
- Image_4668.jpg (10.72 кб) Просмотров: 375
ԿենսագրությունՆիկողայոս Մառը ծնվել է
18652 թ-ի հունվարի 6-ին Ռուսական Կայսրության Քութայիս քաղաքում, (
Վրաստան) քաղաքի բուսաբանական այգու հիմնադիր, ծեր շոտլանդացի
Սքոթ Ջեյմս Մառի և երիտասարդ վրացուհի
Աղաֆիա Մուգալարիայի ընտանիքում։
1891 թ Մառը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան, իսկ ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի՝
1911 թ դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։
1912 թ նա դառնում է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի անդամ։
1904 թ Մառը,
Թորոս Թորամանյանի օժանդակությամբ, իրականացրել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Անիի պեղումները, ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։
Նիկողայոս Մառը Անիի հնագիտական փորման ընթացքում, 1905-ին

- Marr_archeological_dig_of_Ani.jpg (34.69 кб) Просмотров: 375
1915–16 թթ-ին
Հովսեփ Օրբելու հետ մեկնել է Վան և ուսումնասիրել ուրարտական սեպագիր արձանագրությունները։
1922–31 թթ-ին հիմնել ու ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ Մոսկվայում և Լենինգրադում։
1930 թ-ին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ (ռուսական կայսերական ակադեմիայի ակադեմիկոս էր
1909 թ-ից)։ Մառը գիտական գործունեությունն սկսել է որպես հայ մատենագրության պատմաբան. ուսումնասիրել է
Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն Մովսես Խորենացու, Անանունի (Սեբեոս),
Հովհաննես Կոզեռնի, Շոթա Ռուսթավելու և ուրիշների երկերին նվիրված նրա աղբյուրագիտական ուսումնասիրությունները։ Մառը բացահայտել է հայ մատենագրության նշանակությունը ասորական և հունական գրավոր հուշարձանների նախնական խմբագրությունները վերականգնելու համար։ Հակադրվելով եվրոպական մի շարք արևելագետների (
Ալֆրեդ Գուտշմիդտ, Օգյուստ Կարիեր և ուրիշներ)՝ հերքել է այն թյուր կարծիքը, թե իբր
Մովսես Խորենացին նույն ինքը
Մար Աբաս Կատինան է, և ապացուցել է, որ Մովսես Խորենացին իր պատմությունը գրելիս իրոք օգտվել է Մար Աբաս Կատինայի աշխատությունից։ Ակներում, Շիրակավանում, Դվինում, Զվարթնոցում և Գառնիում նախնական պեղումներին զուգընթաց՝ Մառը հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով (
1893–1917 թթ., ընդմիջումներով), որը համակողմանիորեն մտածված ու ծրագրված հնագիտական աշխատանքի առաջին ձեռնարկումն էր Հայաստանում։ Պեղումների ընթացքում հայտնաբերել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (
990– 1020 թթ.) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին։ Ճարտարապետական և արվեստի կոթողներից բացի՝ ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը և այլն։
«Անի» աշխատությունը (
1934 թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է։ Նիկողայոս Մառի հիմնադրած
«Խրիստիանսկի Վոստոկ» (1912–22 թթ.) ակադեմիական հանդեսն իր հեղինակությամբ ու կարևորությամբ եզակի հրատարակություն է, իսկ
«Հայ-վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ», «Հայ վիմագրության հուշարձաններ», «Կովկասյան բանասիրության բնագրեր ու հետազոտություններ» և այլ մատենաշարեր դարձել են գիտության համապատասխան ճյուղերի կազմավորման դպրոցներ։ Մառի անունով Երևանում կոչվել է փողոց։