
(35.79 кб) Просмотров: 584
Կենսագրություն(07 IX 1881թ.Ակն-02 III 1944թ. Թեհրան), հայ կոմպոզիտոր:
1900-03-ին սովորել է
Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Երգեցողություն է դասավանդել
Շումենի, Վառնայի, Թեհրանի հայկական դպրոցում:
1911-ից ապրել է Թեհրանում:
1925-ին կազմակերպել է
«Գողթան» (
1942-ից`«Գալանտերյան») երգչախումբը: Գալանտերյանի երգերը գրված են քաղաքային ժող. երգերի ոճով`
Վահան Տերյանի, Հովհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի, Դևի և այլոց բանաստեղծությունների հիման վրա:
Անձնական քնարերգության արտահայտությունն են: Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցվածքով են գրված`
«Գյուղական էսքիզները», որոնց մեջ առանձնանում է
«Ակնա հարսանիք» խմբերքի շարքը (
«Վարդ եմ քաղել օյ նար», «Գյուլիզար», «Դալիլո-լիլո» են): Գրել է
«Լալվարի որսը» (ըստ
Վ. Միրաքյանի, բեմադրել է
Թեհրանում,
1928, 1930, սիրողների ուժով),
«Փարվանա» (ըստ
Հովհանես Թումանյանի, 1932),
«Հովիկը» (ըստ
Վրթանեզ Փափազյանի «Լոդալուր»-ի, 1933)օպերաները, մանկական երգեր ու օպերաներ (
«Չարի վերջը», «Պողոս-Պետրոս», «Պապն ու շաղգամը», «Ուլիկը»), ջութակի, թավջութակի, դաշնամուրի մանրանվագները...