ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Նազելի Գալստյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Նազելի Գալստյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:09

Նազելի Գալստյան

Nazeli Galstyan.jpg
Nazeli Galstyan.jpg (5.45 кб) Просмотров: 324


Ծնվել եմ 1987թ.-ին, Երևանում: 2010թ.-ին, Ավարտել եմ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը` ստանալով ճարտարագետ մագիստրոսի աստիճան: Յոթ գիտական հոդվածների և երկու արտոնագրերի հեղինակ եմ:
Ստեղծագործել սկսել եմ գիտակից տարիքից, սակայն առաջին բանաստեղծություններս բնավ արդյունք չեն եղել առաջին հրապուրանքի կամ սիրո, այլ հոգուս արձագանքն են եղել կյանքում ինձ հանդիպած խորթ երևույթների հանդեպ: Սիրում եմ կյանքը, բնությունն ու մարդկանց` իրենց բոլոր դրսևորումների ամբողջության մեջ:
Խորապես համոզված եմ Սևակյան այն տողերում,
Որ եթե ունես թռցնող թևեր, չես զգա երբեք ծանրությունը քո:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Նազելի Գալստյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:09

Գարուն

Ողջո'ւյն քեզ գարուն,
Սպասում էի քեզ:
Հոգնել եմ արդեն ձմեռն ապրելուց...
Կարոտել եմ բուրմունքիդ այս մեղմ,
Ա'խ, ինչ անուշ է...
Դու արթնացնում ես նոր հույսեր, հույզեր,
Աչիկներ դարձած մանուշակներով
Ծաղկում ես կրկին քո նոր ժպիտով,
Իսկ ինձ մնում է լոկ համաձայնել:
Ինչ լավ է, որ դու հենց այսօ'ր եկար,
Եկար անհապաղ, նաև` անշտապ
Քո անձեռակերտ կերպին արժանի,
Եկար փրկելու ինձ ու աշխարհը
Անձրևոտ օրից ու այս ձանձրույթից:
Տո'ւր ինձ քո ձեռքը,
Ուզում եմ Քեզ հետ շրջել մայթերով,
Ժպիտ պարգևել տխուր դեմքերին,
Ցաված սրտերին ու բոլոր նրանց,
Որ գիտեն ներել:
Իմ պայծառ Գարո'ւն, իմ խենթ բարեկամ,
Միայն մի փոքր դու կամաց անցիր,
Քո կախարդական բույրերի ծովում:
Դու` չարաճճի, լոկ ծիծաղում ես,
Երևի ինձ պես չես սիրում պատմել
Հոգուդ հեքիաթը...
Բայց թե կա հեքիաթ, ուրեմն
Արժե սլանալ մինչ շնչասպառություն,
Թե կա կախարդանք,
Անկեղծ հայացքներ
Ու անկոտրում կամք,
Ուրեմն արժե ապրել անձնուրաց,
Ուրեմն երբեք թափ չեմ տա ձեռքս
Հիասթափության...
Երեկ դեռ ձյուն էր սառած մայթերին,
Այսօր` ժպտացող աչիկներ գարնան,
Ինչ լավ է եկար, սպասված գարուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Նազելի Գալստյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:10

***
Ինչպե՞ս հասկանամ մատուցածդ ես
Ո'վ Ճակատագիր...
Սիրում ես խաղալ, սիրում ես խորհել,
Ունակ ես նաեւ մեզ երջանկացնել,
Բայց նույն ժպիտով այն վստահելի, որ
Չի հարուցում անգամ մեղմ կասկած,
Կարող ես նաեւ ու շատ ես սիրում փորձել մեզ խաղում,
Որի կանոնները հայտնի են լոկ Քեզ:
Թե փորձում ես ինձ, խնդրում եմ Քեզնից չլինել միշտ լուռ,
Թույլ մի տուր տարվել ինձ խաղով այն սուտ,
Որի կանոնները եւ' կան, եւ' չկան,
Տեսանելի են գուցե Քո դաշտից,
Բայց ոչ իմ բիբից...
Քեզանից գաղտնի, շշուկով ասա. "-Կա'նգ առ, մի' խաղա"
Ու ես կանգ կառնեմ եւ Քեզ կհանձնեմ խաղաքարտերս...
..................................................................
Խնդրում եմ միայն մի վիրավորվիր
Իմ մեջ տեղ գտած այս կասկածներից,
Կկյանքում ինձ միշտ էլ դու ձեռք ես մեկնել
Օգնել ես քայլել, երբեմն վազել, երբեմն` թռչել,
ՈՒ հիմա հանկարծ ես կասկածում եմ...
...................................................................
Ի'նչ հիմարն եմ ես,
Իրոք որ ճիշտ էր այն իմաստունը,
Որը աշխարհում չգտավ ոչինչ է'լ կատարյալ,
Քան իմպեսների հիմարությունը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Նազելի Գալստյան

Сообщение:#4  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:11

***

Հաճախ նստում եմ մեն-մենակ ինձ հետ,
Վերցնում գունավոր թելերը կյանքի,
Սկսում հյուսել գունեղ ապագաս...
Այնքան խինդ ու գույն կա այդ կտավում,
Որ շլացնում է,
Այնքան բույր, ժպիտ ու փայլող աչքեր,
Որ հիացնում է,
Ու մեկ էլ հանկարծ էլ չեմ համբերում,
Ուզում եմ հատել ես այդ սահմանը,
Հայտնվել այնտեղ` գունեղ աշխարհում,
Ու փայլել այնտեղ, ու ապրե~լ այնտեղ`
Որտեղ իշխում է երջանկությունը,
Ուր անգամ օդից բարի են դառնում, անսահման բարի...
Այս ամենի հետ խոստովանում եմ,
Ունեմ թերություն մի սարսափելի.
- Անհամբեր եմ ես, չեմ սիրում սպասել, սիրում եմ շտապել...
Բայց խնդրում եմ Քեզ, մեծն Արարիչ,
Թող որ հայտնվեմ ես այդ գույներում ճիշտ ժամանակին,
Թույլ մի տուր շտապել,
Չէ՞ որ ես գիտեմ, որ հենց այդ վախը (հանկարծ չուշանամ)`
Ուշացնում է մեզ:
Ախ' այդ շտապելը...
Չեմ ուզում շտապել, որ էլ չուշանամ,
Այլ հայտնվեմ ես ճիշտ ժամանակին ու հենց ճիշտ վայրում`
Գույների ծովում. Քո կամոք միայն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Նազելի Գալստյան

Сообщение:#5  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:11

***
Իմ կյանքի օրեր` լուռ ու մտազբաղ,
Եվ նույնիսկ մի քիչ սահմանը հատած,
Ձանձրալի դարձած ու միանման...
Եվ ո՞վ է արդյոք ձեզ տնօրինում,
Հորինում, հղկում, դարձնում մեկ
Երկար` անծայր ու անվերջ,
Իսկ մեկ էլ թռչող մի կարճ ակնթարթ:
Դուք ինձ եք նայում ձեր լայն կոպերից
Փոքր ինչ զարմացած.
- Ի՞նչ հարց ես տալիս,
Մի՞թե դա դու չես`
Մտացածի'ն մարդ:
-Ե՞ս, գուցե, գուցե', ինքս էլ չգիտեմ,
Մարդուն հատուկ է մեղավոր փնտրել,
Իսկ ինձ ստեղծել են մարդկա'նց շարքերում:
Ես` դժգոհ ձեր այդ լղոզված կերպից,
Անշոշափելի, անհետ ձեր սահքից,
Դուք` դժգոհ ինձ պես տնօրինողից,
Ձեր մի ակնթարթ տևող թռիչքը
Կամ գահավիժումն
Ինձ վստահողից...
Ի՞նչ է ստացվում.
Ես շռայլորեն վատնում եմ օրերս,
Մեկը` նվիրելով անհուն թախիծին,
Մյուսը` վաղեմի իմ հիշողությանն,
Երրորդն` անուղի իմ ուրախությանն
Հաջորդն` անվերջ իմ պրպտումին:
Եվ ու՞ր, մինչև ե՞րբ,
Որտե՞ղ է կանգառն իմ որոնումի,
Գու՞ցե գիտեք դու'ք`
Անփորձ իմ կյանքի
Փարոսներ դարձած
Օրեր թանկագի'ն,
Որ քայլում ենք միշտ իրար ձեռք բռնած,
Այս տեսանելի, բայց նաև անտես,
Շատ հաճախ հանդարտ, բայց ահագնացող
Օվկիանում կյանքի,
Գու՞ցե գիտեք դուք...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз