ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:16

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Nona Poghosyan.jpg
Nona Poghosyan.jpg (8.66 кб) Просмотров: 295
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:17

Հավասարություն

Գիշերվա պատի տակ մթնկող արած շարված են մարդիկ:
Նրանք, որ անվերջ սպասում են…
Սպասում են Առավոտվան, Արևի Գալուն, Կեսօրվան, Երեկոյին…
Ովքեր հավատում են…
Ու ժամանակը մեռցնելու համար նրանք հայացքով իրենց ջլատ
Շաղափում են երկնքի աստղաշար համրիչների հատիկներն հատ-հատ
Ու նորից սպասում են…
Սպասում են Առավոտվան, Արևի Գալուն, Կեսօրվան, Երեկոյին …
Ու նորից հավատում են…

Գիշերվա պատից այն կողմ երազկող արած քնած են մարդիկ:
Նրանք, որ երբեք չեն սպասում…
Չեն սպասում Առավոտվան, Արևի Գալուն, Կեսօրվան, Երեկոյին …
Ովքեր չեն հավատում…
Եվ ժամանակը վայելելու համար նրանք հայացքով իրենց քնատ
Շոյում են երազների աստղաշար համրիչների հատիկներն հատ-հատ
Ու նորից չեն սպասում…
Չեն սպասում Առավոտվան, Արևի Գալուն, Կեսօրվան, Երեկոյին …
Ու չեն հավատում…

Եվ նրանք, որ անվերջ սպասում են,
Եվ նրանք, որ երբեք չեն սպասում`
Նույն գիշերվա մեջ են, նույն երկնքի տակ …
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:18

Կիսակայարան

Ես հասել էի նույն կայարանին,
Ուր երեկոն չգիտեր, թե որ կողմը գնար,
Գիշերն էլ ոչ մի կերպ չէր հասնում տեղ:
Հոգսերի ճամպրուկը դրեցի ինձ մոտիկ,
Որ Անհոգներն հանկարծ չգողանան,
Ու սպասում էի…
Մթնշաղի սառն անիվն անխնա
Գլորվում էր ողերիս մաշված ռելսերով
Դեպի անփառունակ ավարտն օրվա …
Մի ահագնացող, արճճե խուճապ
Սողոսկել էր մեջս խաբված անցյալի պես,
Պահանջելով ինձնից հատուցումն իր արդար…
Ես քարացել էի արձանի պես անդեմ.
Ոչ գիշերն էր գալիս վայել իրեն,
Ոչ երեկոն հեռանում արժանապատիվ…
Կարգապահությունս մաքսայինի պես
Եկել-ցցվել էր ուղիղ հոգուս դիմաց`
Ու քիթը խոթել ճամպրուկներիս մեջ
Քչփորում էր լուռ, իբրև չգիտեր,
Թե ինչ են տանում ինձպեսներն այն ափ…
Հին կայարանը դժժում էր վհատ.
Ասես ինձ պես այստեղ որքա՞նը կային…
Ամեն բան ասես փակվող վերջնակետ էր,
Ու ամեն բան` քանիցս փրկվող սկիզբ…
Ինձ այս բեռներով գնացք չեն թողնի…
Մեկ է, չթևթևացրեցի ճամպրուկս.
Առաջին անգա՞մն էր, ինչ է:
Ես սովոր էի,
Եկող Օրը նույնպես…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:19

Գոյ

Տանում եմ ոտքերս, որովհետև կանգնելու ուժ չունեմ,
Հրում եմ մարմինս, որի հոգին պատրաստ չէ համբառնալ,
Բարձրացնում եմ թևերս, որոնք պարտվել դեռ կհասցնեն,
Վերցնում եմ չտրվողը` ինքնությունս, մի կերպ փրկելու համար:
Մղում եմ ժառանգությունս արյան խողովակաշարով,
Փոխհատուցում ստանալով ապրելու իրավունքն իմ,
Խիղճս հանձնում եմ ընդամենը մեկ օրով
Նյութապաշտությունից արագ մաքրման կետին:
Երկնքից ու երկրից դերեր եմ ստանում,
Նյարդերս գրավ դնում չխաղալու դիմաց,
Հոգուս անընդմեջ կաշառք եմ խոստանում,
Որ ինձ համար պահի երկնքի դուռը բաց…
Թողնում եմ Խուճապը խուճապահարներին.
Մեկ է խաչվելու դեմ բոլորն հավասար են,
Հնարքներ եմ ձոնում աճպարարներին,
Ովքեր թեթև ձեռքով ինձ կհիմարացնեն:
Գլխիս բարեխոսն եմ սրտիս ականջի տակ.
Գոնե օրերում այս իրար հետ հաշտ ապրեն,
Տուրքեր են վճարում ապրումներս շիտակ,
Շուտով նրանք լրիվ ինձ կսնանկացնեն:
…Գոյությանն այս դժնի ես ինձ եմ Տեր կարգում
Ու գնում լռելու հաղթողների շարքում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:20

Օրս

Պոչը քաշեց ու գնաց օրս, ինչպես գող կատու.
Մի մլավոց չհանեց, բան չասեցինք մեկմեկու:
Չտեսնելու ես տվի` ինչ ուզում է, թող տանի.
Մի հոգնություն թաթի մեջ կորավ մթնում անհունի:

Չշոյեցի ես նրան, չասի քնքուշ ոչ մի բառ,
Չդրեցի ծնկանս, գոնե մի քիչ մըռմըռար:
Ի՞նչ տվեցի, որ մնար. մի հևք, մի վազք խելագար
Գոնե այդպես չգնար… Գոնե այդպես չգնար…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:21

***
Երկնքում այնքան մանուշակներ կան…
Նրանք ապրում են անձրևների ձյուների գրկում,
Լուսաբացների և գիշերների ցողը թերթերին,
Եվ կայծակների դաշույնը հոգում...
Ու երբ ես այստեղ դալկանում եմ լուռ օրվա Անգույնից,
Գողունի նրանց այցի եմ գնում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:21

Կեցվածք

Սեղմու˜մ է, սեղմու˜մ այս պարագիծը, որ կին է կոչվում,
Հղկում է անվերջ իմ սահմանումը տարածության մեջ,
Ուղղում է մեկ-մեկ լուսանցք չպահած մի խենթ ինքնություն,
Մաշկե շապիկում զսպում է ցնոր թռիչքներ անվերջ:
Նա նյութեղեն իմ կերպն է օղակում գծերում իր պաղ,
Ինձնից բաժանում խմորումները լույսի ու մութի,
Տանում խելահեղ Մեղքերի Երկրի սահմանով, ավա˜ղ,
Որ պայմանական մի հատման գիծ է հոգու ու մարմնի:
Ու ես անվարան հատում եմ նորից գիծն այդ անառիկ,
Անցնում կուրորեն Օտարի Հողով ականապատված,
Հողեղեն հունցով խառնվում եմ նորից մեղքին աշխարհիկ,
Դարձյալ մնալով ոգեղեն բանտին իմ դատապարտված…
Սեղմու˜մ է, հղկու˜մ այս պարագիծը կեցվածք մի վայել ,
Որից որ հոգին հորդել է վաղուց շուքով իր վարար,
Իսկ մարմինը դեռ մտնում է մեղքի հորձանուտն ահեղ
Ու լողում առաջ, իրենից անկախ, փրկվելու համար…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 30 сен 2010, 19:22

Փրկագին

Ինձ ասա փրկագինը հուշի.
Ես ուզում եմ, որ չմեռնեն մեր ծովերի վրա ճախրող ճայերը,
Որ մայրամուտի կծիկը քանդվի մեր աչքերում,
Որ մեր ձեռքերը գրկեն գիշերների մեջքերը,
Ու առավոտներ ոլորեն արևի հյուսքերում:
Որ վերջալույսները` խենթ լարախաղաց
Ճոճվեն մեր աչքերի բոցե պարանին,
Որ երկնքի ծառերը թևատարած
Նորից քամեն մեր մեջ լազուրի գինին:
Որ աշունների գույնզգույն ծալքերում
Նորից անձրևների խունկը մեղմիկ ծխա,
Որ մեր գարունների օրորվող հալքերում
Հանդիպումները լուռ բաժանեն նշխար:
Որ հիշողության քարտեզները մաշված,
Մեր գետերը նորից բաց օվկիանոս հանեն,
Ու ալեկոծումի խռովքից մշուշված
Հին ու նոր օրերի նավերը ափ տանեն:
Ինձ ասա փրկագինը հուշի.
Ու ողորմա՚ ինձ նրան օրերիս միջով փախցնելու բերկրանքը….
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз