ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:19

ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ
Nune Levonyan.jpg
Nune Levonyan.jpg (7.53 кб) Просмотров: 538
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:19

***
Մի օր կմատնի ձեռագիրը իմ
Կալանքից հոգնած լուսավոր մի դեմք,
Ու ետմիջօրեն նախատոնական
Նորից կծնվի սևագրի դեմ:
Օրը կարարվի օրաթերթերում՝
Մշտնջենական հիասթափությամբ,
Միանշանակ լուծում կփնտրի
Առաջին մարդու հարցն անպատասխան:
Եվ վախ կանվանվի ուրախությունը,
Երջանկությունը՝ կորստի բանբեր,
Ամեն անկյունում կխաչվի Հիսուս,
Ամեն մարդու հետ կծնվի նոր նեռ:
Ինքնաբանտարկված դեմքը կարձակվի
Ամենայն նորի հին կրկնությունից.
Եվ Ամանորի ցուրտ կեսգիշերին
Ապրելու համար կծնվեմ նորից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:19

***
Ես քո լրջության կարիքն զգացի այն ցուրտ առավոտ,
Երբ անձրևի մեջ կաթիլներից շատ բեկումներ կային,
Երբ որոնումը սխալ ճամփեք էր գծմծում վստահ՝
Անձրևներ տեսած ու խիստ անտարբեր իմ պատուհանին:
Եվ լռության մեջ թույլ որոտների,
Եվ աղմուկի մեջ իմ դատարկության
Ես որոնում էի հարմար վերնագիր՝
Իմ ողջ ապրածի պիտակավորման:
Մանկամտության կարիքն զգացի քո չծերացող,
Երբ գոյությանս արդարացումը ոչ մի տեղ չկար,
Եվ որոնեցի լավատեսության քո աղբյուրները,
Երբ գոյանալու ոչ մի ցանկություն իմ մեջ չգտա:
Անտարբերության կարիքն զգացի առավել, քան միշտ,
Երբ հայելու մեջ հանկարծ ինձ տեսա ուրիշի դեմքով,
Քո համառության կարիքն զգացի հուսահատորեն,
Երբ այդ ուրիշը խուսափեց ինձնից ցրված հայացքով:
Ու երբ վերջապես իրար մեջ հյուսված ժամանակներում
Իմ թույլ ձեռքերով սկսեցի զատել անցյալն ու ներկան,
Որոտների մեջ ու անձրևի տակ՝ արդեն մերթընդմերթ,
Այն ցուրտ առավոտ կարիքն զգացի քո ներկայության:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:20

***
Ցուրտ հորիզոնից նոր քամիներ են փչում իմ դեմքին,
Ու ծիածանը բոցավառվում է իր ստվերներով,
Սակայն լույս չկա...

Մթնշաղի մեջ հեռանկարը սևագիր է լոկ թվում փնտրողին.

Հավատով շարժվող ձեռքի խզմզած
Երազանքների քարտեզի վրա
Դեռ կան անծանոթ այնքա՜ն քամիներ, որոնք դեռ պիտի
Հպվեն ուսերիս,
Արևածագեր, որոնց դեռ պիտի շնչեմ սրտաբաց,
Ու հանդիպումներ, որոնց մասին դեռ չգիտի ոչ ոք...

Եվ այս խաբուսիկ երեկոներին, ուր անծանոթը չգիտի ճամփան,
Իսկ բնակիչը ոչինչ չի հիշում.
Երբ ամեն կողմից փչող քամիներ
Ու գունազրկված ծիածաններ են շրջում մայթերին,
Քարտեզը ձեռքին ու ծիածանի բոլոր գույները իր գրպաններում՝
Շրջում է ուրախ փնտրողի հոգին,
Ու երազների համեմատությամբ
Սևագիր է լոկ գալիքը թվում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:20

***
Հասարակական ժպիտը մի կողմ՝
Ինչո՞ւ չտոնել տարեդարձը մեր
Հավերժ տխրության…
Աշունն է գալիս բոլորին հայտնի ճանապարհներով,
Վստահությունը կորչում է ինչ-որ անհայտ ուղղությամբ:

Ժամանակն այրեց ոտնահետքերը,
Բացեց գրեթե մաքուր արահետ՝
Դեպի դարձելի
Հավերժությունը,
Ներկեց սպիները բնական գույնով.
Սակայն ետ նայեց նորից աշունը՝
Հզորությունն իր հիշեցնելով:

Ամեն աշնան հետ մի քիչ պարտվելով,
Իսկ առհասարակ՝ քայլելով առաջ
Գրեթե մաքուր իմ արահետով,
Նմանվեցի ես իմ ժամանակին.
Ու քիչ անտարբեր, քիչ ներող դարձա…

Ես կորցրի քեզ իմ օրագրում,
Եվ փորձությանը դու չդիմացար…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 9


⇑ Наверх
⇓ Вниз