ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:22

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Nerses Atabekyan.jpg
Nerses Atabekyan.jpg (6.89 кб) Просмотров: 717
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:23

***
Տիեզերքի եզրին
(չնեղանաք, որ այսպես եմ ասում)
մի տնակ կա՝
դուռ ու երդիկը բաց,
ինքը ճերմակ-ճերմակ,
ինչպես տենդը,
ոտքերը՝
առվի սառցաջրերում,
ձեռքերը խաչած,
աչքը՝ հեռուն...

Մի այսպիսի տնակ՝
ծնվելուց առաջ տեսած,
ուր իջնում է հոգիների հերթափոխը
ու մինչև լույս հսկա ալբոմներ է թերթում՝
կիսադեմ ու անֆաս
ֆոտոներով,
իրեր,
որ կունենան,
բառարաններ,
մի քիչ շարժման վարժանք,
ամսագիր են կարդում՝ ոտը ոտին,
ու զրույցներ վարում բազմաժանր,-
մինչեւ x ժամ,

մինչև դուռը թակի Հերթական Ճամփորդը
և ուզի ջուր կամ աղ կամ ուղեցույց,
նայած ինչ է ասել Աստծո Որդին,
ու փոխատեղման բանաձևն ում է
նրանցից ընտրել ըստ Այս մարմնի
ու հիշողության - դեպի վերադարձ՝
Կենդանակերպով Չհանդիպումի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:23

***
Արի՛, արի՛՝ ասաց
աշունը կարմիր ծառուղու-
անսեռ,
ինչպես աշուն է լինում
նոյեմբերի 20-ից հետո,-
դեմքը կիսադեմ էր կրկնակիսատ,
գլխին՝ կնգուղ,
ձայնը՝ արի՜ ասաց՝
կյանքն ավելի կյանք է եղյամի տակ...

Ջրափոսի ճաքած սառցաշերտից
ես նայեցի այնտեղ,
ուր պետք է որ սրտիս
սպին լիներ՝ անցած կյանքից հետո,-
ու չտեսա.
շա՜տ աշուն էր...

Երկար երկարում եմ ձեռքս՝
ծառուղու չափ,-
ծառն ավելի ծառ է,
երբ չորանա,
և ավելի, եթե ծառ ես խաղում
տերևաթափ եղած մի ծառուղում-
մինչև լճափ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:23

***
Մարդը գնում էր անձրևի միջով:
Մարդը մենակ էր:
Դու քեզ տեսե՞լ ես
ջարդվող հայելի՝
դու նրան տեսար:
Մարդը գնում էր անձրևի միջով,
ու նմանակն էր
նրա առջևից տանում աճյունն իր
համահավասար:

Հետո թռչունը կաթիլ կկտցի
և աչքը Աստծուն՝ կուլ կտա կամաց,
հետո արևը լուսին կկարծի
իրեն՝ երկնքում կիսախավարած,
հետո ծառերը կշտկվեն շարքով,
որ անձրևահար ստվերներ մանեն.
պատուհանից ներս նայող մահվան պես
տխրությունը քեզ մի օր հավանեց:

Ու մարդն անցնում է անձրևի միջով՝
խոնարհված իր ու անձրևի վրա.
ջուր է՝ ասում է՝ նորից բաժանենք
երկինքը երկրից ջրերով վարար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:23

***
Մի անգամ,
երբ կեսօրն անց էր
ու ստվերն-անծայր,
ամպ կար՝ ճախրող կեղծամ,
և աղջիկ կար՝ անցյալ,
ու մի քիչ էր քամին,
ու մի քիչ էր բույրը՝
բուրմունքի ծաղր,
ու դադարը՝ հայացք,
ու կյանքը՝ մի պուճուր,
բայց՝ դարձյալ...

... Երբ կրկնակդ ասում է՝ եկա,-
մահը իմացյալ Ավարայրը չէ,
այլ՝ Ամենօրը,
մանավանդ երբ անց է կեսօրը,
ու ստվերն՝ անծայր,
մինչև հորիզոն,
ուր առաքյալը դեռ չափն է առնում
ջրերին դաջված ոտնահետքերի,
ու պատրանքների փլեկի վրա
Ջոնաթան Ճայն է վհատ սավառնում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:24

***
Լույսը կմարեմ,
որ չտեսնի Մութի նշանառուն,
կնստեմ խավարում
ու կհաշվեմ մատներս
... մեկ... երկու... ութսունչորս... հարյուր...
ու բոլորն էլ հատ-հատ պարտվել են՝
ձեռքսեղմումից,
սիրուց,
հատուցումից,
պարպվել... մատնությունից,
խուլ են արդեն ու կույր,-
հիշողության տեղը
մի մաս-մաքուր
անհայտություն
ու մատնություն
վայ թե Գեթսեմանից վերան,
երբ դե՛ռ Առաքյալը
տեսավ արդե՛ն Նրան
ու մատներիս պես մեռավ
հիշողության գնով առած ագարակում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:24

***
Եղեգնուտով դեղին քամի անցավ:
Ամիսն օգոստոս էր:
Օդից հմուտ հյուսված մի կերպարանք-
ջրահեղձի ոգի:
Միջով,- անդին,- հայացք:
Ջրիմուռի գենը - հիշողության պահոց:
Քայլ դեպի ներս,
ապա - շրջված երկինք:

Երևանյան լճի 80 եսիմ ո՞ր թիվ:
Ու եղեգներում կանչողի ձայնը:
Այստեղ եմ ու դեռ տխրության առթիվ
կարողանում եմ մի քիչ լաց լինել:

Մի տարի առաջ... Բայց անցավ տարին:
Ջրերում լուծվեց: Ափը հեռացավ:
Ու կնոջ նման անհավատարիմ
սիրելի է մեր բաժանման ցավը:

Անբազուկ դաստակ: Կիսադեմ աղոտ:
Լճափին թառած ձկնորսների չուն:
Պատկերը՝ պարապ, բառը՝ անհաղորդ,
անունը՝ ծաղիկ - ցամաքող լճում:

Միայն քամին էր՝ եղեգնուտն անցավ:
Ամիսն՝ իրական,- ու չկա նորից:
Ու ցուրտ ջրերից ահեղ բարձրացավ
վտառը կանչող հայելիների...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:24

***
Հուլիս: Անձրևը - թյուրիմացություն:
Ծանրացող երկինք - հորինվածք:
Ապրելու փորձեր: Աննվագ:
Անաստվածության տառադարձում:

Գետնանցում: Հոթ դոգ: Խանութպաններ:
Ծնոտներ ծամող: Ոչ մի հայացք:
Անցորդներ: Մի քիչ մարդիկ՝ նայած:
Չղջիկանման թևածում: Նե՛րս:

Վարդի նշանը: Ռոսլին Թորոս:
Դաշտածաղիկներ - 100 դրամ:
Օղին ՝ էժանից: Գրամ-գրամ:
Սե՞ր իմ, թե՞ սիրո նախակարոտ:

Հեշտ ասվող, եթե՝ օտար բառեր:
Հեշտացվող, եթե՝ ետնամուտքով:
Հիմնական բնազդ-2: Երեքո՛վ:
Եղիշե Չարենց: Կոկաին: Արեւ:

Հա՛յր իմ՝ երկնքում: Երկնքում՝ հայրի՜կ:
Ճանապարհավերջ՝ կեսօր չհասած:
Ցերեկով՝ լուսին: Չարքի հմայիլ:
Սահք դեպի լուսանցք:

Tabula rasa: Սկիզբ՝ սկզբից:
Թաքուն ծխախոտ: Վարք մենամոլի:
Անձեռք դիցուհու աչքերը անբիբ:
Ծծմբահոտը Սոդոմ-Գոմորի:

Քարե քաղաքի քիմքով սալարկած՝
Քաղաքի քարե ձիերը բոլոր:
Շրջանայինի վերջին կառապան:
Հուլիս - ամեն օր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:25

***
... մենք չենք հանդիպում,
և ամեն մի նոր ու չհանդիպում
միշտ նույն հեքիաթն է.
բոլորը գիտեն,
ոչ ոք չի հիշում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 29 сен 2010, 20:25

***
Էդտեղ, ուր մութ է գիշեր-ցերեկ,
ու առաստաղից հող է կաթում,
ե՞րբ է լինում,- լինո՞ւմ է,- առավոտվա ութը՝
անկախ նրանից՝ ինֆարկտ է, վթար կամ թույն,
ե՞րբ է հասնում թութը,
ցոգոլը խա՞կ է, թե՞ հում,
սուտը նույն սո՞ւտն է մեր իմացած,
կանայք ձեր էդտե՞ղ էլ բաց են պահում
սրունքները ճերմակ՝ փեշերից ցած...

76 թվի Դավթյա՛ն Աշոտ,
հիմա ո՞ր դարն է ժամացույցով,
ու կարոտներիդ մանր ու խոշոր
լալի՞ս է գոնե մի հարբեցող,
փող-մող պարտք անում, առնում-տալի՞ս եք,
լույսի հաշվիչը պտտո՞ւմ եք ետ,
տղերքից ո՞վ կա, գնում-գալի՞ս են,
թե էստեղի պես լաչակ են կապել,
էս գարնան գլուխ քո սերը ո՞վ էր,
հրեշտակի հետ վեճդ ո՞նց պրծավ,
էդտեղ իսկապե՞ս Աստծո կարգով է,
թե՞՝ ամեն մեկն իր աստծո համաձայն...

76 թվի Դավթյա՛ն Աշոտ,
իմ հեռավոր ընկեր հեռու Երևանում,
երկուսդ էլ չկաք, ու ձեր անցած ճամփով
արդեն հուշն է կամաց վերևանում,
ձեռքս առաջ պարզած,- կույրի նման,-
գուշակում եմ - ձեռքս չի ճանաչում ոչինչ.
ինչ ունեինք՝ վաղուց ոչ է երկրաբնակ,
բացիկներ են նախշուն՝ սև խոռոչից...

Ձայնս քեզ չի հասնում, դու՝ երազ ես մեկ-մեկ,
tet-a-tet-ն է միակ ելքը հաստատ,
տիեզերքի ուղտը վիզը թեքել՝
որոճում է մանրից Հարդագողի ճամփան,-
մի շիշ օղի պահիր սառնարանում-
բան է՝ հանկարծակի դուռդ բացեմ.
գիտես, էլի՛,- շատ է պարականոն
լուսնոտների վարքը լուսաբացին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: SemrushBot и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз