СТАНЬ VIP

Մկրտիչ Արզումանյան (Մկո)

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մկրտիչ Արզումանյան (Մկո)

Сообщение Karen » 12 мар 2014, 19:59

(421.31 кб) Просмотров: 1702
(1.98 Мб) Просмотров: 1702


Ծնվել է 1976թ. օգոստոսի 10-ին, Գյումրիում: Սովորել է Գյումրու թիվ 23 և թիվ 14 միջնակարգ դպրոցներում: 1992-97թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: 1995-96թթ խաղացել է համալսարանի, 1997-2002թթ` «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թմերում: 2002թ. ընդգրկվել է 21-րդ դարի ՈւՀԱ հավաքական և մասնակցել Մոսկվայում կայացած հոբելյանական խաղին: 1998-2002թթ, որպես սցենարիստ և դերասան, աշխատել է «Շարմ» ընկերությունում` «220 վոլտ», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն

կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա» նախագծերի շրջանակներում: 2002թ. եղել է «Կարգին ստուդիա» ընկերության հիմնադիրներից, որտեղ աշխատել է որպես տնօրեն, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր: Համատեղ ստեղծել և մասնակցել է հետևյալ նախագծերին` «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No comment», «Ալա Բալա Նիցա»: Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների, ինչպես նաև` թատերական ներկայացումների:

Սովորել եմ ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղում: Երբ փոխադրվեցի 3-րդ կուրս, մեր բուհում մեծ խանդավառությամբ սկսվեց КВН-ի շարժումը: Տարբեր կուրսերից հավաքվեցինք իրար գլխի ու սկսեցինք տարբեր բաներ մտածել` երգեր, կատակներ: Նույնիսկ մեր առաջին ելույթի համար հայրս, ով շատ դիպուկ հումոր ունի, մի երգ էր գրել, որը կատարեցինք: Պարզ հիշում եմ այդ հուզումնալից պահը, երբ առաջին անգամ բեմ բարձրացա: Ոտքերս անզգայացել էին: Թիմն այդ ժամանակ բավականին մեծ էր: Հետո ժամանակի ընթացքում ձևավորվեց թիմի այն հիմնական կազմը, որով սկսեցինք հանդես գալ Հայաստանի Ուրախների և հնարամիտների լիգայում: Այդ տարի շատ հաջող հանդես գալուց հետո մենք գրավեցինք 2-րդ տեղը` զիջելով Կոնսերվատորիայի թիմին, որն, իրոք, շատ ուժեղ թիմ էր: Այնուհետև, այդ տարվա խաղացած թիմերի հիման վրա կազմավորվեց “Армянский проект” КВН-ի թիմը, այսպես ասած` Հայաստանի КВН-ի հավաքականը, որն արդեն սկսեց խաղալ Ռուսաստանում: Մեր թիմից “Армянский проект”-ի կազմում հանդես էին գալիս Ռուբեն Մխիթարյանը, Հայկ Խաչատրյանը և ես: - Մկրտիչ Արզումանյան


Տես նաև՝
«Տնփեսա 2» (Սերիալ)
«Կարգին Սերիալ» (Սերիալ)
«Քայլ Ձիով» (Ֆիլմ)
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель


Вернуться в Կենսագրություններ