СТАНЬ VIP

Նահապետ Քուչակ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Նահապետ Քուչակ

Сообщение Tatev Hayrapetyan » 18 апр 2014, 17:12

(148.96 кб) Просмотров: 7371





Կենսագրություն

Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Նրա ծնունդը ենթադրաբարդրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ....


Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ ել թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն, որոնք թե՜ բովանդակությամբ ու ծավալով և թե՜ լեզվական ու տաղաչափական հատկանիշներով։ ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչներից ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձերագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.

Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ...


Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի նրա ակնատը (թակարդ):

Զետ մանկակորուստ կաքավ
ի լեռնեն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ՝ ակնատ ունիս,
բեր լարե՜, գամ ընկնեմ ի ներս:
Ու թեև սերը տառապանք է բերում, բայց նաև կյանքի հիմքն է, սիրահար սրտին կենդանություն պարգևողը.
Ես աչք ու դու լույս, հոգի՜,
առանց լույս՝ աչքըն խավարի,
Ես ձուկ ու դու ջուր, հոգի՜,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի.
Երբ ձուկն ի ջըրեն հանեն
ի այլ ջուր ձըգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենե զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:


Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը. «Զաղեկն դու՜ ստեղծեցիր, ինձ հե՞ր մեղք դնես, թե սիրեմ»: Մեկ ուրիշ երգում, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը: Գեղեցիկ կինը սիրով խոցում և եկեղեցուց դուրս է բերում անգամ եկեղեցու սպասավորին:
Քուչակն ընդվզել է նաև իշխող հասարակական կարծիքի ու բարքերի դեմ. սերը պիտի ազատ լինի, հարկադրանքով կամ հաշվենկատ սեր չի լինում.

Սերն որ դրամով լինի,
զինք էրել պիտի կըրակով.
Սերըն խընծորով պիտի
ու դրա՛մ-դրա՛մ շեքերով:


Հայրեններում սիրո երգը միահյուսված է բնության երգին, բնությունը միջոց է սիրած կնոջը պատկերելու և գովերգելու համար:
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:
Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում:




Հայրենների ցանկ

Էրնեկ ես անո՛ր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր
Քանի դու ինձի էիր, նայ կանանչ ու ցօղն ի վըրայ
Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ
Այս աստընվորիս վերայ երկու բան ողորմ ու լալի
Աչերդ է ծովէն առած, և ուներդ է ի թուխ ամպէն
Սո՛ւտ է, որ կ'ասեն, եղբա՛րք, թ'ընտանի կաքաւ չի լինի
Լուսի՛ն, պարծենաս ասես.«Լուս կու տամ ես աստընվորիս»
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
Լուսինն ի սարէն փըրթաւ, ի՛նքն ու իւր աստղըն ի հիտրաց
Հընցեղ եմ ի քո սիրուդ, որ տըղեկըն ծիծ չէ կերել
Ես ան հաւերուն էի, որ գետինըն կուտ չուտէի
Ա՛յ, գընա՛, չի պիտիս դուն ինձ, լուկ պեզա՛ր իմ սիրտս ի քենէ
Երբ որ ես պըզտիկ էի, կանչէին ինձ ոսկի տղայ
Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր
Ես աչք ու դու լոյս, հոգի, առանց լո՛յս՝ աչքըն խաւարի.
Հանցգուն եմ ի քո սիրուդ, զինչ ամպերըն կ'առնեն շառափ
Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ, մի՛ խաղար ու տար թևերուդ
Կարմի՛ր ու ճերմակ երես, ա՛մ քանի՞ դու զիս պիտ էրես
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ, տէր չունիմ, որ գայ զիս ձենէ
Իմ սիրտս ի քո վառ սիրուդ՝ զէտ աշնան ղազէլ կու դողայ
Պաղչայ մի տընկեր եմ ես, թ'ի՛նչ աղէկ մորճեր կայ ի ներս
Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս, ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ
Ե՛ւ, ե՛կ դու ի քո տանէն, զինչ ելնե արևն ի մօրէն,
Դեղնել եմ խընկիդ նըման, գունատել եմ զէտ ըզզաֆրան
Գիտես, որ դուն պարծեցար, թէ՝ "Ճերմակ ծոցըս քեզ ծառայ"
Թուխ աչք և ունքեր ունիս, լայն ճակատ ու կարմիր երես.
Ելայ, ես ի քեզ եկի քեզ յիսնէ կարօտ գիտէի.
Քանի՛ ու քանի՛ ասեմ."Զիմ եարին կապան կարեցէք.
Բանիկ մի ղալատ արի, որ զօձո՛ւն ձագըն սիրեցի
Զաշխարհս ես ի ժուռ եկի, ա՛յ հոգեկ, որ այլ չի մընաց
Այ իմ մարգարտէ շարոց, որ յոտից մատանց հուր ու բոց
Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապոյտ շապիկ հագընի
Մահալօքս ի վար կուգ'ի, նայ տեսայ մոմեր դատըւած
Հաւսար ի ճօշք են առել, 'ի ոտանց կամին զիս ուտել
Արե՛կ, որ տամ քեզ խըրատ, լօք առնում խըրատ ի քենէ
Դէմ առաւօտուն լուսուն ես ի ձեր երդիքըն եկել.
Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ
Տեսայ իմ հոգուս հոգին, որ կ'երթար հետ մէկի մըն ալ
Մահալովդ ի վար կուգ'ի, ճուկ ու մուկ հազար սոխախով




«...Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը»:
Հովհաննես Թումանյան




«Ոչ մի հայ բանաստեղծ այնպես չի «նկարել» իր սիրուհուն, ինչպես Քուչակը: Այս փոքրիկ երգերը տող առ տող, աննկատելի, կամաց-կամաց ստեղծում են մի այնպիսի լայն կտավ, որ կարելի է տեսնել միայն մեծ վիպասանի մոտ»:
Պարույր Սևակ




«Քուչակյան տաղարանը պետք է բարձի գիրքերեն մեկն ըլլա ամեն հայ բանաստեղծի և ամեն հայ գրասեր պատանիի: Հայ դեռատի սիրտերը, որ սիրո քաղցրությունը կամ տառապանքը կզգան առաջին անգամ, ավելի թանկագին թարգման չեն կրնար գտնիլ իրենց զգացման, քան Քուչակյան տաղիկները, որոնց յուրաքանչյուրը հոգեկան որոշ վիճակ մը կպատկերացնե, որոնց ոմանք ամբողջ սիրավեպ մըն են խտացած»:
Արշակ Չոպանյան
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ