ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:35

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Mher Davtyan.jpg
Mher Davtyan.jpg (10.71 кб) Просмотров: 695
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:37

ՀՆԴԿՈՒՀՈՒՆ

«Ինտրայի համար հոսեք, օ՜ կաթիլներ»
Ռիգվեդա




Մեր պատահական ամուսնությունն եմ ես այսօր հիշում,
Եվ անեծքի վեդաներ եմ հյուսում քեզ տվող ու խլող աստվածներին,
Թող Սոման ցամաքի, Ինտրան զրկվի հերոսությունից,
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....

Պսակվեցինք, որովհետև աստվածներին նոր զարմ էր հարկավոր.
Սոման հարբեցրեց ինձ, Բրահմանը Սոմայի ուժն իմ երակներից առավ,
Խորամանկ Ինտրան հուշեց գիշերն ու Կամա Սուտրան....
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....

Շիվան ճակատագիրս ծամածռեց ճոճապարում,
Ագնին բորբոքեց կրքերիս հուրը բոցավառվող,
Միամի՜տ ենք, հնդկուհի՜ս, կամ ու կացի մեջ հայտնվեցի,
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....

Եվ ձեր երկրում, ուր տարածությունը երկրի երկինքն է համբուրում,
Մեր զավակը ծնվեց՝ նոր զարմն աստվածների,
Ու ոտքիս կապերն ամուր համարելով՝ աստվածները տարան ինչ տվեցին....
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....

Եվ այդժամ ես մարմինդ մերկ Շիվայի քառաթիկունք գրկում գտա
(տաճարի դռները փակելու համար Շիվայի չորս ձեռքերը չէին բավել).
Օձապտույտ մերկապարում իմ բախտի պես քո մարմինն էր ծամածռվում....
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....

Քո մարմինը մեղկ էր օձապտույտ ճոճապարում,
Ես ցանկացա Շիվային ձեռնատել,
Սակայն Ագնին տաճարի դուռը սեպեց և ասաց՝ հեռացի՛ր։
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....

Եվ ես հիշեցի մատուռներն իմ սուրբ երկրի,
Որտեղ կանայք քողերով են միշտ աղոթում,
Ու Տերը մեր, ուր Տերը մեր չի մերձենում Աստվածամորն անգամ։
Այս սրբության պես հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....

Աստվածամոր աչքերի պես հեռացումի բիլ Գանգեսը ես բռնեցի,
Քեզ թողեցի վավաշաշուրթ ագնիների հրայրքներում,
Թող որ մարեն, թող ցամաքեն ու չորանան,
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:38

ՃԱՊՈՆՈՒՀՈՒՆ

Ների՜ր, ճապոնուհիս, բաժանվում եմ քեզնից,
Ինձ հետ արևմուտք եմ բերում մեր փոքրիկին՝
Հոգնել եմ միշտ նույնը լսելուց.
-Աստվա՜ծ իմ, նա Բուդդայի նման է ժպտում։
Ո՛չ, նրա ժպիտը մեր երկրի ծիածանին է նման,
Նրա ծիծաղի պես են կարկաչում իմ երկրի ջրերը։
Եվ գիտե՞ս, ճապոնուհիս,
Ես դեռ վերջնականապես չեմ «գլոբալիզացվել»....
Բաժանվում եմ քեզնից, որովհետև չեմ ուզում,
Որ փոքրիկիս ռոբոտ մայրիկը խնամի,
Որ օրորոցը երգի ու խաղալիքը օրորի իմ փոքրիկին։
Հասկացի՛ր, ճապոնուհի՛ս, նա տատիկ է ուզում.
Մա՛րդ տատիկ է ուզում, ո՛չ թե ռոբոտ։
Ես բերում եմ նրան իմ երկիրը,
Ուր Նուռ Մամի հեքիաթներն են սպասում։
Հեռանում եմ, որովհետև էլ չեմ ուզում քնել
Քո ոչ մի կլոնի հետ,
Իսկ դու կոշիկից շատ կլոն ես պատվիրում, ճապոնուհի՛ս....
Հաջողությո՛ւն քեզ և ների՛ր, որ դեռ չեմ «գլոբալիզացվել».
Տոկիոն մեծ քաղաք է,
Ու երկու Տոկիո կա Ճապոնիայում՝
Գետնի վրա ու գետնի տակ.
Այդ երկուսից մեկում դու քո երկրորդ կեսին դեռ կգտնես....
Հաջողությո՛ւն, ճապոնուհիս,
Անփոխարինելի մարդիկ չկան։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:39

ԻՐԱՆՈՒՀՈՒՆ

Ցտեսություն, իրանուհի,
Ցտեսություն քեզ, վարդաբույր Իրան,
Որ ինձ համար լույս միջանցքն ես Արևելքի
Եվ չես ծռել մեջքդ ուղիղ շարիաթի տակ։
Արդվիսու՜րա, Արդվիսուրա Անահիտա, հաջողությո՛ւն,
Հաջողություն քո ծովերին ու ծոցերին
Ու բեղմնավոր քո սերմերին հազարավոր,
Հաջողություն մինչև անգամ
Կնոջ լուսե ստինքների հսկումներին։
Ես ոսկեմայր Անահիտիս գիրկն եմ գալիս,
Որովհետև թույլ է տալիս,
Որ մարդկային ամե՜ն, ամե՜ն մի արարում
Իր բնական ցավով ծնվի....
Որ ծնունդի համար ծնկող կինը ծնկի,
Արդվիսո՛ւրա, ո՛չ թե երբ որ Աստծո կամք է,
Այլ ի՛ր պահն է,
Որ հորդանա կաթը նրա ստինքներում
Ո՛չ թե Աստծո քո չմարող հսկումներով,
Այլ քաղցրանա ազատորեն ու հորդանա;
Քանզի քեզ պես մեր Ոսկեմայրը չի իշխում,
Հովանի է, Արդվիսո՜ւրա,
Իսկ երկրում իմ անիծում են այն կնոջը,
Որն իշխում է իր ամուսնուն....
Արդվիսու՜րա, Արդվիսո՜ւրա Անահիտա, հաջողությո՛ւն։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:40

ՖՐԱՆՍՈՒՀՈՒՆ

Մեր աչքերը հանդիպեցին անակնկալ,
Երբ բարձրացա Պեր Լա Շեզի նվիրական պանթեոնից,
Ես մեկնեցի ձեռքս կոպիտ, ձեռքդ առա,
Ինձ նայեցիր, և ասացի՝ արի ամուսնանա՛նք.
Ինձ նայեցիր, ես պնդեցի՝ արի ամուսնանա՛նք։
Մեղմ հայացքով ինձ ասացիր՝ արի փորձե՜նք,
Ու փորձեցինք, ու քեզ համար՝ որպես օծանելիք....
Եվ փորձեցինք, սակայն փորձն այդ
(խնդրում էիր, որ քեզ ֆրանսերեն սիրեմ)
Սակայն փորձն այդ, փորձն իմ եղավ լոկ հայերեն։
Մեր աչքերը բաժանվեցին անակնկալ,
Ու պաղեցին անակնկալ ձեռքերը մեր,
Ես մնացի Պեր Լա Շեզի նվիրական պանթեոնին՝
-Ճանաչե՜լ են, ֆրանսերեն սիրիր-, ինձ ասացիր.
Չհասկացա՜ր։
Ու խառնված Մուլեն Ռուժի ծիծաղներին՝
Կաբարեի ամբոխի մեջ անէացար։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 18 июн 2011, 21:15

ՉԻՆՈՒՀՈՒՆ

Անապատի հողմերի դեմ պարիսպը միայնակ է.
Ես կորցրել եմ տառապանքից դեպի երկինք տանող ուղին.
Դու արդեն հանգստության մեջ քարացել ես
Բուդդայի աջ կողքին։
Երկնատարած կարկուտի դեմ երկիրն իմ միայնակ է.
Նա էլ է երկինք տանող ճանապարհը փնտրում,
Ներիր, որ լքում եմ, ես կարող եմ առաջնորդել նրան,
Սակայն դարձյալ քո կարոտից են ծաղկաթափ
Իմ երկրի ծիրանենիները։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 18 июн 2011, 21:16

ԱՖՐԻԿՈՒՀՈՒՆ

Ներիր դու ինձ, աֆրիկուհիս,
Ես մերկության իմաստը քո չհասկացա,
Չհասկացա ու խանդեցի խենթի նման։
Ներիր դու ինձ, մաքու՜ր, մաքու՜ր աֆրիկուհիս,
Քանզի քաղաքակիրթ` շատ եմ ապականվել,
Եվ ես մոռացել էի նախատատիս անգամ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 18 июн 2011, 21:16

ՀՅՈՒՍԻՍՈՒՀՈՒՆ

Հասկացի՛ր, Վա՛լյա, Գալյան մեղավոր չէր,
Եվ դու պատահական մեզ չգտար....
Հասկացի՛ր, Վա՛լյա, ուղղակի
Մեր ազգային, բարի ու հին ավանդույթն է
Ռուս կնոջ հետ ամուսնանալ... հանուն այս նոր անձնագրի....
Հասկացի՜ր, Վա՜լյա, Գալյան մեղավոր չէր, ների՜ր,
Ուղղակի այդ օրն ստացել էի անձնագիրս։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 18 июн 2011, 21:16

ԵԳԻՊՏՈՒՀՈՒՆ

Արդարացում «Մեռյալների Գրքից»...


Օ՜ քաղաքների տիրակալ աստվածներ,
Ընդունելի համարեք խոսքերն իմ պաշտպանության,
Արդարությամբ ամոքեք զմռսած մարմնիս տառապանքները,
Որովհետև ես չեմ զավթել Նեղոսը,
Չեմ ապականել սուրբ ջրերը,
Չեմ սպանել պահապան կոկորդիլոսներին,
Մի կում ջրով անգամ ես չեմ պակասեցրել
Ձեր երկիրը սնող սուրբ Նեղոսը...
Արդարությամբ դատեք, քանզի
Ես Նեղոսի սուրբ ոգուն եմ ձուլվել միայն նրա համար,
Որ Նեֆերտիտիին համբուրեմ,
Սակայն միայն մերկ իրանն եմ գրկել,
Այնքան բարակ ու երկար էր վիզը,
Որ չհասա հպարտ շրթունքներին,
Ու երբ ջրին նայեց մեղմ ժպիտով,
Ատամներին անեծքներն էին փարավոնի.
Իմ պատիժը այս զմուռսը եղավ,
Օ՜ աստվածներ, պատիվներից մարմինս մի՛ զրկեք։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 18 июн 2011, 21:17

ՀՐԵՈՒՀՈՒՆ

«Ահաւադիկ կաս գեղեցիկ, մերձաուոր իմ,
ահաւադիկ կաս գեղեցիկ....»
ԵՐԳ ԵՐԳՈՑ


Ահավադիկ կաս գեղեցիկ, հրեուհիս,
Ահավադիկ կաս գեղեցիկ՝
Կա՜ս, կա՜ս-կարմիր հրեուհիս՝
Կրքի կարմիր գույնի նման,
Որ խոցում է դարպաս ճեղքող սեպերի պես,
Սեպ-սպիտա՜կ, սեպ-սպիտակ,
Շուշանի պես սեպ-սպիտա՜կ հրեուհիս։
Ու ես գիտեմ՝ պիտի լինի ուրիշ ճամփա,
Ուրիշ ուղի, որ քո իշխող մայրության տակ
Չվերանա ու չկորչի զարմը ցեղիս...
Ուրիշ ճամփա պիտի լինի
Իմ կա՜ս-կարմիր, շուշանի պես
Սե՜պ-սպիտակ հրեուհի,
Բայց ճամփան այդ հեռացումն է Իսրայելից՝
Ոչի՜նչ, ոչի՜նչ,
Ոչինչ սիրով ոչնչացնող հրեուհիս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз