ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:10

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ
(59.68 кб) Просмотров: 571
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:11

***
Նախ՝ կյանքն, ապա՝ պատմությունը կյանքի
Բաժանեցին մեզ, և ապա
Երկնագույն ծաղիկը եղերդակի
Պոեմների փոշում էպիքական։
Ոչխարի մայունը, հաչոցը շան,
Ամայի, կրծկրծված փարախ,
Եվ ապա՝ սերունդը այս անիծյալ,
Եվ մահվան ուրվական, և վախ։
Փլված պետության ուղիները հին,
Վագոնների միջև՝ խոտեր,
Եվ հոգու մահը իր նախաշեմին...
Իսկ դու ապրում, ապրու՜մ ես դեռ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:11

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՖԵՐԳԱՆԱՅԻ ՀՈՎՏԻՆ

Ինձ կանչում են, ինչ խոսք, ուղիները մեր տան,
Ուր, թեժ վեճերով, հարևանների հորդան
Ջրանցքի ջուրն էր խլխլում կատաղի,
Եվ կես ժամում հասցնում էր ջուրը հորդալ՝
Կյանք տալով ծարավ ու անկշտում քո հողին։
Թե անհնար է գտնել մանկության ուղին,
Նոր կյանքում կուզեի այնտե՜ղ ետ դառնալ ես
Ու խշխշա՜լ՝ դարձած քո կանաչող թեղին,
Բուրավետ ծաղկումով արբեցնել- ծաղկիդ պես։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:12

ԱՆՍՅՈՒԺԵ ՆՈՎԵԼ

Գիշերեցի Թիֆլիսում ֆլեյտահարի մոտ,
Որի հետ մի օրվա ծանոթ եմ ես։
Հիշում եմ՝ սենյակը փնթի էր, կեղտոտ,
Հավաքելն՝ անիմաստ - ալարում ես։
Տխուր էր պատահական իմ ընկերը,
Մտքի աչքով անցյալին էր նայում։
Գիտուն է ու աղքատ, ու թվում է՝ ծեր է,
Ռուսերեն սերտել է Կոլիմայում։
Ձնագնդի՜ պես գլորվեց իմ կյանքն էլ-
Ես անփորձ էի, միամիտ, անկեղծ։
Բայց լա՜վ է ջահել լինել ու- այստեղ,
Այս քաղաքում արտասովոր ու մեծ։
Նախաճաշը խաչապուրին էր քարթու,
Վիճում էինք արվեստից, ու տրտում էր։
Բաժանվեցինք առավոտվա շփոթում։
Ես մոռացել եմ իր դեմքն ու տունը։
Դուդուկի տրտունջը ուղեկցում էր ինձ,
Դուրս եկա խաչմերուկ, ու սիրեցի՜ հուշիկ
Բոլոր այդ գույները, բույրերը, ձայները,
Որ արդեն դարձել են հող ու փոշի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:12

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՁԱԿԸ

Տաքերն ընկել են, վերջն է մարտի,
Սերմնագռավն է կպել մեր բակին։
«Գյուղից՝ նամակներն» Էնգելհարտի
Արժե, խորհում եմ, կարդալ կրկին։
Ուր հաց աճեցրել ու վուշ են ծեծել»
Կարո՜տ եմ դարձյալ հարազատ տանը։
Ժամանակ անչափ քիչ է մնացել,
Չեմ հասցնի կարդալ «Թամանը»։
Եվ ապա անցնել «Հաջի - Մուրատին»,
Որ չհանձնվեմ, որևէ կերպ
Հաշտվեմ դառնունայն իմ կորստին,
Բամբակով խոցված կողս փակեմ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:12

ԻՍՍԻԿ-ԿՈՒԼ

Ձմռանը կարապներն Իսսիկ- Կուլում
Նախշուն թևերի կարոտին հլու,
Ձուլվում են ճերմակին իր սառցե.
Թռչում է օրվա նժույգն աննահանջ՝
վազքով անցնելով կյանքից իմ առաջ,
Բայց ես ուրիշ բախտ չե՜մ ցանկացել։
Այնտեղ, ուր ալյաց կռիվ է ու վեճ,
Քարափներն են սուզվել լուրթ լճի մեջ
և եկեղեցին նեստորական՝
Իր աղոթքի հետ, սուրբ մասունքների,
Եվ այսօր այնքա՜ն կոպիտ են, բռի
Սառցե հեռուն ու կյանքը չարկամ։
Պրժևալսկին անցավ ոնց քամի,
Անցան հոները, զորքերն իսլամի,
Կոմինտեռնն, ու ասես հենց երեկ
Երազից՝ ձյունե լեռներին այս ցուրտ
Հայացք գցելով, փնտրելով նեցուկ,
Լողում էր մանուկ Գուլսարան մերկ։

Ու սիրտը, որ հյուսված էր ցանցերից
Վհուկների ու սուտ փերիների
Պիրկ չանչերում գերված - անխոս է։
Դու ո՜ղջը գիտես - կյանքն աղավաղված,
Եվ այս հայելու միգում է թաղված
Գրողն աննման - Մատթեոսը։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:12

***
Սիրելի պոետն իմ, որ ստեղծել էր ներբողներ խորին,
Հաց էր ծախում թաքուն քաղցի տարիներին,
Իսկ սիրելի այլ պոետ մի հսկա
Կողոպտեց սիրելի ընկերոջն իր,
Որը դահճին բաժին դառավ,
Նա տարիներին այդ ահառած
Գիտեր՝ ներում չկա։
Մենք նրանց չենք հասնի,
Ամեն ինչ մանր է ոնց որ։ Սակայն
Հետաքրքիր է տեսնել էլի,
Թե ոնց է շուրջը եռում կոյուղին
Հսկայական զրպարտանքների։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:13

***
Ա.Պ.
Ինչքա՜ն հոգատար ու համբերատար
Սովորեցնում էր ամեն մեկին՝ ճիշտ
Փնտրել ուղին դեպի պայթյունի վայրը
Ճամփաբաժանում, ուր կանգնում էր միշտ։

Մի՜շտ սպասում էր, որ մեկնումեկը գոնե
(Կարևոր չի՝ ով, բոլորի մեջ ինքն է)
Կօգնի իրեն շարունակել ճամփան։
Բայց բոլո՜րն այստեղ մոխրացան։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:13

ՈՂՋՆ ԱՆՑԱՎ

Պիստակի թփից այն կողմ, բլրին շեկ -
Լեգիոնի գերեզմանն է կքել,
Այնտեղ ինչ-որ մի Յան կամ Ստաշեկ
Լատինական խաչի տակ են պառկել։
Մի քիչ ներքև, կուզիկ լանջին ընկած,
Կիրգիզական ծակող քամու դեմ սուր
Այն է, ինչ աուլ է եղել չեչենական,
որ վառվել ու վերածվել է փոշու։
Ո՜ղջն այս կես դար առաջ ժանգոտվել է,
Մինչ տյանշանյան լեռնակույտերի
Երազում՝ Թերեքի մարմինն է խենթ,
Գալիցիական մայրամուտն անթերի։

Կույտերի վրա վաչ ու հյուղերի
Նահանջող տարիների խորքում
Շարժվում է հեղեղը հրդեհների,
Մարում է լույսը ոխակուլ։
Միապետության փլուզման հեռուներում
Եվ ներկա խռովության շփոթում
Լոկ աղջնակներն են մանկության- պառավները
Աղոթում մի կերպ, ինչ-որ մաղթում։
Լսիր ուրեմն ուշացած զանգակն այս
Եվ երկնքում ամա հայտնաբերիր
Ամուր պատյանից քո մարմնական
Ծնվող զորությունը հոգիների։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԽԱՅԻԼ ՍԻՆԵԼՆԻԿՈՎ

Сообщение Harutin » 23 авг 2013, 22:13

ՀԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԳԵՂՈՒՀԻՆԵՐԸ

Ճենապակե գեղուհիների հեռուն
Շողում ու չի ծերանում կրպակներում։
Ես սիրեցի նրանց հմայքը պերճ։
Հալվեց երազը՝ ոնց տեսիլը փերու
Գունավոր ճենապակու մեջ։

Հարճերին լավ գիտենք. չէին հապաղում,
Թագավորության հետ էին խաղում,
Եվ վհուկ էր դառնում անմատչելին,
Լրտեսուհին՝ դղյակի տիրուհի
Ու խենթացնում էին գիտուններին։

Ահա, զառամ արքան որդուց խլեց սրան,
Մյուսին պատանդ տվին հոներին,
Որ լեռներն ու հովիտը մտերմանան
Փոշում մետաքսե մեծ ճանապարհի։

Բայց վե՜ր սլացան փոշու ամպերը,
Պալատներն էին քանդում երկյուղով,
Եվ սիրահար ներքինին խեղդում էր
Իր գեղուհուն մետաքսե քուղով։

Գեղուհիները մի՜շտ բախտ են բերում
Նրան, ով իրենց կույտ-կույտ է գերում»
Եվ մեղքի համար կործանումների
Ժողովուրդը այդ կանանց չի սիրում։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0