Harutin » 23 авг 2013, 22:14
ՊԱՍՏԵՌՆԱԿԻ, ՏԻԽՈՆՈՎԻ,
ԶԱԲՈԼՈՑԿՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Առանց ձեզ ճերմակել են Գուրիայի լեռները,
Առանց ձեզ մոլեգնում հեռուներում
Ու խենթանում են բոսոր հողմերով
Անտառներն աշնանային Գոմբորու։
Այդ բոլորը անխուսափելի էր,
Ո՞ւր են կենացներն այն՝ ոնց աղոթք,
Անթիվ-անհամար այն համբույրները։
Ցցվել են ուղենշաններն աղոտ։
Ճերմակ մթնշաղի իշխանության տակ է
Իմ Թբիլիսին... Խոստովանե՞լ նաիվ,
Որ սիրտս կայծակի պես թրատեց
Ձնելաձե փողոցը գիշերային։
Որ ծածանվում են երբեմնի սլացքով
Քո բարձունքները - տոթ, կապույտ ու ծեր,
Ուր կառուցվում են լեռնանցքիդ երկայնքով
Պաշտպանական գծեր։