СТАНЬ VIP

Մհեր Մկրտչյան

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:15

(51.19 кб) Просмотров: 13395
Մհեր Մուշեղի Մկրտչյան (Հուլիս 4, 1930 - Դեկտեմբեր 29, 1993), նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։
Текст:
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան)։

1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից [1]։
Մհեր Մկրտչյանի արձանը Գյումրու թատերական հրապարակում
Ֆիլմագրություն
1955 — Հասցեատիրոջ որոնումները
1956 — Պատվի համար — Վարդան
1959 — Ինչու է աղմկում գետը — Խաչատուր
1959 — 01-99 (կարճամետրաժ) — Գարսևան
1960 — Նվագախմբի տղաները — Արսեն
1962 — Տերն ու ծառան (կարճամետրաժ) — Սիմոն
1963 — Կրակ (կարճամետրաժ) — Միսաք
1965 — Երեսուներեք— պրոֆեսոր Բրուք
1966 — Կովկասի գերուհին — Ջաբրայիլ
1966 — Այբոլիտ-66 — ծովահեն, Բարմալեյի տխուր ծառան
1966 — Ծիածանի բանաձևը — ոստիկան
1966 — Բաքվի 26 կոմիսարները — Գոչի
1966 — Սովի տարիներից (կարճամետրաժ) — Համբո
1967 — Եռանկյունի — դարբին
1968 — Սպիտակ դաշնամուր — Յուսուֆ Յուսուֆի Ահմեդով
1968 — Не горюй! — ձերբակալված թուրք
1969 — Պայթյուն կեսգիշերից հետո — Մուխտաշյով
1969 — Երեկ, այսօր, միշտ — ամուսին
1969 — Լուսանկար (կարճամետրաժ) — Ավագ
1970 — Ադամ և Եվա — Բեքիր
1971 — Մենք ենք, մեր սարերը — հովիվ Իշխան
1971 — Խաթաբալա — Իսայի
1972 — Տղամարդիկ — Սուրեն
1972 — Հայրիկ — Հովսեփ
1972 — Հուշարձան (կարճամետրաժ) — Ավագ
1973 — Մհերի արձակուրդային արկածները — Մհեր
1977 — Բաղդասարը բաժանվում է կնոջից — Բաղդասար
1977 — Քարե հովիտ — Սանդրո
1977 — Նահապետ — Ափրո
1977 — Զինվորն ու փիղը — Արմենակ
1977 — Միմինո — Ռուբիկ Խաչիկյան, վարորդ
1979 — Օ՜, Գևորգ (կարճամետրաժ)
1979 — Ունայնություն ունայնությանց — Բորիս Իվանովիչ
1979 — Կյանքի լավագույն կեսը
1979 — Ալի Բաբան ու 40 ավազակները — Մուստաֆա
1979 — Աշխարհը հայելու մեջ (կինոալմանախ «Ամենալավ մարդը») — դերասան Մկրտչյան
1980 — Ապտակ — Գրիգոր աղա
1980 — Խոշոր շահում — Գառնիկ
1981 — Թիֆլիս-Փարիզ ու հետ — Հրաչիկ
1981 — Փակ դռան առաջ — Վարդան
1981 — Համեստ մարդը (կարճամետրաժ)
1982 — Հին օրերի երգը — Նիկոլ
1983 — Հրդեհ — Ռուբեն
1983 — Միայնակներին տրվում է հանրակացարան — Նինայի ամուսինը
1984 — Լեգենդ սիրո մասին — ավազակ
1984 — Հեծյալը, որին սպասում են
1984 — Մեր մանկության տանգոն — հայր
1987 — Как дома, как дела?
1987 — Հատակում — Բարոն
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:16

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:17

«Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:18

«Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:19

«Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:21

«Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ անըդունակությունների տեր մարդկանց»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:21

«Կյանքր, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:22

«Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը,երբ որ քանդակը ավարտվում է,ինքն արդեն չկա»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:22

«Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մհեր Մկրտչյան

Сообщение Narek Dallakyan » 28 апр 2014, 22:22

«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Աֆորիզմներ