
(213.91 кб) Просмотров: 2210
ԿենսագրությունԶարյանը ծնվել է
1900 թվականի
դեկտեմբերի 31-ին,
Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում։ Ծանր է եղել նրա մանկությունը։
1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է
Արևելյան Հայաստան, ապրում է
որբանոցում։ Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո ստանում է համալսարանական կրթություն և դառնում ճանաչված գրող։
Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները,
«Ռուշանի քարափը» (1930) պոեմը և
«Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։
1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց
«Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են
«Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավեպական ողբերությունը (1944 թ.) որը պատմում է հայոց թագավոր
Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի
Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։
Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են
«Աղբյուրի մոտ» (1948) և «
Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին։ Նրա ճանաչված գործերից է նաև
«Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։