոլտերին և գաղտնի սիրային կապի մեջ է մտնում նրա հետ։ Պիկասոյի ամուսնությունը Խոխլովայի հետ շուտով ավարտվեց բաժանմամբ, բայց ոչ ամուսնալուծությամբ, քանի որ ամուսնալուծության դեպքում ֆրանսիական դատարանը Պիկասոյից պահանջում էր, որ նա կիսի իր ունեցվածքը։ Իսկ Պիկասոն դա չէր ցանկանում։ Նրանք մնացին ամուսնացած մինչև Խոխլովայի մահը՝
1955 թ.։ Պիկասոն շարունակում էր գաղտնի հարաբերությունների մեջ մնալ Մարի-Թերեզ Վոլտերի հետ և նրանից մի դուստր ունեցավ՝
Մայան։ Մարի-Թերեզը ապրում էր այն հույսով, որ Պիկասոն մի օր կամուսնանա իր հետ։ Պիկասոյի մահից հետո նա կախեց իրեն, այդպիսով վերջ դնելով իր կյանքին։ Պիկասոն ամուսնացել է երկու անգամ և ունեցել է չորս երեխա երեք կանանցից։
Պիկասոն Փարիզում:

(53.35 кб) Просмотров: 717
Երկրորդ համաշխարհային տարիներին, երբ գերմանացիները պաշարել էին քաղաքը, Պիկասոն մնաց Փարիզում։ Այս ժամանակաշրջանում նա չցուցադրեց իր գործերը։ Նա մեկուսացավ իր արվեստանոցում և շարունակեց նկարել։ Այս տարիների ընթացքում Պիկասոն սկսում է նաև պոեմներ գրել։
1935-1959 թթ. նա գրում է շուրջ
300 պոեմ։
1944 թ. Փարիզի ազատագրումից հետո, Պիկասոն սիրային հարաբերություններ է սկսում երիտասարդ ուսանող
Ֆրանկոիզ Գիլոտի հետ, ով
40 տարի երիտասարդ էր նրանից։ հոգնելով իր տիրուհուց՝ Դորա Մաարայից, Պիկասոն և Գիլոտը սկսում են ապրել միասին։ Նրանք ունեցան երկու երեխա։
Կլաուդը ծնվեց
1947 թ., իսկ
Պալոման՝
1949 թ.։
1964 թ. Գիլոտի
«Կյանքը Պիկասոյի հետ» գրքում նա նկարագրել է Պիկասոյի վիրավորական վարքը և նրա անթիվ դավաճանությունները, որոնք ստիպեցին Գիլոտին թողնել նրան և երեխաներին տանել իր հետ։ Պիկասոն շարունակում էր հարաբերություններ ունենալ կանաց հետ անգամ ծեր հասակում։ Երբ նա դեռ Գիլոտի հետ էր,
1951 թ. Պիկասոն
6 շաբաթով կապվում է
Գենևիե Լապորտեի հետ, ով չորս տարի երիտասարդ էր Գիլոտից։ Ժակլին Ռոքույը /
1927-1986թթ./ աշխատում էր “
Madoura pottery”-ում, որտեղ Պիկասոն պատրաստում և նկարում էր կերամիկաներ։ Նա դառնում է Պիկասոյի սիրուհին, իսկ այնուհետև՝
1961 թ. նրա կինը։ Նրանք ապրում են միասին մինչև Պիկասոյի կյանքի վերջը։
Նկարիչն իր 2 երեխաների՝ Կլաուդ և Պալոմա Պիկասոների հետ։

(41.51 кб) Просмотров: 717
Պաբլո Պիկասոն մահացել է
1973 թ. ապրիլի 8-ին Ֆրանսիայում, այն պահին, երբ նա և իր կինը՝ Ժակլինը դիմավորում էին ճաշկերույթի եկած հյուրերին։ Նրա վերջին խոսքերն էին.
«Խմեք իմ կենացը, խմեք իմ առողջության համար, գիտեք, որ ես այլևս չեմ կարող խմել»։