ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:12

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Norayr Grigoryan.jpg
Norayr Grigoryan.jpg (6.24 кб) Просмотров: 502
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:12

***
Երբ պոետները
Մենակ են մնում,
Բանաստեղծությունները
Թաքնվում են օրորոցներում:
Երբ մանուկները լալիս են օրորոցներում,
Պոետները դառնում են անօգնական,
Ինչպես հողագործը
Գարնանամուտին` կարկտահարությունից հետո:
Բայց մանուկները մեծանում են
Իբրև պոետներ
Ու վերծանում մենակ մնացած
Պոետների բոլոր օրերը:
Հետո պոետներն են
Ննջում օրորոցներում
Ու կեսքուն, կիսարթուն
Լսում իրենց կենսագրությունը
Պոետներ դարձած
Մանուկների շուրթերից:

Ո՞րն է ավելի դժվար.
Պոետների՞, թե՞ մանուկների
Ճակատագիրը,
Երբ օրորոցներն են դատարկ մնում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:18

ՁՄԵՌԱՅԻՆ ՌԵՔՎԻԵՄ

Ազատ, արդար և թափանցիկ
Ընտրություններից հետո,
Որն անցկացվել էր
Ձմռան խստաշունչ մի օր,
Գիշերով հանկարծ ծառերը ծաղկեցին,
Լացող ուռենին բարձրաձայն ծիծաղեց:
Ոչ միայն առաջին, անգամ վերջին
Ծիծեռնակներն այդ գիշեր վերադարձան:
Ամենազարմանալին` առավոտյան հանկարծ
Ծիրանը, դեղձը հասունացած
Ընկնում էին ծառերից:
Խաղողը միանգամից
Մաճառ ու գինի էր դարձել կարասներում:
Կարասները… հանկարծ ինձ մի բան հուշեցին,
Որը թղթի վրա չի գրվում:
Ավելի զարմանալին քաղաքն էր ,
Ամենաբարի մարդիկ`
Թիկնապահներն ու սափրագլուխները:
Թիկնապահները պաղպաղակ էին հյուրասիրում
Անցող-դարձողին:
Սափրագլուխների մազերն աճեցին միանգամից:
Ասեմ, որ նրանք ամոթխած,
Թխադեմ ու գանգրահեր պատանիներ էին:
Բա գյուղերը:
Դրանք ոչ հեռավոր էին, ոչ սահմանամերձ
Ու ոչ էլ լքված:
Գաղտնիքի պես ասեմ,
Որ ոչ միայն նոր հեռացողները,
Այլև ընտանիքի երբեմնի մահացած
Հարազատները հարություն էին առել
Ու վերադարձել:
Տեսնես այդպիսի ձմեռ
Էլ եղե՞լ է իմ հազարամյա հայրենիքի տարածքներում:
Այն պարզապես ջարդել էր
Եվրոխորհրդի իմաստուն գլուխը
Քննարկումների արդյունքում որոշելու,
Թե Հայաստանում տարվա ո՞ր եղանակն է,
Քաղաքակրթության ո՞ր ժամնակաշրջանը,
Որովհետև լացող ուռին
Փետրվարյան խստաշունչ օրվա մեջ
Ոչ միայն չէր լալիս, ավելին`
Ծիծաղում ու արտասվելու չափ հռհռում էր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:18

ԺԱՄԱՆԱԿ ՎԱՃԱՌՈՂԸ

Գովազդի ցուցանակը վզից կախված
Քայլում էր` գետնին չնայելով.
-Վաճառում եմ անցյալս` հարյուր տոկոս զեղչ:
Գնորդ չեղավ, թեև անցյալը ճոխ էր:
-Ներկա եմ վաճառում` մի շնորհակալության դիմաց:
Գնորդ չեղավ, որովհետև բոլոր հավանական
Գնորդներն ապրում էին հույսով`
Վաղը լավ կլինի:
-Ապագաս եմ նվիրում` առանց ակնկալիքի,
Չուզեցին:
Այդ պահին թունդ մառախուղ էր քաղաքում,
Իսկ հեռուստաալիքները գուժում էին`
Մի խիստ վտանգավոր
Հոգեկան է փախել հոգեբուժարանից:
Քաղաքն ամուր կողպեց դռները,
Որպեսզի անցյալը, նույնիսկ
Ներկան ու ապագան չմտնեն ներս,
Եվ այդ ամենը Ամանորի գիշերը,
Երբ հրապարակի հսկա ժամացույցը
Մոլորվել էր ու զանգերը
Հնչեցնում էր մտովի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 01 окт 2010, 20:19

ՄԻ ԱՆԳԱՄ

Մի անգամ փողոցով
Անցնում էր մի կին,
Եվ նա սայթաքեց:
Մի անգամ փողոցով
Անցնում էին բազմաթիվ կանայք,
Եվ նրանք սայթաքեցին:
Մի անգամ այդ փողոցում
Երեխաներն այնքան քչացան,
Որ մանկապարտեզի տարեց դաստիարակչուհին,
Որ կտավից ու վրձնից
Երբևէ գաղափար չէր ունեցել,
Դարձավ հայտնի նկարիչ:
Նրա բոլոր նկարներում փողոցն էր`
Բազմաթիվ մանուկներով լցված:
Մի անգամ քաղաքում կանգնեցին
Բոլոր ժամացույցների սլաքները,
Որովհետև քաղաքամերձ գյուղում
Մի հղի կին հաց էր թխում,
Ու լավաշի մեծ ու փոքր պղպջակներից
Ելնող գոլորշին
Քամվում էր աշնան երկնքում:
Այդ գիշեր քաղաքում կապույտ
Անձրև տեղաց,
Ու քաղաքը դարձրեց
Մի հսկա օրորոց:
Ու նորածին մանկան
Բույրով լցրեց այն փողոցը,
Ուր մի անգամ սայթաքեց այն կինը,
Այն փողոցը, ուր մի անգամ
Սայթաքեցին բազմաթիվ կանայք,
Այն մանկապարտեզը, որի տարեց
Դաստիարակչուհին
Այդ գիշեր մեկընդմիշտ
Թողեց նկարչությունը,
Երբ կանգնած ժամացույցի սլաքները
Շարունակեցին շարժվել…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз