«Երբ բարեկամությունն սկսում է թուլանալ ու սառել, այն միշտ ապավինում է ծայրահեղ լարված քաղաքավարության»
«Երբ բարեկամությունն սկսում է թուլանալ ու սառել, այն միշտ ապավինում է ծայրահեղ լարված քաղաքավարության»
«Միայն իսկական ընկերը կարող է հանդուրժել իր ընկերոջ թերությունները»
«Դժվար է վախեցնել ոչնչով չարատավորված սրտին»
«Մեծագույն վիրավորանքը, որ կարելի է պատճառել ազնիվ մարդուն, նրա անազնվության մեջ կասկածելն է»
«Ոչ մի բան այնպես չի քաջալերում արատը, ինչպես ավելորդ ներողամտությունը»
«Խելացի հիմարն ավելի լավ է հիմար իմաստունից»
«Ճշմարտությունը հաստատելը երբեք ավելորդ չէ, նույնիսկ այն ժամանակ, երբ քնած է ամեն մի կասկած»
«Լեզուդ մի հանձնիր չկշռադատված մտքերին և ոչ մի չկշռադատված միտք ի կատար մի ածի»
«Ամենալավը ուղիղ ու պարզ ասված խոսքն է»
«Որտեղ բառերը քիչ են, այնտեղ նրանք կշիռ ունեն»