Текст:
Հուգենոտյան պատերազմների ժամանակ եղել է Բորդոյի քաղաքագլուխ (1581-1584), բնակչությանը զերծ պահել արյունահեղություններից։ «Փորձեր»-ում (1580-1588, 1-3 գրքեր) արտահայտված են Մ-ի ատելությունը անիշխանության ու կամայականությունների դեմ, ազատախոհությունն ու սկեպտիցիզմը։ Նրա սկեպտիցիզմը («que sais-je»- («ի՞նչ գիտեմ ես») սխոլաստիկան, կրոնական մոլեռանդությունը, քաղաքական կեղծ բարեպաշտությունը և անառարկելի հեղինակությունները քննադատելու միջոց է։
Մոնտենը փիլիսոփայական հարցերում առաջնորդվում է մարդաբանական սկզբունքով, պաշտպանում մտահայեցողության նկատմամբ «բնական բնության» և հոգու նկատմամբ մարմնի առաջնայնության, ինչպես նաև հոգու անմահության ժխտման էպիկուրյան գաղափարները։ Ապրել բնության և բանականության համաձայն՝ այս է Մոնտենի փիլիսոփայական-բարոյագիտական հետևությունը։ Նա քարոզում էր կրոնական հանդուրժողականությունը և, կաթոլիկ լինելով հանդերձ, բարեկամական կապեր էր հաստատել հուգենոտների առաջնորդ Հենրիխ Նավարացու հետ։ Մոնտենը հուգենոտներին քննադատել է «նորամուծությունների» համար, որոնք հանգեցնում են երկպառակությունների և ֆրանսիական պետության ամբողջականությանքայքայման։