ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Օնորե դը Բալզակ

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Օնորե դը Բալզակ

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 17:39

(190.13 кб) Просмотров: 598
Օնորե դը Բալզակ (ի ծնե տրված անունը՝ Օնորե Բալզակ, դը մասնիկը սկսել է օգտագործել 1830 թվականից, ֆր.՝ Honoré de Balzac, 1799թ. մայիսի 20, Տուր - 1850թ. օգոստոսի 18, Փարիզ), ֆրանսիացի գրող: Ծնվել է Տուր քաղաքում հարուստ գյուղացու ընտանիքում։ Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի։ 1807-13թթ. Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-19թթ.` Փարիզի իրավագիտական դպրոցում, միաժամանակ աշխատելով նոտարի մոտ գրագիր։ Սակայն հետագայում թողնում է զբաղմունքը` նվիրելով իրեն գրականությանը։ Բալզակի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1950-60-ական թթ
Текст:
Օնորե դը Բալզակ (ի ծնե տրված անունը՝ Օնորե Բալզակ, դը մասնիկը սկսել է օգտագործել 1830 թվականից, ֆր.՝ Honoré de Balzac, 1799թ. մայիսի 20, Տուր - 1850թ. օգոստոսի 18, Փարիզ), ֆրանսիացի գրող։
Ծնվել է Տուր քաղաքում հարուստ գյուղացու ընտանիքում։ Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի։ 1807-13թթ. Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-19թթ.` Փարիզի իրավագիտական դպրոցում, միաժամանակ աշխատելով նոտարի մոտ գրագիր։ Սակայն հետագայում թողնում է զբաղմունքը` նվիրելով իրեն գրականությանը։
1823 թ-ից սկսում է հրապարակվել, 1825-28թթ. զբաղվել է հրատարակչական գործունեությամբ, սակայն անհաջող։
1829թ. լույս է տեսնում Բալզակի անունով ստորագրված առաջին գիրքը՝ «Շուաններ» (Les Chouans) պատմական վեպը։ Բալզակի հաջորդ ստեղծագործություններն են՝ «Մասնավոր կյանքի դրվագներ» (Scènes de la vie privée, 1830), «Երկարակեցության ըմպելիքը» (L'Élixir de longue vie, 1830–31); «Գոբսեկ» վիպակը (Gobseck, 1830), որոնք մեծ հաջողություն ունեցան ընթերցողների և քննադատների մոտ։ 1831թ. Բալզակը հրատարակում է «Շագրենի կաշին» փիլիսոփայական վեպը և սկսում աշխատել «Եռեսնամյա կինը»(La femme de trente ans) վեպի վրա։ «Չարաճճի պատմվածքներ» շարքում (Contes drolatiques, 1832 - 1837) Բալզակը հեգնալից ընդօրինակում է Վերածննդի պատմվածքների ոճը։ Մասամբ ինքնակենսագրական «Լուի Լամբեր» (Louis Lambert, 1832) և հատկապես «Սերաֆիտա» (Séraphîta, 1835) վեպերում արտացոլվել է Բալզակի հետաքրքրությունը Սվեդենբորգի և Մեն-Մարտենի միստիկական կոնցեպցիաներով։
Բալզակը հայտնի էր իր բացառիկ աշխատասիրությամբ. նա ստեղծագործում էր գրասեղանի առջև օրը 15-16 ժամ՝ յուրաքանչյուր տարի հրատարակելով երեքից վեց գիրք։
1834թ. Բալզակի մոտ միտք է առաջանում ամփոփել իր ստեղծած և ստեղծվելիք բոլոր երկերը, որտեղ ներկայացված է լինելու իր ժամանակի բարքիերի համայնապատկերը, մի բազմահատոր շարքի մեջ։ Այդ շարքը նա հետագայում վեռնագրեց «Մարդկային կատակերգություն»։
Այդ շարքի վրա Բալզակն աշխատեց մինչև իր կյանքի վերջը։ Նա բաժանել է այն երեք մասի՝ «Էթյուդներ բարքերի մասին», «Փիլիսոփայական էթյուդներ» և «Անալիտիկ էթյուդներ»։ Առաջին մասի մեջ ներառվեցին «Մասնավոր կյանքի դրվագները» («Հոբսեկ», «Եռեսնամյա կինը», «Գնդապետ Շաբեր» (Le colonel Chabert, 1844), «Հայր Գորիո» (Le Père Goriot, 1834-35)) և այլն.); «Գավառական կյանքի դրվագներ» ["Տուրի հոգևորականը" (Le curé de Tours, 1832), «Եվգենիա Գրանդե» (Eugénie Grandet, 1833), «Կորսված պատրանքները» (Les Illusions Perdues, 1837-43) և այլն); «Դրվագներ փարիզյան կյանքից» («Տասներեքի պատմությունը» եռագրությունը (L’Histoire des Treize, 1834), «Կեսար Բիրոտո» (César Birotteau, 1837), «Նուսինգենի դրամատունը» (La Maison Nucingen, 1838) և այլն); «Ռազմական կյանքի դրվագներ»; «Քաղաքական կյանքի դրվագներ»; «Գյուղական կյանքի դրվագներ»։ Հետագայում շարքը համալրվեց «Մոդեստա Մինյոն» (Modeste Mignon, 1844), «Զարմուհի Բեթը» (La Cousine Bette, 1846), «Զարմիկ Պոնսը» (Le Cousin Pons, 1847) վեպերով, ինչպես նաև շարքն ամփոփող «Ժամանակակից պատմության աստառը» (L’envers de l’histoire contemporaine, 1848) վեպով։
Բալզակի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1950-60-ական թթ.

2 людям это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Օնորե դը Բալզակ

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:17

«Շատ բան չունենալով էլ մարդ կարող է յոլա գնալ, միայն` ոչ առանց մարդու»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Օնորե դը Բալզակ

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:18

«Մարդու մասին դատելու համար գոնե ծայրահեղ դեպքում պետք է խորամուխ լինել նրա մտքերի, նրա դժբախտությունների, նրա հուզումների մեջ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Օնորե դը Բալզակ

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:21

«Մարդկային ամբողջ հմտությունը ոչ այլ ինչ է, քան համբերության և ժամանակի խառնուրդ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Օնորե դը Բալզակ

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 10 мар 2014, 19:23

«Ժամանակը մտավոր աշխատանք կատարողի կապիտալն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Օնորե դը Բալզակ

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 12 мар 2014, 09:12

«Մարդուն ստորացնում է հատկապես սուտը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Օնորե դը Բալզակ

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 12 мар 2014, 09:13

«Ոչինչ չկա այն մարդկանց ներսում, ովքեր շարունակ ամեն ինչ ցուցադրում են արտաքինից»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Օնորե դը Բալզակ

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 12 мар 2014, 09:15

«Մարդիկ հազվադեպ են ի ցույց հանում թերությունները, մեծամասնությունն աշխատում է դրանք թաքցնել հրապուրիչ պատյանով»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Օնորե դը Բալզակ

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 12 мар 2014, 09:16

«Վախկոտությունից ու ահից ետ քաշվելը մինչև այժմ համարվում է հմուտ խորամանկություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Օնորե դը Բալզակ

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 12 мар 2014, 09:17

«Նախանձը ավելի անհաշտելի է, քան ատելությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз