ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:00

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ

Nare Atoyan.jpg
Nare Atoyan.jpg (8.45 кб) Просмотров: 227
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:00

***
Եթե անկոտրում կամքը քեզ մի պահ
Հասցնր անդունդի ծայրին,
Ու վեհության քո արցունքներում,
Խեղդել զորավոր քո հոգուն
Դու չկարենաս,
Ինձ կանչիր քեզ մոտ,
Ես կամոքեմ հոգիդ,
Մարդկության բարին քո մեջ սփռելով՝
Կմաքրեմ մաղձը տանջող անցյալի:
Ես կդառնամ քո սրտի կեսը,
Կդառնանք հզոր, ինչպես երկրագունդ,
Որ կամքն իր անզորությամբ մեզ չկործանի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:01

***
Ես քնում եմ հեռախոսս գրկած
Արդեն երեք ամիս:
Այն օրվանից, ինչ դու հեռացար անխոս՝
Մի դույլ արցունք դնելով բարձիս տակ:
Անցած ինը ամսում չէի տեսնում քո մեջ
Ոչ մի հեռանկար,
Բայց քո հեռանալուց հետո
Տեղաշարժեր եղան,
Ուղեղիս մեջ՝ երկրաշարժ,–
Արգանդում իմ արձագանքեց հեռանկարը քո:
Սիրտն իմ տնքալը դադարեցրեց
Ու սկսեց անհանգիստ մասնատվել...
Անցած երեք ամիսը դարձավ ինը ամիս՝
Հեռանկարը քո շուտով բարի օր կասի
Աշխարհին, մարդկանց... նաև՝ ինձ,–
Ու ես մայր դառնալու սպասումից հոգնած՝
Աչք եմ փակում դարձյալ հեռախոսս գրկած:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:01

***
Երակներիս մեջ արյունը հակառակ է հոսում,
Երբ մարմնիս վրա դաջվում է քո ձեռքերի հպումն աներևույթ:
Դու քնատ հայացքից ծորացող իմ ժպիտը վայելում ես անձայն,
Այնինչ՝ սիրտս ոտքի է կանգնում քեզ բարևելու:
Ընդերքն աչքերիդ որսում է բարևն իմ.–
Ու ձուլվում ես դու արյան հոսանքին,
Չես խեղդվում, սակայն
Թանձրանում ես իմ երակներում արյան փոխարեն...
Մահին Ց ասում՝ ծնվում եմ նորեն,
Երբ քո մատերն են դաջվում մարմնիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:01

***
Այսօր ինձ հետ չես,
Ու քո շուրթերը ջերմացնում են հեռվից:
Քեզ է տենչում մարմինս
Դողէրոցքի մեջ կարոտի:
Անուրջների գերին եմ դառնում:
Անձրև չկա.
Հոլանի մարմինս այրվում է տենդից:
Հալվում եմ մարող վերջալույսի պես,
Քանզի ինձ հետ չես՝
Սիրտս խոսքերիդ մուրացիկն է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:01

***
Խո՛սք ասա, լռել կարող են բոլորը…
Ինչքան պետք է կարծրանամ քո երակներում...
Հևոցիդ մեջ մի ներարկիր դառնացած կարոտ,
Աչքերիդ մեջ՝ ամպեր սիրականչ,
Սպասիր, երբ ձայնս շնչակտուր,
Բարի լուր ավետող փոստատարի նման
Դուռդ կթակի՝ մեր այգաբացի մասին հայտնելու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՐԵ ԱԹՈՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 03 окт 2010, 09:02

***
Քամին հանեց կոշիկներն ու մտավ սենյակ…
Մենք շարունակաբար լռեցինք…
Քո երևակայության մեջ հայտնվեցի ես,
Իմ մտքերում՝ դու՝
Երկխոսությանը դատապարտվածի նման:
Քամին չաղմկեց, ու շունչը պահած
Հասավ կոկորդիս…
Հազս մատնեց ինձ…
Մթության մեր գաղտնարանում
Ծագեց Արևը՝
Տան ճամփան բռնեց Սերը մոլորյալ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз