Текст:
«Ժողովրդական իմաստությունը սովորաբար արտահայտվում է աֆորիզմների ձևով»
«Իսկական հայրենասիրությունը բարձր է բոլոր անձնական հարաբերություններից ու շահերից և ամենասերտ կապի մեջ է գտնվում մարդկության հանդեպ սիրո հետ»
«Մարդկության բնական ձգտումները, որոնք հանգել են ամենապարզ հայտարարի, կարող են արտահայտվել երկու խոսքով. <<թող բոլորին լավ լինի>>»
«Գեղեցկությունը ոչ թե դեմքի առանձին ձևերի ու գործերի մեջ է, այլ դեմքի ընդհանուր արտահայտության մեջ, այն կենսական իմաստի մեջ, որ դրսևորվում է նրա վրա»
«Մարդուն հարկավոր է երջանկություն, նա դրա իրավունքն ունի և ինչ գնով էլ լինի պետք է ձգտի դրան»
«Երջանկությունը, ինչպես էլ որ նա արտահայտվի առանձին-առանձին յուրաքանչյուր մարդու նկատմամբ, հնարավոր է մարդու առաջին նյութական պահանջմունքները բավարարելու դեպքում միայն»
«Ձրիակերների ոչնչացում և աշխատանքի փառաբանում` ահա պատմության մշտական տենդենցը»
«Միայն աշխատանքն է իրավունք տալիս վայելել կյանքը»
«Եթե դու մարդկանց մեջ մերժում ես անկեղծ, խոր, անշահախնդիր համոզմունքների հնարավորությունը, ապա ես լիակատար հիմնավորությամբ կարող եմ եզրակացնել, որ անձամբ քեզ ծանոթ չէ ոչ մի համոզմունք»