ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՄԵՏԱՔՍԵ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԵՏԱՔՍԵ

Сообщение:#1  Сообщение Армине » 27 дек 2008, 02:33

ՄԵՏԱՔՍԵ

Metaqse.JPG
Metaqse.JPG (9.89 кб) Просмотров: 21156


Կենսագրություն

Մետաքսե Պողոսյան, ծն. 1926թ

Текст:
Մետաքսե (Մետաքսե Պողոսյան, ծն. 1926, Արթիկ) ճանաչված հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահության անդամ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից։

Ստեղծագործությունները
Մետաքսեի «Հովհաննես Մկրտիչ» պոեմում բանաստեղծուհին ինքնատիպ, հուզաթաթավ պատկերներով ներկայացնում է Հովհաննես մարգարեի սրբազան կերպարը։ Պոեմում պատկերված է հոգու և մարմնի, երկնքի ու երկրի ներդաշնակության գովերգումը և չարի անխուսափելի կործանումը։


  • Մետաքսե
    • Կենսագրություն
    • Բաժանում
    • Համարակալում
    • Գաղտնիք չի մնում
    • Գնալուց առաջ
    • Դատարկություն
    • Ափսեները
    • ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ
    • Ինքս իմ մեջ
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մետաքսե

Сообщение:#2  Сообщение Армине » 27 дек 2008, 02:34

Բաժանում

Բաժանում կա, որ արժե իսկապես,
Հազար միացում,
Ինչպես քոնն հիմա, ուր կա և զղջում,
Եվ խղճի մորմոք,և արցունք ու ցավ.
Եվ տարիների կորուստ կա հարկավ…
Գնում ես որպես հեռացող մի վիշտ,
Եվ ոչ թե պանդուխտ,
Որն ունի միշտ էլ տունդարձի ճամփա…
Գնում ես որպես փրկության մի ուխտ,
Տանելով քեզ հետ թուլությանդ ողջ
Կարողությունը,
Որ յուրացնել չկարողացա,
Չկարողացա տանել կանացի
Ուսերով հոգնած
Տվածդ հարուստ տառապանքների
Գանձերը աղքատ,
Ուր ափսոսանքի մի ոսկի չկա…
Առ տար, տար քեզ հետ
Քո սիրուց շահած կուտակումներս,
Որ պատկերով լի հույսեր են փշրած,
Փթթած հույզեր են՝ մախաղներով լի
Ու քուրձեր՝ լցված հավատով դատարկ…
Տար քեզ հետ բարձած խեղճ տարիներիս
Վագոնները ձիգ,
Որ բերնեբերան լցված են ցհագ
Հուսախաբությամբ…
Ես գիտեմ, որ մեր ճակատագրում
Լավատեսության ոչ մի շոքեքարշ
Չի շարժի տեղից այդ գնացքը բութ,
Քանզի շուռ կգա ուժասպառության
Երկաթգծերին
Ու կկործանվի հիասթափությամբ…
Առ տար, տար քեզ հետ բեռները սիրուդ,
Որ չհանգուցվեն կյանքիս վթարին,
Ու ծանրանալով աճյունիս հոգուն
Այն աշխարհում սեղմ
Կտրեն շիրիմիս շունչը հողեղեն…
Տար սիրտս, առ տար,
Սերն ունի հզոր նախազգացում,-
Բաժանումներ կան որ արժեն հազար
Մահ ու միացում…
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մետաքսե

Сообщение:#3  Сообщение Армине » 27 дек 2008, 02:34

Համարակալում

Այս ո՞վ է ծածուկ համարակալել
Մարդու սերն արդյոք,
Եվ ով է ասում, թե կյանքում իրոք
Բոլոր սերերից մեծ ու առավել
Առաջին սերն է, համբույրն՝ առաջին:

Գուցե հիշվում է սերն այդ կուսական
Լոկ նրա համար,
Որ ծաղկում է նա աստղերի, լուսնի
Ժպիտով գաղտնի,
Որին ձգտում ենք անփորձ պատանու
Տարերքով վարար,
Ու երբ չենք հասնում,
Բարձր է մեզ թվում երլինքն ավելի:

Իմ սիրո համար սրտիս ճամփեքում
Համարակալված հանգրվան չկա,
Բոլոր սերերը ես բազմապատկում,
Բոլոր սերերով սիրում եմ մեկին:
Իսկ թե ատում եմ, ատում եմ բոլոր,
Սերերիս մահվամբ վիրավոր:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մետաքսե

Сообщение:#4  Сообщение Армине » 27 дек 2008, 02:35

Գնալուց առաջ


Ինչպե՞ս թե գնաս,
Կարծում ես հե՞շտ է խաչ քաշել վրաս,
Երբ մտել եմ քո ամեն բջիջի,
Հոգու, ոգու մեջ
Ու գոյությունն եմ դարձել քո անձի:
Ես այրվում եմ քո շիկացած արյան,
Ամեն հյուլեի բաղադրության
Ցոլացումների
Ու անդրադարձման արձագանքներում,
Քո հյուսվածքներում,
Նյարդաթելերի գործվածքների մեջ
Ես նուրբ հենքերի կապ եմ սրտամերձ…
Ինչպե՞ս թե գնաս,
Ախ դու չգիտես, չգիտես ,հոգիս,
Որ քո մեջ վաղուց, դու վաղուց չկաս,
Ու չես իմանում, որ հաճախ անլուրջ
Երբ բորբոքվում ես, բռնկվում մեկեն,
Այդ ես եմ ներսից միամտորեն
Հոգիդ փրփրում,
Երբ վրդովվում ես, տագնապից դողում,
Ես եմ քո ներսից քո դեմ բողոքում,
Երբ գորովանք ես շաղ տալիս չորս դին,
Ես եմ քեզ ներսից շոյում մտերիմ,
Երբ ծիծաղում ես, հրճվանքից հարբում,
Ես եմ քո ներսից քեզ ծափահարում,
Իսկ երբ մզզում է ականջիդ ներսում
Վերքի մի օղակ,
Այդ ես եմ հյուսում ցավի եղանակ…
Ինչպե՞ս թե գնաս,
Դու այդ էությամբ ու՞ր պիտի գնաս…
Երբ փորձի համար
Քո ներսում քեզնից երես եմ թեքում,
Դու տղամարդու կամքով քո տկար,
Կորչում ես իսկույն ուրիշ գրկերում:
Երբ ետ եմ բերում
Շռայլանքներով փաղաքշանքիս,
Դու այդ կանանացից արդեն կշտացած
Զղջումների մեջ դառնում ես գերիս…
Ինչպե՞ս թե գնաս,
Դու չսերտեցի՞ր մեր կյանքում մի դաս,
Որ միայն մի տեղ,
Լոկ միայն մի տեղ ունես գնալու,
Այն էլ սուրբ հողիդ գիրկը իմացիր,
Եվ իմանալով, ինձ պես դիմացիր,
Որ ես այն ափում թեկուզ և սառած,
Կլինեմ կողքիդ,
Այնպես որ հիմա գնալուց առաջ
Քեզ խաչակնքի՜ր…
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մետաքսե

Сообщение:#5  Сообщение Армине » 27 дек 2008, 02:36

Դատարկություն



Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ արյունից,
Որ սնուցում էր բջիջ առ բջիջ
Երկուսիս միջև տաքուկ մեծացած
Այն ջերմությունը, որն ուժ առնելով
Մեր կրակներից այնպես զորացավ,
Որ դարձավ հսկա սիրահարություն,
Բայց սեր ձդարձավ,
Որ հիմնավորեր մի մեծ գոյություն,
Այլ մնաց որպես հպանցիկ հրդեհ
Ու կամաց-կամաց մեզնից աննկատ
Երբ ներսից այրվեց,
Մոխրակույտ դարձավ,
Բերեց երկուսիս սիրո վթարի
Ծանր մի տարի…
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մետաքսե

Сообщение:#6  Сообщение Армине » 27 дек 2008, 02:37

Ափսեները


Դուրսը պապանձվեց...
Հիմա էլ ներսում ելել են իմ դեմ ճենճոտ աղմուկով՝
Մի խումբ ափսեներ, որ ես բացահայտ ուզում եմ իրենց
Երեսի կեղտը մաքրել իմ ձեռքով...
Կարծես դիտմամբ են թխկում-շրխկում գիշերվա կեսին,
Որ քնաթաթախ մարդիկ բամբասեն իզուր իմ մասին.
Մերթ շփշփոցով ջրին են քծնում
Որ ցայտումներով ինձ թրջեն վռազ,
Մերթ ինձ պաշտպանող գոգնոցս են ցողում,
Շխկշխկոցներով ծիծաղում վրաս...
Նայում եմ հոգնած զարմանքի ցավով,
Որ կերուխումի ճարպում հղփացած տափակությունով
Կարողանում են ստեղծել այսքան յուղոտ միջավայր...
Թե աղտն ու չարպը նրանց չբերեր, հավաքեր իրար,
Որտեղից պիտի կեղտաջուր ցխվեր և իմ ձեռքերին
Եվ այն պարզերես բոլոր դեմքերին,
Որ պայքարում են հանուն մաքրության…
Չեմ էլ հասկանում ,թե սրանք իրենց մակերեսության
Ողորկ չակատի պնդությամբ այս բութ,
Ինչպես են ջուրը հեշտ պղտորելով այսպես զուլալվում,
Հետն էլ աղմկում, սպառնում փշրել անդորրը մարդկանց...
Եվ ամեն մեկը տարբեր ձայն ունի,
Ինչպես աշխարհի ամեն արարած,
Ամեն մի նոտա, երգի ամեն տող…
Ջանում եմ սանձել ժխորը նրանց,
Բայց ճենապակե այս ամբոխի դեմ ես շատ եմ անզեն,
Չգիտեմ կյանքի որ լաթը փորձեմ…
Ստիպված ես եմ նահանջում զգույշ,
Ավելի հուշիկ, մեղմ վերաբերվում այն ափսեներին,
Որոնք աղմուկով ինձ ահաբեկում, բորբոքում են ինձ…
Լավ է, կան հլու, անձայն լվացվող ափսեներ անուժ,
Ու ես հանում եմ ոխս նրանցից…
Եվ միայն հիմա, հիմա եմ զգում,
Թե ինչու համեստ, անվնաս մարդիկ
Տուժում են կյանքում…
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մետաքսե

Сообщение:#7  Сообщение Армине » 09 май 2009, 19:40

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Մետաքսե

Сообщение:#8  Сообщение Harutin » 31 окт 2010, 00:37

Ինքս իմ մեջ

Փլուզվել եմ ինքս իմ մեջ,
Եվ հողեղեն իմ տաճարի
Կտորտանքը փոքր ու մեծ,
Որ հյուսվել են երկնավորի
Արարումից հրածք որպես
Հարկավոր չէ’ ո’չ ինձ, ոչ`քեզ…

Փլուզվել եմ ինքս իմ մեջ
Նախանձ ու բիրտ հպումներից,
Անսրտացավ ժպիտներից կեղծ
Ու չարության մաղձից անխիղճ
Որ չի ծաղկում հրածք որպես,-
Հարկավոր չէ’ ո’չ ինձ, ոչ`քեզ…

Փլուզվել եմ ինքս իմ մեջ,
Մթնոլորտից անկարեկից
Ճամփիս ելնող ջահել ու խեղճ
Բոմժերի լուռ աղերսներից,
Անհաց երգս հրաշք որպես,-
Հարկավոր չէ’ ո’չ ինձ, ոչ`քեզ…
Изображение
Аватара пользователя
Harutin
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԵՏԱՔՍԵ

Сообщение:#9  Сообщение Harutin » 24 мар 2011, 23:07

Գաղտնիք չի մնում

Լվացքդ սիրուդ նման փոքրացել, դարձել է մի բուռ,
Եվ սի՛րտդ է տաշտիդ նման փոքրացել,
Դու թաքցնում ես խնամքով, իմ քույր,
Բայց ինձ հավատա՛,
Որ ես քո փռած լվացքներից եմ միայն զգացել,
Որ տանդ վաղուց տղամարդ չկա...
Ամեն տան լվացք ունի յուրովի կենսագրություն,
Որին նայելիս զգում ես իսկույն,
Թե ինչ մարդիկ են ապրում այդ տան մեջ,
Ի՞նչ ճաշակ ունեն,
Ունեն ի՞նչ տարիք եւ անգամ ի՞նչ սեռ...
Ձեր պատշգամբից ձգվող պարանին
Չես փռում արդեն դու տղամարդու վերնաշապիկներ,
Տնազգեստներ, տաբատ չես փռում,
Ու նայողներին լվացքդ անքեն
Մատնում է, ավա՜ղ, այրիանալուդ
Տիրությունն անտեր...
Ամրակալների փայտե մատները սիրտդ կսմթում,
Ցավով են սեղմում ապրածիդ թերին,
Քամին մարում է ճերմակեղենի լույսերը տրտում,
Նրանց փեշերով իրիկնամուտը ծեփում պատերին:
Ննջազգեստդ փաղաքշանքի կորստից սմքել,
Կառչել է ահա Օրերին կապող միակ պարանից,
Զեփյուռը կռվում քղանցքը նախշող ծաղկանց հետ գունատ,
Թերթիկների մեջ սփռում է թախիծ...
Շրջազգե՛ստդ, շրջազգե՛ստդ հողմից ցնորվել,
Մենավոր հովից խելագարվում է տանդ պարանին:

Ախ, հիմա ինչքա՛ն
Խելագարներ կան,
Որ բախտի քամուց իրենց կորցրել,
Խփվում են այսպես կյանքի պատերին…
Изображение
Аватара пользователя
Harutin
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз