СТАНЬ VIP

ՆԻՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆԻՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 04 апр 2011, 22:29

ՆԻՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ

Nina Hovnanyan.jpg
Nina Hovnanyan.jpg (5.28 кб) Просмотров: 696
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՆԻՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 04 апр 2011, 22:31

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՈՒՐ Է...


Դեկտեմբերի 5-ին Աբով յան 1/1 հասցեում բացվեց նոր վաճառասրահ, որտեղ ներկայացված էին հայ դիզայներների և արհեստավորների պատրաստած հագուստները, պայուսակները, կոշիկները, ուսաշորերը, տիկնիկները, արձանիկները, կարպետները և այլ ակնահաճո իրեր: Ցուցանմուշները տպավորիչ էին` գեղեցկությամբ, հնի ու նորի համատեղման յուրահատուկ լուծումներով: Մենք զրուցեցինք նախաձեռնողի` «Հայաստանի Գանձեր» Դիզայներների և Ստեղծագործողների Միության ղեկավար, հիմնադիր-տնօրեն տիկին Նինա Հովնանյանի հետ: Նա հետաքրքիր նկատառումներ հայտնեց ոչ միայն հայկական դիզայնի, այլև տնտեսության և մշակույթի փոխկապակցված ներուժի առնչությամբ:

Երազանքներիցս մեկը դիզայներական մեր ազգային ոճը տեսնելն է եղել... Ես նաև արվեստի պատմություն եմ ուսումնասիրել, այդ գծով բարձրագույն կրթություն ունեմ:
Ուսանողական շրջանում կազմակերպում էի բարեգործական դրամահավաքներ, զբաղվել եմ մշակութային հարցերով, բազմաթիվ թանգարանների խորհրդի անդամ եմ: Կազմակերպել եմ նաև պարահանդեսներ, գալա համերգներ: Հենց նման միջոցառում ների ժամանակ էլ հետաքրքրություն առաջացավ ձևավորման նկատմամբ: Շուտով արդեն ինքս էի զբաղվում դիզայնով և մեծ բավականություն ստանում այդ աշխատանքից: Հետո ամուսնացա, երկու զավակ ունեցա և գործերս մի տեսակ ականջի ետև գցեցի, բայց հիմա կրկին զբաղվում եմ իմ սիրած գործով: Փնտրում եմ մեր ազգային դիզայնը, որը համապատասխանի միջազգային չափանիշներին, միաժամանակ լինի ավանդական և ժամանակակից: Ցավալի է տեսնել, որ Երևանի հագուստի և այլ խանութների մեծ մասը ձևավորված է օտար ֆիրմաների ոճով, մինչդեռ արտասահմանում հակառակ պատկերն է. բոլորը ձգտում են սեփական, ազգային դիզայներական ոճը հաստատել:
Ախր, մենք տաղանդով չենք զիջում որևէ ազգի, և մեր դիզայներները ևս ճաշակով են, պարզապես միջազգային ճաշակն ունի իր պահանջները և, եթե կարողանանք տեղավորվել այդ սահմաններում, չհեռանալով ազգային ակունքներից, անպայման հաջողության կհասնենք և կկարողանանք ներկայանալ աշխարհին թե՛ մեր արհեստավարժությամբ, թե՛ մշակույթով:
Չեմ ուզում ասել, որ մենք անթերի ենք: Թերություններ ունեն բոլորը, և սխալ է, երբ ինքնաքննադատությունը վերածվում է մազոխիզմի: Ում ասես կարող ենք սովորեցնել քննադատել, բայց նախևառաջ ինքներս պիտի սովորենք գնահատել մեր արժանիքները: Չկա արվեստի որևէ ճյուղ, որտեղ մեր ազգն իր հանճարը դրսևորած չլինի: Մենք ունակ ու ստեղծագործ ժողովուրդ ենք, և ցավալի է, որ օտարաճաշակ ապրանքները պարզապես հեղեղել են մեր շուկան: Այո, յուրաքանչ յուր ապրանք իր հետ նաև ճաշակ է բերում: Ձևավորում ն այս իմաստով յուրատեսակ քարոզչություն է: Ապրանքների նման ներհոսքի տնտեսական շահավետությունը ևս կասկածելի է, որովհետև տնտեսությունը
դրանից չի զարգանում: Մենք իսկական առաջընթաց կունենանք, եթե կարողանանք արտահանել մեր ձեռքի գործն ու մեր մտքի շնորհը: Այդ նպատակով էլ իմ նախաձեռնությամբ ստեղծվեց «Հայաստանի Գանձեր» Դիզայներների և Ստեղծագործողների Միությունը: Նման ձեռնարկումով ուզում ենք հույս ներշնչել մարդկանց, հատկապես` երիտասարդներին, որպեսզի չլքեն հայրենիքը, մնան, հմտանան մասնագիտության մեջ ու իրենց ունակությունները ներդնեն Հայաստանի զարգացման գործում:
Մեր ապագան, անշուշտ, լուսավոր է, բայց այն պետք է խարսխվի անցյալի վրա: Նորն ստեղծելու համար բնավ պարտադիր չէ հիմ նահատակ ավերել անցյալը: Միտքս պարզեմ` Երևանի հին շենքերը քանդելու փոխարեն ճիշտ կլիներ նորոգել, արդիականացնել դրանք և պահպանել, որպես քաղաքի կենդանի պատմություն: Այլապես Երևան եկած զբոսաշրջիկը պարզապես չի հավատա, որ մենք իրոք հին պատմություն ունենք, իսկ արտերկրում մեր ամենահզոր զենքը պատմամշակութային ժառանգությունն է:
Կարծում եմ, որ ձեր տարածքի ձևավորումը պետք է բազմաոճ լինի` միջնադարյան մանրանկարչությունից սկսած` մինչև բարոկկո: Նորից և օտարից վախենալու կարիք չի լինի, եթե տիրապետում ես քո ազգայինին:
Արդի դիզայնի հիմնական բաղադրիչներն են առաջին հայացքից մանրուք թվացող իրերը: Հենց դրանց վրա է կառուցվում այն հսկայական շենքը, որը կոչվում է ազգային ձեռագիր, ազգային ոճ: Ես վճռեցի սկսել կանացի պայուսակներից: Պայուսակները հիմա չափազանց մոդայիկ են, և ես դրանք ձևավորել եմ մեր նշանավոր նկարիչների ոճով: Եթե որևէ զբոսաշրջիկ գնի Մ. Սարյանի գունամտածողությամբ ձևավորված մի պայուսակ, նա թեկուզ չնչին, բայց որոշ պատկերացում կկազմի մեր մշակույթի մասին և իր հետ Հայաստանից կտանի մեր ազգային արվեստի մասնիկը...
Ձևավորման հիմքում ` գեղեցիկն է: Այս իմաստով ամենից կատարյալ ձևավորված նմուշը բնությունն է: Գեղեցկությունն ինձ համար պարզապես անհրաժեշտություն է: Երբ շրջապատված չեմ գեղեցիկով, ուղղակի մեռնում եմ: Գեղեցկությունն ամենուր է: Նույնիսկ քարքարոտ տափաստանում ծաղիկ կգտնես, եթե բարձրացնես քարը: Պարզապես աչք է պետք տեսնելու և ջանք` կերտելու համար:
Դիզայնի կարևորությունը շեշտելու համար ուզում եմ բերել Իտալիայի օրինակը: Երկրորդ համաշխարհայինից հետո Իտալիան շատ տխուր վիճակում էր, սակայն զբոսաշրջության շնորհիվ կարողացավ ոտքի կանգնել: Զբոսաշրջությունը խթանելու նպատակով իտալական խորհուրդը հիմ նական շեշտը դրեց ուրույն դիզայն ստեղծելու վրա, և այդ մարտավարությունն արդարացրեց իրեն: Այն ամենը, ինչ ստեղծում է իտալացին (գդալից սկսած մինչև քաղաքը), ճանաչելի է իր ձևավորմամբ: Զբոսաշրջիկների զգալի մասը Իտալիա մեկնելիս ոչ միայն ձգտում է տեսնել տեսարժան վայրերը, այլև գնել իտալական ապրանք: Հետևաբար Հայաստանի տեսարժան վայրերը բավարար չեն: Անհրաժեշտ է, որպեսզի արտերկրում տեսնեն մեր որակ յալ ապրանքները, իսկ դրա համար պետք է զարգացնել արտադրական հզորությունները: Ես լավատես եմ ու կարծում եմ, որ մեր տնտեսական զարգացում ն ի վերջո կհասնի արվեստի առաջընթացի ետևից, և մենք կներկայանանք աշխարհին ամեն իմաստով որակյալ և ուրույն արտադրանքով:
Հաջողություն եմ մաղթում «Նարցիս» հանդեսին և հուսով եմ, որ այն բարենպաստ ազդեցություն կունենա գրական և, ինչու չէ, դիզայներական ճաշակի ձևավորման վրա:

Նյութը պատրաստեց Շ. ԽԱԺԱԿՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Հարցազրույց



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз