СТАНЬ VIP

Նիկոլ Գալանտերյան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Նիկոլ Գալանտերյան

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 21 апр 2014, 17:01

(35.79 кб) Просмотров: 607





Կենսագրություն

(07 IX 1881թ.Ակն-02 III 1944թ. Թեհրան), հայ կոմպոզիտոր: 1900-03-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Երգեցողություն է դասավանդել Շումենի, Վառնայի, Թեհրանի հայկական դպրոցում: 1911-ից ապրել է Թեհրանում: 1925-ին կազմակերպել է «Գողթան» (1942-ից`«Գալանտերյան») երգչախումբը: Գալանտերյանի երգերը գրված են քաղաքային ժող. երգերի ոճով` Վահան Տերյանի, Հովհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի, Դևի և այլոց բանաստեղծությունների հիման վրա:
Անձնական քնարերգության արտահայտությունն են: Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցվածքով են գրված` «Գյուղական էսքիզները», որոնց մեջ առանձնանում է «Ակնա հարսանիք» խմբերքի շարքը («Վարդ եմ քաղել օյ նար», «Գյուլիզար», «Դալիլո-լիլո» են): Գրել է «Լալվարի որսը» (ըստ Վ. Միրաքյանի, բեմադրել է Թեհրանում, 1928, 1930, սիրողների ուժով), «Փարվանա» (ըստ Հովհանես Թումանյանի, 1932), «Հովիկը» (ըստ Վրթանեզ Փափազյանի «Լոդալուր»-ի, 1933)օպերաները, մանկական երգեր ու օպերաներ («Չարի վերջը», «Պողոս-Պետրոս», «Պապն ու շաղգամը», «Ուլիկը»), ջութակի, թավջութակի, դաշնամուրի մանրանվագները...
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ