ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՆԱՆԵ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆԱՆԵ

Сообщение:#1  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:08

ՆԱՆԵ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՆԵ

Сообщение:#2  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:09

***
Լուսացավ…
Զուր է կորուստ հաշվելը,
Ետ-առաջ գնալ ուղիով ապրած,-
Աղոթքդ արա,
Քեզ հանձնիր բացված օրվա քմայքին…
Հուշը չի կարող ջերմացնել հոգին,
Իր գանգուրները սանրող արևի
Թույլ ժպիտը մի
Թանկ է ավելի…
Օրը` թրթռուն, օրը` կյանքով լի.
Գույները բոսոր, կրքոտ գիրկը իր…
Ստվերներն անզոր ջնջվում են հատ-հատ
Շնչից կեսօրի.
Բաց արա հոգիդ ցնցուղվող լույսին…
Շոյանքներ չունի անցած սերը հին.
Տես, ջերմ ափերի դողը քեզ մոտիկ…
Օրը` հրավեր, օրը` ամոքիչ,
Օրը` տաք հնոց տվայտանքների…
Քայլդ մի՛ պահիր վարանքով անմիտ .
Աղջամուղջն ահա ցանցերն է փռում
Կապույտ հեշտանքի…
Աղոթքդ արա…
Քեզ հանձնիր կյանքին….
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՆԵ

Сообщение:#3  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:09

***
Ու՞մ հետ կիսվեմ,
Երբ քամին է իր ոռնոցը ձգում լուսին,
Երբ աշունն է լալկան ու թաց
Անհույս փլվել բարդու ուսին,
Երբ աստղերն են երազ մուրում
Մեկը մյուսից…

Ու՞մ հետ կիսվեմ…
Օրը վհատ
Աչքն է պահել մայրամուտին,
Գլուխ չունի ոչ ոք ինձ հետ
Ոսկու գին է բացը ունկի…
Դեռ խուժում են աջ ու ձախից
Երգեր լալկան, հառաչ ու ճիչ.
Ու …քիչ առ քիչ
Իմ թախիծն է աչքիս թվում արդեն չնչին.
Եվ կիսվելու հիմա ….ոչինչ…
Ու մեկ քամուն եմ հույս տալիս,
Մեկ ջերմ գգվում եմ աշունքին…
Գիրկս բաց է, ազատ հոգիս…
Է՜յ, ո՞վ կա էլ
Կորված վշտից…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՆԵ

Сообщение:#4  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:09

***
Արև տենչամ.
Խավարն արդեն տանտիրոջ պես
Դուռն է կողպել իր ետևից
Ու ջնջել է փորձում
Հուշն իսկ այգաբացի…
Հույս նկարեմ մտքիս թևին,
Որ այս դարի փակ ճաղերից
Կարողանա դուրս սողոսկել`
Ու տեր կանգնել իր թռիչքին…
Սեր կարոտեմ –
Կրքի տարփոտ գարշանքի մեջ
Պաղ օրերի,
Որ տաք հույզից իմ կարոտի
Նորից դառնան երամները
Հեռուն չված ամուրների…
Փնտրեմ Մարդը…
Խիղճն ու բարին –
Ամենուր է շունչը չարի…
Բախտ երազեմ
Այս խև ու խեղճ մոլորակին.
Որքան էլ որ անդարձ թվա
Շեղված երթը ջարդուփշուր իր անիվի.
Երազ հյուսեմ ի հուն դարձի,
Սպասումս շաղելով իր կորած ճամփին…

Լույս երազեմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՆԱՆԵ

Сообщение:#5  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:09

ԼԵՑՈՒՆՆ Է ՏԵՆՉՍ

Դատարկ չեմ մնա
Եվ օրս դատարկ չեմ տանի ի վերջ…
Ճամփիս մայթերին` խռիվների մեջ
Արևը դեղին գանգուրներն է իր
Խառնել խաշամի հուրհրան ոսկուն,
Ու ցոլանքներից այս շեկլիկ օրվա
Կտանեմ ինձ հետ ես մի քանի փունջ…
Մարդիկ բարևի սիրտ չունեն անգամ.
Գլխահակ, տրտում, անկյունների մեջ խռնված օրվա`
Ծածուկ - բացահայտ` ժպիտ են մուրում…
Իսկ ես կլինեմ ճարպիկ բոլորից.
Գողանա՞լ է պետք, խաբե՞լ, խարդախե՞լ...
Թող Տերը ների,-
Պատվիրաններից շեղվելը այսօր արդարացված է.
Չէ՞ որ ես ևս մեկ օր կսպանեմ,
Թե դարձը իմ տուն ձեռնունայն լինի…
Երկու դեպքում էլ խախտում է վերին,
Բայց սպանելը…. ծանր է ավելի…
Ու խաբկան դերով մի ծաղրածուի,
Եղածը` ի պահ, չեղածը` ի ցույց,
Կփորձեմ հմուտ մի կախարդի պես
Անհնարն անել.
Վշտից խինդ հյուսել ու ոչնչից` լույս…
Դատարկ չեմ մնա…
Լեցունն է տենչս,
Բայց և կաթիլի պաշտամունք ունեմ,
Ում փոքրիկ խորքում
Օվկիանի ոգին ու գաղտնիքը կան…
Մեկ կաթիլ, երկու, և ժամանակ անց –
Գավս` լեփլեցուն, իսկ ծարավ` չկա…
Դատարկ չեմ մնա…
Տենչող հայացքներ կկապեմ թեթև
Ճեմաքայլ երթիս
Ու էլ չեմ մրսի մթնշաղի պաղ, անարև միգում…
Եվ օրվա վերջում, թե աստղիկները երազներ սփռեն
Կապույտներն ի վար –
Ես հորիզոնի փեշն էլ կհասնեմ
Ու կհավաքեմ բոլորից էլ շատ…
Դատարկ չեմ մնա
Եվ օրս դատարկ չեմ տանի ի վերջ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз