ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶ

Сообщение Harutin » 08 апр 2011, 21:05

ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶ

(104.8 кб) Просмотров: 345
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶ

Сообщение Harutin » 08 апр 2011, 21:07

ԵԳԻՊՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 33


Մեր թաղում եղավ մի շրջան, որր կարելի էր պարզապես անվանել Զեյնաբի ժամանակաշրջան։

Հայրը մրգավաճառ էր, մայրը ձու էր վաճառում Զեյնաբը տղաներով ծանրացած խաղողի ողկույզի վերջին պտուղն էր։ Գեղեցիկ էր, անսպասելի, հանկարծակիի բերող գեղեցկություն ուներ, ու նրա գեղեցկությանն էլ վերաբերում է այս պատմությունը:

Մանկության տարիներին ձեռքից ձեռք խլվող խաղալիք էր, պատանաթյան տարիներին արդեն երևացին դյութիչ թովչանքի առաջին նշանները, երիտասարդ ժամանակ շլացուցիչ ու լուսափայլ գե­ղեցկության նշաններն ամրապնդվեցին։

Հայրը՝ Զեյդանը, կնոջն ասաց.

- Աղջիկը պետք է տանը փակվի։

Մայրը, հակառակ իր կամքին, համաձայնեց, քանի որ նա գերադասամ էր բնական վիճակը, երբ հնարավոր է, որ Զեյնաբն ինքը վաստակի իր հանապազօրյա հացը։

Զեյնաբի խնամախոսներն անընդմեջ վրա էին տալիս, ձեռք խնդրողների առատությունից ընտանիքը շփոթության էր մատնվել:

- Արդար կլինի, որ իր բախտն իր գեղեցկությանն արժանի լինի,– ասաց մայրը։

Հենց դրա համար էլ մերժեց իր քրոջ որդուն` երկանիվ սայլի կառապանին, արդյունքում բարեկամական կապերը խզվեցին ու երկու քույրերի միջև չընդհատ­վող վեճ սկսվեց, որին մեր թաղը հետևում էր չարախնդությամբ, հիացմունքով ու նախատինքով։

Գրեթե միևնույն ժամանակ խնամախոս եկան ֆեսերի վաճառակաև Հասանն ու մսավաճառ Խալիլը։ Մրցակիցները դաժան պայքար մղեցին, որից երկուսն էլ խրոնիկական հաշմանդամ դուրս եկան։ Իսկ երբ նրա ձեռքը խնդրեց հարգարժան էֆենդի, իշխանության պաշտոնյա, ուսուցիչ Ֆարաջ ադ-Դարին, համեմատության արդյունքում նա դարձավ Զեյնաբի երազների բարձրակետը։

- Սա է նա, ում մենք կընդունենք,– վճռեց մայրը։

Սակայն Ալին՝ կժերի վաճառականը, մի օր կանգնեց դպրոցի ճանապարհին ու ուսուցչի ականջին շշնջաց.

- Եթե իսկապես սիրում ես կյանքը, հեռացիր Զեյնաբից...

Ուսացիչը օգնաթյուն խնդրեց իր ֆիզիկապես ուժեղ ու կռվազան ազգականից։ Ազգականը սկսեց հետապնդել կժերի վաճառականին, մինչ վերջինս հոգու խորքում ոխ պահեց և, դարպասելով Ֆարաջ էֆեևդուն, աչքը հանեց։ Այդ ժամանակ մեր թաղի պատվարժան բնակիչները վախեցան թաղի փոթորկոտ տղաներից իրենց խաղաղության, հանգստության համար, հրապարակում ոչ ոք չէր մնացել, բացի խաժամուժից։

- Ի՜նչ դժբախտություն,– զայրացած ողբում էր մայրը։

Մրցակիցները բորբոքվեցին, հարձակումները բազմապատկվեցին, սպառնալիք­ներ հեղեղվեցին, և թշնամիներից վախեցած Զեյդանի ընտանիքը որոշեց ձեռնպահ մնալ; Չնայած նրանց ցավին ու վշտին, աղջիկը շարունակում էր մնալ նախանձող հո­գիների և լեզվանիների ուշադրության կենտրոնում։

- Մեզ հետ արդեն պատահել է այն չարիքը, որը գեղեցկություն է կոչվում,– ասել էր Զեյդանն իր մի քանի ընկերներին։

Վեճերը կրկնվեցին, պատանիներն ավելացան, և Զեյնաբն ու իր ընտանիքը անց­նում էին անեծք, ատելություն, չարություն, նախանձ ու վրեժի գաղտնի ցանկություն իրենց շուրջը բորբոքելով։

Հորեղբայր Զեյդանը հանգիստ շունչ քաշելու պահ անգամ չէր գտնում և վախե­նում էր, որ անհավատ մեկը Զեյնաբի հոգին կխաբի։

Եվ մի առավոտ Զեյդանի ընտանիքի հետքն իսկ չերևաց, լռություն ու ձանձրույթ էր թաղում տարածվել։

Ես այնպես էի հուսահատվել, ինչպես ոչ ոք.

- Մի՞թե հնարավոր չէր, որ գեղեցկաթյունը մեր թաղում ապրեր։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 37


Հորեղբայր Յանսուն աս-Սարմաթին հարգված այր էր, նրա հեղինակությունը ծերությունն էլ չէր խաթարել։ Մահացավ որդին՝ Ռամադանը, հիվաևդացավ, հիվանդու­թյունն էլ երկար չտևեց։ Մարդն, ինչպես սպասվում էր, տխրեց, սակայն մինչև ար­ցունքները չորանային, տարօրինակ մի արարքով խոսակցությունների շարան բացվեց մեր թաղում։ Գիտեինք միայն, որ նա ամուսնության պայմանագիր է կապել Դալիլայի՝ իր հանգուցյալ որդու հարսնացոփ հետ, երբ սգից անցել էր ընդամենը մեկ ամիս։

Խենթացե՞լ էր։

Եթե խենթացել էր, ապա չէր կարող սպասել մեկ կամ մի քանի տարի։

Ինչպե՞ս է Դալիլան համաձայնում, երբ նրանց տարիքային տարբերությունը քառասուն տարուց ավելին է, սակայն լուրն, անկասկած, ճշմարիտ Էր. Դալիլան տեղափոխ­վեց հորեղբայր Յանսունի տուն՝ նրա կնոջ ու ընտանիքի մյուս անդամների հետ ապ­րելու համար։

Լեզուները փսփսում էին՝ ինչ-որ բան է եղել հանգուցյալ Ռամադանի և Դալիլայի միջև, թաքցնում են արագ ամուսնությամբ, վաղվա հանդեպ վստահություն չկա արդեն, մահը ներս է մտել՝ ծրագրերը խառնելով ու Դալիլային փակուղու մեջ գցելով՝ առանց պաշտպանության, առանց հույսի։

Աղջկա մայրը կանգնեց ի պաշտպանություն դստեր։ Գաղտնիքը հաղորդեց Ռամադանի մորը, վերջինս փոխանցեց իր սգակիր ամուսնուն, նոր վիշտ, նոր դժբախտու­թյան, դժբախտության բառի ամբողջ սարսափով, բայց իրավիճակը չի կարող անտե­սել, աղջիկը փակուղու մեջ է։ Մեղավորն, իհարկե, որդին է, թող Բարեգութը ողորմած լինի նրա հանդեպ։ Մտածում է ծերունին, մտածում ու թաղին ապշեցնելով՝ ամուսնու­թյան առաջարկության որոշումն ընդունում:

Այսպիսով Դալիլան դառնում է հորեղբայր Յանսունի կինն ու նրա տանն էլ որդի ծնում։

Եղան մարդիկ, ովքեր օրհնեցին հորեղբայր Յանսունի արարքը՝ անվանելով այն հատուցում բարիքով։

Ուրիշները, անտեղյակ լինելով, նախատում էին նրան հիմարության ու խենթու­թյան համար։

Իսկ ծաղրուծանակի սիրահարները մատնացույց էին անում շշնջալով.

- Ահա նա՝ իր թոռնիկի հայրը։


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 71


Սրճարանում օտար մարդ կար։

Մեր թաղում օտարականն ուշադրություն է գրավում ո՞վ է, որտեղի՞ց է գալիս։ Գա­լիս էր կամարակապ իջվածքի կողմից, իսկ այդ նշանակում է, որ նա գալիս է գերեզմանոցի կողմից, բնականաբար՝ առույգ չէին քայլերը։

Օտարականը շրջվեց դեպի անկյուն ու ողջունեց անկյունում կանգնած իմամին.

- Չի շեղվում նա, ով ցուցում է խնդրում:

- Ճիշտ ճանապարհը քեզ ցույց կտանք, այն, ինչը գիտենք, ճշմարիտ ուղիով գնա­լը Ալլահից է,– պատասխանեց իմամը։

- Տեղեկություններ եմ ուզում ստանալ Յուսուֆ ալ-Մուրիից։

- Ինչի՞ համար, եղբա~յրս։

- Բարի մարդիկ են ինձ հանձնարարել, իսկ դու բոլորին լավ ես ճանաչում:

Իմամը հասկացավ՝ օտարականը տեղեկություն է ուզում իր ազգականի դստեր խնամախոսության համար, որի հետ Յուսուֆն ուզում է ամուսնանալ։

- Բայց նա ամուսնացած է,– ասաց իմամը:

- Փառք Ալլահին, կրոնը թույլ է տալիս...

- Ալ-Մուրի ընտանիքը թաղում հներից է, զբաղվում են օծանելիքի վաճառքով։

- Քանի տարեկան է։

- Երեսունի մեջ է. աշխատում է հոր խանութում, երեք որդի ունի։

- Թաղից երբեմն բացակայու՞մ է շաբաթով կամ ավելի երկար ժամանակով։

Իմամը ժպտաց.

- Կարծես թե դու ավելին գիտես նրա մասին, նա բացակայում է միայն առևտրա­կան գործերով։

- Ո՞վ է քեզ հանձնարարել,– հարցրեց իմամը։

- Իրավունք չունեմ հիշատակելու նրան,– ասես արդարացավ օտարականը։

Իմամը զայրացավ ու չորությամբ հարցրեց.

- Ո՞վ եք դուք, պարոն։

- Ինձ կոչում են Աբդ ալ-Ախր ալ-Մուկաուիլ։

- Ո՞ր Մուկաուիլներից ես։

- Երկուսից էլ, քանի որ իմ անունն է, իսկ ես ջրաղացպան եմ,– ասաց, ապա հրա­ժեշտ տվեց ու հեռացավ։

Լուրը հասավ Յուսաֆին, վերջինս զարմացավ և Ալլահով երդվեց, որ նոր ամուսնություն չի ուզում ու մտքով էլ նման բան չի անցել։

Բազում հարցեր տանջում էին իմամին՝ օտարականի ու նրա գաղտնիքի մասին, երկար ժամանակ բորոբոքվեց, հետո քիչ-քիչ զայրույթը մեղմացավ ու գրեթե մոռացության մատնվեց...

Մի երեկո էլ հանկարծ նկատեց հրապարակի կողմից եկող օտարականին։ Քայ­լում էր առանց կանգ առնելու, հասավ կամարակապ իջվածքին, շրջվեց հինավուրց պատերի ու անկելանոցի պատերի միջև ընկած նեղ միջանցքի կողմը՝ ուղղվելով դեպի գերեզմանոց...

Յուսուֆ ալ-Մուրը, իմանալով օտարականի գալստյան մասին, գնաց նրա ետևից՝ աներևութանալով խավարի մեջ։ Անցավ մեկ ժամ: Անհանգստացած հայրը, ճանապարհը լուսավորելու լապտերը ձեռքն առավ, ու իրեն ուղեկցող մի քանի գործավոր­ների հետ գնաց որդու հետևից։

Կամարակապ իջվածքում նրանց ականջին հասան անկելանոցից եկող երեխանե­րի օտարալեզու երգերը։

Հրապարակում, լապտերի լույսի տակ, սայթաքեցին Յուսուֆի՝ կյանքից արդեն հեռացած մարմնի վրա։

Դատական բժիշկը որոշեց, որ տղամարդը մահացել է սրտի պայթյունից, սակայն նրա որոշումը մեր թաղում մի րոպե անգամ չընդունվեց, օրորում էին գլուխներն ու քրթմնջում.

- Օտարականը։

Ո՞վ էր օտարականը, չսպանե՞ց Յուսուֆ ալ-Մարին։

Հայացքներ էին փոխանակում ու հազիվ լսելի շշնջում՝ անհասկանալի գաղտնիքներից օդում ալիք տարածելով...



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 73


Մուստաֆա ադ-Դահշուրին՝ ջրկիրի որդին, մեր թաղի սակավաթիվ կրթված մարդկանցից մեկն էր, նա նաև մեր դպրոցի ուսուցիչներից էր ու հորս ընկերը։ Մի երեկո, երբ մեր տանն էր, հորս հարցրեց.

- Ո՞րն է կյանքի իմաստը։

Հայրս ժպտաց, բայց տեսնելով, որ լուրջ է հարց տալիս ու հաստատակամ՝ պատասխան ստանալու ակնկալիքով, ասաց այն ամենն, ինչ գիտեր ծագման ու նպատակի, կյանքի ու մահվան, հաշվարկման ու հաշվի մասին։

- Ուրեմն դու վստահ ես ամեն ինչում, կյանքին ու մահվանը, նաև այն ամենին, ինչ կլինի մահից հետո, ինչ ես կարծում, ինչ կպատահի գերեզմանում,– ասաց ադ-Դահշուրին։

Հայրս պատմեց նրան վարձատրվողների ու պետական հաշվարկի, հոգու կայունության ու անդրշիրիմյան աշխարհում աստղերի միջնորդության մասին։

- Քեզ մոտ մարդկային մարմնի պատմությունը վատթարանում է մահվան ժամից մինչև փառավոր կմախքի վերածվելը,– ամփոփեց ադ-Դահշուրին և սարսափազդու ու նողկալի մի պատմություն պատմեց, որն ասես երկար մղձավանջ լիներ:

Հայրս համբերահատ ընդմիջեց.

- Բավական է, ի՞նչ ես ուզում։

- Ուզում եմ քեզ նկարագրել զուտ ճշմարտությունը։

- Մի՞թե դու Ալլահին չես հավատում,– չոր հարցրեց հայրս։

- Իհարկե, հավատում եմ, դրանում կասկած չկա,– ժպտալով պատասխանեց նա ու պատմությունը շարունակեց.

- Սակայն Նա ինձ Իր ողորմությունը չի շնորհել, ես անկարող եմ Նրա հետ կապի մեջ մտնել, մեր միջև սպանիչ լռություն է. կյանքում տեսնում եմ չարիքը, որը Նա չի բացատրում, բնության մեջ տեսնում եմ տկարություն ու թերություն և չեմ հասկանում դրա համար նախատեսված իմաստը, չեմ կասկածում Նրա գոյությանը, Նրա փառքին, որոշեց, որ մեզ լքի հանուն մեր հոգիների` թողնելով առանց Իր հետ կապի, առանց Իր հոգատարության...

Հայրս անկեղծորեն նրան պատասխանեց, որ կտրված թևերով թռչելը վտանգա­վոր թիավարում է, սակայն ադ-Դահշուրին շարունակեց.

- Ուրեմն Ալլահի հանդեպ հավատը պահանջում է հավատ՝ մեր աշխարհը մերժելու համար, ինչպես նաև մեզանից պահանջում է լիակատար համոզմունք, որ հոգին միակն է...

- Պատկերացնում ես, թե ինչ կլինի մարդկանց վիճակը, եթե հավատան քո գաղափարին,– հարցրեց հայրս զայրացած։

- Նրանք իրենց կեցությամբ ավելի վատ չեն լինի այն մարդկանցից, ովքեր հույս ունեն, թե կլինեն ավելի լավ...

Ապա ավելի հստակ բացատրեց իր միտքը.

- Մարդիկ կյանքն ընդանում են իբրև զվարճաևքի աղբյուր, քանի որ հավատը կախվել է մեզ վրա ու հնարավոր չէ ազատվել նրա ծանրությունից ամենայն լրջու­թյամբ, եթե ո՛չ միայն մեր մահվամբ։ Եթե կարող եմ, ապա մերժում եմ տատանվողներին, որովհետև նրանք կարծում են, որ իրենց փիլիսոփայությանը արժանի չէ, սակայն արժանի է կատարյալ աշխատողներին, ովքեր տանում են հավատի ծանրությունն իրենց ուսերին, եթե բոլորն ընդունեն զվարճանքի ճանապարհը, ապա ով նրանց համար կստեղծի հաց, գինի և այգիներ։ Ուրեմն մի՛ մխրճվիր, որ մարդիկ կյանքն ընդու­նեն իբրև զվարճանքի աղբյուր, որ աշխարհում առանց Ալլահի գտնեն իրենց հոգինե­րը, հնարավոր չէ ազատվել լրջությունից ու արարումից, օրենքից ու պատժից։ Մար­դիկ նորից օգտվում են բարեբեր դեղամիջոցներից` մտքի ու վարքի մեջ թույլ դիմադ­րողականություն ունենալու պատճառով, ինչպես օգտվում են՝ հիվանդությունների դեմ պայքարելիս և կանեն դա համառորեն, չփոխելով իրենց որոշումը, որ իրենց հոգինե­րը գտնեն անառաջնորդող նավում, անափ ծովում, անսկիզբ ու անվերջ ժամանակում: Մի՛ թաքցրու հերոսությունը, ոչ էլ ազնվական տիտղոսն ու տառապագին մահը։

Համբերատար սպասեց մինչև հորս զայրույթը մեղմացավ ու նորից շարունակեց.

- Մի օր մարդն իր հոգում ու հասարակության մեջ կիրականացնի կատարելության մի տեսակ, այդ ժամանակ, միայն այդ ժամանակ Ալլահը թույլ կտա նրան օգտագործել իր նոր անհատակությունը, որը գիտակցում է նախախնամության նշանակությունը, և միայն այդժամ Նա կպարզի մարդու համար հավերժության ճշմարտությունը...

Քննարկումը շարունակվեց այնքան, մինչև եր­կուսն էլ հոգնեցին։

- Ւ՞նչ կլինի, որ մտքերս մեր թաղում հրապարակեմ,– հետաքրքրությամբ հարցրեց Մուստաֆան ադ-Դահշուրին։

- Մեր թաղի բնակիչները խեղդվել են կյանքի առօրյա հոգսերի մեջ, մանրում ես նրանց աղքա­տությունն ու տգիտությունը, ուժն ու թշնամությու­նը,– կտրուկ պատասխանեց հայրս։

- Սակայն հիմնախնդիրներն այդպես չեն լուծվի, այլ միայն իմ մտքերի օգնու­թյամբ։

- Մեր թաղի բնակիչները միայն մի լեզու են հասկանում դա իրենց հոգսերից ազատող լեզուն է, իրենց տառապանքների պարունակողը, կարիքի ժամանակ ցան­կալի գոյի վարդերով լեցուն սրբարանը, որը դու ուզում ես դուրս հանել իրեևց սրտե­րից։

Տրվելով տարօրինակ մտքերին՝ Մուստաֆա ադ-Դահշուրին, հակառակ իր բուռև ցանկությանը, խարխլեց իր հեղինակաթյունը, մեծ աղմուկ բարձրացրեց, ինչի պատճառով էլ հեռացվեց աշխատանքից, և իր կյանքն էլ սևացրեց մեր թաղում:

Արաբերենից թարգմանեց ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0