«Ում պակասում է վճռական կամքը, պակասում է նաև խելքը»
«Ում պակասում է վճռական կամքը, պակասում է նաև խելքը»
«Որդին իհարկե, իրավունք ունի իր համար կին ընտրել, բայց հայրը նույնպես, որն իր ամբողջ երջանկությունը թողել է արժանավոր սերնդի մեջ, իրավունք ունի թեկուզ խորհրդով մասնակցելու այդ գործին»
«Տարվելով խանդոտ կասկածամտությամբ, կարելի է վիրավորել նաև միանգամայն անմեղ մարդուն»
«Սիրո դեմ ամեն մի արգելք միայն ուժեղացնում է այն»
«Նա չի սիրում, ով սիրո մասին ամենքին է փողհարում»
«Աղջկա պատիվը նրա ամբողջ հարստությունն է, այն թանկ է ամեն մի ժառանգությունից»
«Սերը ամենազոր է. հողագնդի վրա չկա նրա պատժից ավելի բարձր վիշտ, նրան ծառայելու հաճույքից ավելի բարձր երջանկություն»
«Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում»
«Ընկերոջ խորհուրդը լավագույն նեցուկն է թշնամիների դեմ»