СТАНЬ VIP

«Նեմեսիս» գործողություն

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

«Նեմեսիս» գործողություն

Сообщение Karen » 30 янв 2014, 15:59

(532.92 кб) Просмотров: 6873
«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:Գործողությունը կազմակեպել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: «Նեմեսիս» կամ «Նեմեզիս» (հուն. Νέμεσις ) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրք պարագլուխները գերմանական սուզանավով փախան Գերմանիա: 1918թ. դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրությունը հատուկ հրամանագրով դատավարություն սկսեց ՙՄիություն և առաջադիմություն՚ կուսակցության ղեկավարության դեմ: Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Սայիդ Հալիմը, Նազըմը, Շաքիրը, Ջեմալ Ազմին և մյուսները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի և տեղահանության կազմակերպման մեջ: Դատավարությունը տևեց մոտ երկու ամիս՝ 1919-ի ապրիլի 28- ից հունիսի 26-ը: Անգլիական հրամանատարությունը 77 մեղադրյալների տեղափոխեց Մալթա կղզի, որոնց հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ:

Դատավճիռը հրապարակվեց հուլիսի 5-ին. 31 մեղադրյալներից 4-ը՝ Թալեաթը, Էնվերը, Նազըմը և Ջեմալը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր տարիների բանտարկության: Մալթայում ներկալվածները չհիշատակվեցին անգամ դատավճռի մեջ: Իթթիհատի շրջանային 36 քարտուղարների նկատմամբ կայացվեց առանձին դատավարություն, որի դատավճիռը հրապարակվեց 1920-ի հունվարի 8-ին: 3 հոգի դատապարտվեց մահվան, 10-ը՝ տարբեր տարիների բանտարկության: Փաստորեն, այս ամենը կեղծիք էր: Ուստի, հայ քաղաքական շրջանակները ստիպված էին իրենք պատժել թուրք ոճրագործներին: Միաժամանակ անհրաժեշտ էր մեծ պետությունների հասարակական-քաղաքական շրջաններին բացահայտել այդ երկրների՝ հայկական ջարդերում ունեցած մեղսակցությունը: Հայերը դժգոհ էին նաև Փարիզի հաշտության կոնֆերանսի որոշումներից:

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թ. Երևանում Հայ հեղափոխական դաշնակցության IX ընդհանուր ժողովում: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:
«Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ հիմնադրամ (ղեկավար` Շահան Սաթճակլյան):

Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց նշանավոր գրող Շահան Նաթալին, օգնական՝ Գրիգոր Մերճանովը: Տեղեկությունների հավաքումը իրականացնում էր թուրք վտարանդիության շարքերը թափանցած իրավաբան Հրաչ Փափազյանը (գերազանց տիրապետելով թուրքերենին՝ նա դարձել էր Ջեմալ Ազմիի տղա Նեջմիի ՙընկերը՚՝ Մեհմեդ Ալի անունով):

(113.22 кб) Просмотров: 6873
ՙՆեմեսիսը՚ կազմակերպվեց գերազանց կերպով և անցկացվեց չափազանց տպավորիչ: 1919-22թթ. սպանվեցին թուրք և ազերի ոճրագործներ՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին, Սայիդ Հալիմը, Խան Խոյսկին, Սարաֆովը, Ջիվանշիրը: Ընդ որում՝ հայ վրիժառուներ Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի կողմից ոչ մի կողմնակի անձ չի տուժել: Ահա թե ինչպիսի վեհությամբ էին գործում հայազգի մարտիկները:
1919թ., Թիֆլիսի Երևանյան հրապարակում Ա. Երկանյանը գնդակահարեց մուսավաթական Ղասիմբեկովին:

1920թ., Թիֆլիսում, 20-ամյա Արամը սպանեց Ադրբեջանի մուսավաթական կառավարության ղեկավար Խան Խոյսկուն՝ 1918թ. սեպտեմբերին Բաքվի 30 և 1920թ. մարտի 23-ին Շուշիի 35 հազար հայերի ջարդի գլխավոր կազմակերպչին, մուսավաթական Սաֆարովին, իսկ մյուս դահիճը՝ Խաս Մահմեդովը վիրավորվեց:

1921թ. հուլիսի 19-ին, Կ. Պոլսում՝ ՙՃակատամարտ՚ թերթի խմբագրատան առաջ, 33-ամյա Մ. Թոռլաքյանը գնդակահարեց Պեհուտ խան Ջիվանշիրին՝ մուսավաթական Ադրբեջանի ներքին գործոց նախարարին, Բաքվի և Շուշիի հայության գլխավոր ջարդարարներից մեկին…

1921-ի դեկտեմբերի 5-ին Ա. Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքական կառավարության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին՝ կոտորածի ծրագիրը հաստատողին:

1922-ի ապրիլի 17-ին Ա. Շիրակյանն ու Ա. Երկանյանը Բեռլինում գնդակահարեցին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և ՙԹեշքիլաթը մահսուսե՚ կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին՝ տիկին Թալեաթի աչքերի առաջ (սպանվել է նաև Շաքիրի թիկնապահներից մեկը):

1922թ. հուլիսի 25-ին խոտորջուրցի երիտասրդներ՝ Պետրոս Տեր -Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը Թիֆլիսում գնդակահարեցին Ջեմալին:

1922թ. օգոստոսի 4-ին Միջին Ասիայից Աֆղանստան ճողոպրելիս՝ արցախցի Հակոբ Մելքումովի գլխավորած ջոկատի հետ ընդհարման ժամանակ սպանվեց Էնվեր փաշան:

ՙՆեմեսիսը՚ ընդհատվեց, երբ ընդունվեց ՙՊրոմեթևս՚ ծրագիրը (1922թ. հայ, վրացի և ազերի վտարանդի կառավարությունները, մտան համագործակցության մեջ ընդդեմ բոլշևիզմի, և ՀՅԴ ղեկավարությունը որոշեց ընդհատել թուրք ոճրագործների ահաբեկումը): Իթթիհատի գլխավոր քարտուղար Նազըմը գաղտնի անցավ Թուրքիա, 1926թ. Քեմալի դեմ կազմակերպված անհաջող մահափորձից հետո ձերբակալվեց և կախաղան հանվեց նույն թվին, Զմյուռնիայում (Իզմիր):


«ՆԵՄԵՍԻՍԸ» ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱՌԵԼ…

Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան)՝ հասարակական-քաղաքական մեծ գործիչ, գրող, ծնվել է 1884-ին Խարբերդի նահանգի Հյուսեյնիկ գյուղում: Մեկ տարի Խարբերդի հռչակավոր Եփրատ քոլեջը հաճախելուց հետո 1897-1900-ին սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն էր ականավոր մանկավարժ և իմաստասեր Շահան Պերպերյանը (որպես հարգանքի նշան՝ ընտրում է իր ուսուցչի անունը՝ Շահան: Ըստ հավաստի աղբյուրների, Շահանը հեռակա սիրահարված է եղել սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության թագուհի Նաթալիին, որի անունն էլ ընտրել է որպես իր կեղծանվան ազգանուն: 1901-ին վերադարձել է ծննդավայր, զբաղվել՝ մանկավարժությամբ, միաժամանակ ուսումասիրել է Խարբերդի բարբառը: 1904-ին Խարբերդում մտել է ՀՅԴ շարքերը, որտեղ քառորդ դար հայրենասիրական մեծ գործունեություն է ծավալել:

Նույն թվականին էլ մեկնել է ԱՄՆ: 1909-12թթ. սովորել է Բոստոնի համալսարանում՝ հետևելով գրականության և փիլիսոփայության դասընթացների: Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատրերգություններ, ՙՇանթ՚ և ՙՓյունիկ՚ գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ ՙՀայրենիք՚ օրաթերթը:

Մեծ եղեռնի լուրն առնելով՝ բոլոր պանդուխտների նման, Շահան Նաթալին հուզմունքի ու զայրույթի մղձավանջային պահեր է ապրել և հաստատել է իր վրեժխնդիր լինելու ուխտը. անպատիժ չթողնել ցեղասպաններին, եթե երբևէ աշխարհը չցանկանա նրանց պատժել: Նա դարձավ Հայոց ցեղասպանության գլխավոր հանցավոր-ոճրագործներին պատժող ՙՀատուկ հանձնաժողովի՚ անդամ, ՙՆեմեսիսի՚ կազմակերպիչ:

Թուրք դահիճները ազատ ու համարձակ շրջում էին Բեռլինի, Հռոմի, Բաքվի, Թիֆլիսի և այլ քաղաքների փողոցներում: Շահան Նաթալիի համար գլխավոր թիրախը մեծագույն հայակեր Թալեաթն էր, որին Նաթալին իր անգլերենով ակնարկում էր ՙնամբըր ուան՚՝ ՙթիվ առաջին՚: Այս գազանի զգետման առաքելությունը վստահվեց Սողոմոն Թեհլերյանին:

Շահան Նաթալին 1927-ին հունվարին հրաժարվել է ՀՅԴ բյուրոյի անդամությունից, երբ ընթացք չի տրվել հակաթուրքական ահաբեկումները շարունակելու իր առաջարկին: Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել ՙԱրևմտահայ ազատագրական ուխտ՚ կազմակերպությունը, խմբագրել ՙԱզատամարտ՚ անկախ շաբաթաթերթը: Ապա վերադարձել է Բոստոն, ուր ապրել է մինչև մահ՝ 1983 թվականը:

1973-ին Գուրգեն Յանիկյանի արձակած փամփուշտներով վերածնված Հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարը հուզեց 90-ամյա Շահան Նաթալիի հոգին. նա Յանիկյանի և անձնազոհ հայ երիտասարդների մեջ տեսավ իր գործը շարունակողներին: Նեմեսիսը հարություն էր առել: Նորագույն շարժման առիթով նա իր գոհունակությունն ու հպարտությունը հայտնեց Նորագույն զինյալ ազատագրական շարժման անվեհեր մարտիկներին…:

Շ. Նաթալին գրել է մի շարք պատմագիտական երկեր՝ ՙԹուրքիզմը Անգորայէն Բագու Եւ Թրքական Օրիէնթասիոն՚ (Աթէնք, 1928), ՙԱլեքսանդրապոլի Դաշնագրէն 1930-ի Կովկասեան Ապստամբութիւնները՚ (հ. 1-2, 1934-35), ՙԹուրքերը Եւ Մենք՚ (Աթէնք, 1928), ՙՎերստին Յաւելուած՚- ՙԱլեքսանդրապոլի Դաշնագրի ՙԻնչպէ՞ս՚-ն ու ՙԻնչո՞ւ՚-ն՚ (Պոսթոն, 1955), ՙԵրեք Դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկուայի, Կարսի), Բաղդատական Զուգակշիռ՚ (Բեյրութ, 1957) և այլն, որոնցում փորձել է հայ ժողովրդի նորագույն պատմության տվյալների հիման վրա հիմնավորել իր քաղաքական հայացքները, համաձայն որոնց՝ հնարավոր չէ թուրքերի հետ համաձայնության հանգել և, առավել ևս, նրանց հետ դաշնակցել:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель


Вернуться в Հոդվածներ