СТАНЬ VIP

Միսաք Մեծարենց

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Միսաք Մեծարենց

Сообщение Tatev Hayrapetyan » 07 мар 2014, 13:36

picture154.jpg
picture154.jpg (5.22 кб) Просмотров: 2084




Միսաք Մեծարենցն իր մեղեդային բանաստեղծություններով
նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան. ստեղծել է
բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ,
կատարելության հասցրել ոտանավորի ձևերը:





Կենսագրություն


Մեծարենց Միսաք Կարապետի (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886, խարբերդի Բինկյան գյուղում (Արևմտյան Հայաստան, Ակն քաղաքին մերձ)–22.6.1908, Կ.Պոլիս), հայ բանաստեղծ։
Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետ տեղափոխվել Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։

Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն»։ Աշակերտական տարիներին չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք, 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր տաղեր»։ Ուսումնառության տարիներին Մեծարենցը ծանոթանում է հայոց պատմությանը, հայ և համաշխարային գրականությանը, սովորում է ֆրանսերեն և անգլերեն։ Բայց նրան վիճակված չէր ավարտել Կեդրոնական վարժարանը։ 1905 թվականին հիվանդության վատթարացման պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ընդհատել ուսումը... Մահացու հիվանդության՝ թոքախտի նշանները երևացել են դեռ տարիներ առաջ։ Պատճառը եղել էր ճակատագրական մի դեպք։ Սվազում մի խումբ տղաներ, շփոթելով իրենց թշնամիների հետ, թիկունքից դանակահարում են նրան։ Հարձակման հանկարծակիությունը, մանավանդ արյան տեսքը շատ են վախեցնում երկչոտ տղային։ «Ամեն խնամք ու ջանք թափեցավ՝ զինքը հիմնապես դարմանելու համար արագորեն,-վկայում է հուշագիրը,-բայց այդ սարսափը տեղավորվել էր իր արբունքին հասած տարիներուն, պիտի ընդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի՝ Միսաք Մեծարենց բանաստեղծին կյանքը կարճելով»։ Հիվանդությունը գնալով խորանում է։ Հարազատները, բարեկամները, ընկերները ամեն ջանք գործ են դնում պատանի բանաստեղծին փրկելու համար, սակայն ապարդյուն։ Մահացել է թոքախտից, 1908-ին։



Ստեղծագործական աշխատանք


Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։

Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։ 1907 թ նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։ Մ. Պեշիկթաշյանից և Պետրոս Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինր արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը», Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։ Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի հովերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»
ծ
Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցվեցին ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։

Մեծարենցը սիրում էր գիշերը։ Գիշերային մենակությունը, հանգստությունն ու լռությունը։ Այդ իսկ պատճառով էլ նա շատ էր գրում գիշերվա մասին։ Օրինակ՝ «Ձմռան պարզ գիշեր»-ը։



«Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:
«Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտությունը կզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու»:
Միսաք Մեծարենց


«...Մեծարենցի պոեզիան ազնիվ կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը»:
Վահագն Դավթյան,
բանաստեղծ


«...Մեր երկրին նկարագեղ քաղցրությունները, մեր հոգիին ընդոծին դալկությունները, մեր շնորհն ու տրտմանուշ երազանքները սքանչելի ծաղիկներու նման կը բուսնին անոր (Մեծարենցի) արնաշաղախ էջերուն»:
Հակոբ Օշական,
բանաստեղծ


«Արյուն է եղել աշխարհում: – Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին»:
Եղիշե Չարենց
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ