СТАНЬ VIP

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 23:13

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Nara Vardanyan.jpg
Nara Vardanyan.jpg (5.35 кб) Просмотров: 693
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 23:16

Երազանք


Խենթություններս լրիվ հավաքած, կորուստներս առանց հաշվելու ու առանց լռելու` սիրահարված հիմարի պես վազում եմ նրա ետեւից... Փնթի սիրահարի նման շաղ եմ տալիս զգացմունքներս... Մեծերին չլսելու պատճառով ոտքս քարին է դիպչում ու քիթմռութի վրա ընկնում եմ...

Այդ պահին վիզը ծուռ` երազանքս անհետանում է, չքվում, անէանում... պատրաստվում եմ աղ ու հացով դիմավորել ավելի անճաշակ երազանքի... Յոթ օր սեւ շոր եմ հագնում... Կորցնում եմ խենթություններ անելու շնորհս... Անձրեւը մեղավոր հայացքով արցունքներիս է նայում, ճակատիս քրտինքի կաթիլները երազում էին անձրեւ լինել...

Չէ, այստեղ հաստատ ինչ-որ բան այն չէ... Մեկը հեգնախառը ժպիտով ավելացնում է . «Այս ինչ-որ մեկի միակը էստեղ սեր էր փնտրում»։

Ձեւական քիթն ու աչքերն է սրբում, իսկ ես հենց երեսին էլ գոռում եմ. «Ամենեւին կարիք չկա ստից լացես դեռ չմեռած զգացմունքներիս վրա... Այդ նույն լացով քամին ամեն օր մազերիս մեջ է, անձրեւն է ուսերիս»։

Հեւոցի ձայնը հիշողությունս կլանում է ու զգում եմ, որ կորցնում եմ այն... Միակ ապացույցը, որ երբեւէ եղել եմ` հաղորդագրություններն էին` բազմիմաստ... մարդասպան...

Այս խենթ վազքի մեջ հասցրի նկատել ընկերուհիների, որոնք վարդերի գլխիկներով կոշիկների փոշիներն էին մաքրում...

Քրտինքի մեջ կորած` ետ եմ նայում ու գոռում. «Ինչպես վերադարձնեմ քեզ», գոռում եմ` «Որտեղ թաքցնեմ քեզ»...

Քնած շուրթերս երազ են տեսնում` իբր աչքերիդ փարված քնել են, իսկ աչքերդ զվարճանում են քրտինքիս կաթիլներով` կարծելով թե արցունքներս են... Գոռոցից արթնացած շուրթերս թարս-թարս ինձ են նայում ու երեսիս շպրտում են` «Լավ կլիներ քեզ հետ այդպես վարվեին»։

Ինչ-որ մեկի շուրթերն աչքերս գրկել էին, որ հեկեկոցս չլսվի... Արդեն զզվում էի արցունքներիս համից...

Համառորեն չէի ուզում ուրիշների տողերում քեզ ճանաչել, չէի ուզում, որ քեզ զգուշացնեին, թե ... «զգուշացիր»։ Հետո չէի ուզում շահագործել Աստծու անունը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 23:18

***

Ես հղի էի, երբ ծնվեցի։ Դեռ մորս արգանդում էի, բռնաբարեցին ինձ ու այդ ճիվաղով հղի լույս աշխարհ եկա լուռ ու մեծ մարդկանց հավասար մեղքերով...Պտղաջրերի փոխարեն կավի մեջ էի խրվել, ականջներս խցանվել էին... Արդեն երազում էի մենակ ապրելու մասին...

Ծնեցի արնաթաթախ ու ցանկասեր մի ստվեր... Նա ցնցվեց, երբ դարձա Ժամանակ ու իր իսկ աչքերի առաջ ժպիտով սկսեցի մերկանալ։

Կենդանի-կենդանի ոսկրացած մատներով ճանկռեցի թիկունքն ու հասկացրի, որ ժամանակն է... ԺԱՄԱՆԱԿԻ։ Ճիվաղից վրեժ էի լուծում...

Հավերժություն ժամանակի մեջ կորուստների մեղքեր եմ հավաքում ու սպիների վրա աղոթքներ քսում... Ակնթարթ-տարվա մեջ փշրված ապակիների կտորներ ու մահագույն երազներ եմ գտնում, իսկ ճռնչացող լուսամուտի փեղկը վայրկյանի ու պատռված վարագույրի հետ երեկ է դառնում, ու էլի ես եմ մնում Ժամանակ...

Ճիվաղիս ամուսնացրի ու հարսանեկան պսակ պատվիրեցի։ Շարունակ լիզելով արնաթաթախ շրթունքները` տենչում էր բռնաբարել ժամանակի կապտած ստինքները... շրթունքները... Սա էլ իր նախորդի նման խանձարուրը շպրտում է գերեզմանափոսի մեջ...

Արեւային ժամացույցը գիշեր է լցնում իմ միակ անկյունը, ուր փորի վրա սողացող կրքերը գաղտնի թաղվում են...

Մթության մեջ ձեռքերն առաջ պարզած` ուրվականները բազմանում են։

Կտավի վրա տարիքը 21-ն է...

Թքած... Ամեն ինչ կսկսեմ նորից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 23:18

Խնձորենին


Ամեն առավոտ սպանում եմ Ադամի կողոսկրից ստեղծած Եվային ու ամեն առավոտ կացնահարում միջիս խնձորենին... Կացնի հարվածից կտրված ձեռքս անզոր թպրտում է գրասեղանիս` բարձիս վրա, իսկ հարսանեկան մատանու քարը վերքոտում է ձեռնափս։ Մյուս ափիս մազոտ ձեռքի հպում է, մատների արանքում` ծխախոտ, որի ծուխը ոչ մի խորհրդավորություն էլ չունի, որովհետեւ կանայք էլ են ծխում, ու մոխրամանն ընդամենը աղբաման է...

Ձեռքս տանում եմ խնձորենու ճյուղին... Դերս եմ փորձում ու էլի սպանում եմ իմ միջի Եվային... Նազանքս ու գեղեցկությունս, ջլատված` փորձում են հասնել ետեւիցս, որովհետեւ մենք միմյանց խոստացել էինք ժպիտով հիշել անցյալը, իսկ դատարկ պահարանն ապտակում է` ի պատասխան սպասումի... Ինձ միշտ թվացել էր` անվարագույր պատուհաններից այն կողմ մարդ չի երազում ու այդ դատարկության մեջ կաղկանձը չի արձագանքվում...

Դարձյալ սպանում եմ իմ մեջ ապրող Եվային... ու գնում մի կոճակով վերնաշապիկ, մերկ թափառում իմ սիրած պողոտաներով, ուր ամեն գարնան ծաղկում են խնձորենիները...

Չգիտեմ` ում դիմեմ գարուն ունենալու խնդրանքով...

Ծռմռված ժպիտով շարունակում եմ գոյությունս քարշ տալ, որովհետեւ հասկացա` դու սովորական մարդ ես... Խորհրդավոր ժպտում եմ Սատանային, մեղավոր նայում Աստծուն...

Դրախտ-խրճիթի դիմաց նստած` Եվան փրկության ճանապարհներ էր մտմտում...

Երանի Եվան ինքնասպան լիներ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 23:19

Վթար


Բորբոսնած ժամացույցի սլաքների աղմուկից, շների վնգստոցից, կեսգիշերային լացիցս նյարդայնացած` դուրս եմ գալիս փողոց` նրան օգնելու, որ փրկի մարմինս։ Մթությունից օգտվելով` ըմպում էր առողջ աչքերս, մատները մտցրել էր բիբերիս մեջ ու ուժով սեղմում էր ետ, ավելի խորը` գլխիս մեջ... մի աչքս կպավ զավեշտի բջջին. հիշեցի, թե ինչպես իմ ներկայությամբ երկու սիրահարված կին հայհոյում էին իրար` իմ համակարգչոտ սիրածի համար...

Հետապնդումներիցս հասկացավ, որ դատարկության ետեւում եմ, ուր ոտնահետքեր չկան, բայց ծաղիկները տրորված են... Մինչեւ ինքս իմ մեջ մտնելն արդեն կարդացել էի Աստվածաշունչը, իսկ ձիուց ընկա շատ տաք գրկի մեջ...

Հետո փոքրացա, խեղճացա, երբ հասկացա, որ միայն ցանկալի եմ, ու կիրքն էլ դիմագծեր ունի... թեեւ ես էլ եմ երազել մի պահ լինել աղջկա պարանոցին թափված ջրի կաթիլ... Եւ հետո` եկեղեցին ի՞նչ մեղք ունի, որ իր պատերի տակ կամազուրկ եմ դառնում, որ թույլ եմ տալիս հենց մարիամների ոտքերի տակ քամել շուրթերս... ու մեծամիտ հույսիս գլուխը շոյելով մնում ենք միայնակ... Այս անգամ էլ ստվերիս մեջ ինչ-որ մեկին եմ փնտրում, ով վերադարձի ժամանակ անպայման կմահանա... Ինձ կարեկցող հայացքները հասկացնում էին, որ խելագարվել եմ... իսկ ես ընդամենը փողոցից սատկած շանը գրկել, դրել էի մանկասայլակի մեջ, ու վազում էինք մեծ մայրուղով, որտեղ կիսամերկ կանգնած կին-պոռնիկները ոչ մեկին չէին վստահում... Նրանք էլ էին կարծում խելագարվել եմ, բայց ինձ ժպտացին, երբ մանկասայլակի մեջ իրենց ծանոթ դեմք տեսան... էլի գլուխս կախ, առանց բանաստեղծության տուն եմ գնում... հետո զգում եմ, որ կոկորդիցս ներքեւ շղթաս սեղմում է, որովհետեւ քայլում եմ տանիքից թափվող սառույցների միջով, որովհետեւ չեմ անցնում գետնանցումներով, որտեղ սովածներն ուտելիք են խժռում եւ ձեռնաշարժությամբ են զբաղված... որովհետեւ փողոցում մահն ավելի մոտ է, որովհետեւ մանկասայլակի ճռճռոց եմ լսում, որովհետեւ երբեք չէի տեսել, որ գիշերվա մեջ արեւը վախից արթնանա, որովհետեւ գերեզմանոցներում շիրմաքարերի ողորկ փայլունի վրա ալիքաձեւ արտացոլքս եմ տեսնում ու... որովհետեւ ինքս եմ տրորված ծաղիկներ դնում հողաթմբերի վրա... թեեւ ոտքերիս տակ երերում է աթոռը...

Իրեն մեքենայի տակ գցող աղջկա վրա վարորդը բարկանում է, ազդանշան տալիս, ձայնը սողալով մտնում է համբուրվող շուրթերի արանքն ու գոռում. «...դեմդ նայի»... Նույն աղջիկը ծննդյան օրը բալիկի ծնունդ է տեսնում... Այդ օրն առաջին ձյունն է գալիս, իսկ ինքն իրենց պատշգամբի վրայից պստիկ ափով վաղուց էր ձյան կուսության համն առել...

Մյուս աչքս սեղմվեց ոռնոցի բջջին, երբ տողերիցս ինձ հարազատ շնչառություն զգացի... ամուսնուն երբեք չդավաճանած կույսի ճիչ լսեցի... օդում բռնեցի սաղմի հոտը... քայլերս մարագ տարան... ծննդաբերելու...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 23:19

***

Միշտ դասախոսիս` Արք. Նիկ.-ին` անեծքով ու երախտագիտությամբ

...Ու փողոցում գտա հասցեն կորցրած պատմվածքը։ Զարմանալի մանրիկ տառերով ու խնամված ձեռագրով էր գրված։ Կարծեցի` հեղինակը շատ է տխրել, երբ կորցրել կամ դիտմամբ մոռացել է այն։ Գլխատված վերնագրից փշաքաղվեցի ու սեղմեցի կրծքիս, ամուր, քնքշանքով, կարոտած... Ես ու ընկերուհիս էինք... Նրան պատմվածք պետք չէր... Հետս տուն տարա ու թաքցրի բարձիս տակ... Վախենում էի կարդալ, տարօրինակ հուզմունքով սպասում էի... Սովորականից շուտ պառկեցի քնելու ու ձեռքս առա... Չգիտեմ` սովորույթ դարձավ, թե՞ անհրաժեշտություն` ամեն օր քնելուց առաջ կարդում էի, այնքան, որ էլ հարկ չէր լինում մաշված թերթերին նայելու... Հետո սկսեցի բարձրաձայն արտասանել տարբեր շեշտերով ու տարբեր ձայներով... Պատմվածք գտնելու մոլուցքից ձեռք բերած անքնությունս բուժվեց...

Հետո պատմվածքը սկսեց գիշերներս վերածել մղձավանջի... Աչքերիս մթի մեջ այն նույն անդունդն է, որի մեջ երազում նետված ճիչը դեռ մանկությունից ականջներիս մեջ է, այդ անդունդի եզրին ես ու պատմվածքի օրինական տերն ենք ... Ես վարանում, եմ. վերադարձնել, թե... Գլուխս կախում` ներողություն եմ խնդրում... Ինքն էլ ասում է` սահմանախախտությունը օգտակար է ու հետաքրքիր...

Արթնանում եմ սիրտս ճնշող ինչ-որ դատարկության վախից... Ձեռքս բարձիս տակ եմ տանում, խաղաղվում եմ... Ես, որ այդ պատմվածքի հետ կապ չունեմ, ինձ փնտրում եմ լուսանցքում` որպես սխալ արարքի հուշում... Պատռելու չափ ջնջում եմ «Չսիրե՞մ, երախտագիտություն հայտնելու ուրիշ ձեւ չգիտեմ» տողը։ Տողադարձվող բառերն ինձ չեն էլ տեսնում... Հետո ասում եմ, որ կարոտել եմ, հեռու ես, ու կարոտել եմ... Եւ հենց սիրո հավերժությունը կայացման մեջ է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 23:20

Հոմերյան քրքիջ


Փողոցում մահվան թափորն է թափառում` մոլորված ու թրջված։ Ամբոխի գլխին մի դագաղ էր պարում` ինչպես հարսանիքի ժամանակ սկուտեղներն ու հարսի շորերի զամբյուղը։

Դագաղը դատարկ էր։ Դիմացի շենքի պատուհանների վարագույրներից այն կողմ կիսաթափանց ապակիներին լղոզված էին մարդկային դատարկ ու սովորական աչքեր։ Հայացքս պաղ լռության մեջ էր։ Դագաղի ներսի սպիտակության ու դատարկության նախանձից սուզվեցի փայտե տուփի մեջ ու սաղմի պես տեղավորվեցի... հետո ձեռքերս վեր պարզած, առանց նազանքի պարում էի, բարձր ծիծաղում էի, հռհռում։ Թափորից ոմանք քթերն էին մաքրում ու հեծկլտում։ Բոլորը գիտեին, որ մահացել եմ, իսկ իմ մտքով ինչեր ասես, որ չէին անցնում։ Նկատեցին` հրաշալի եմ պարում, փայտից բնակարանս իջեցրին գորգապատ սեղանին։ Սկսեցի երգել անզուսպ ու սանձարձակ։

Չէի կարողանում հիշել` ինչից էի մահացել։ Գուցե հիվանդ եմ եղել, գուցե մեքենայի տակ եմ ընկել, գուցե ինքնասպա՞ն... Հիշողությանս մեջ փնտրում էի, սպանե՞լ են... Բայց ովքե՞ր, ինչու՞...

Արագ-արագ սկսեցի ոտքերիս վրա փռված ծաղիկները հավաքել եւ դրանք ինձ նվիրել` որպես չբացահայտված պարգեւատրություն, եւ մարդկանց ուսերին օրորվող անտանիք տնակիցս նետվեցի դուրս, որովհետեւ գլուխս պտտվում էր, ու հնարավոր չէր յոթ պտույտին էլ դիմանալ... Իջա հողին ու ու քայլեցի մարդկանց ետեւից, սկսեցի հավաքել սպիտակ վարդերի գլխատված կոկոնները։ Այդ վարդերից սեւ ժապավենով պսակ հյուսեցի, վիզս գցեցի, Թափորը հասավ գերեզմանոց։ Կուրծքս առաջ բերեցի, հպարտ կանգնեցի ամենաբարձր գերեզմանաքարի վրա` պատվո հարթակին։ Ես շահել էի մրցանակը. լավ ու հաջող մեռել էի։ Ծաղիկներից երկու պսակ էլ կողքիս կանգնողների համար հյուսեցի... Հնարավոր է` ինձ սպանողներն էին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 01 окт 2010, 19:50
    1 Комментарии
    988 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    01 окт 2010, 19:51
  • ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    1, 2, 3, 4Вложения Harutin » 24 окт 2010, 18:10
    30 Комментарии
    3057 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 окт 2010, 20:26

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0