СТАНЬ VIP

ՄԵՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԵՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 07 апр 2011, 23:57

ՄԵՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Merujan Simonyan.jpg
Merujan Simonyan.jpg (9.43 кб) Просмотров: 847
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԵՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 07 апр 2011, 23:58

ՊԱՀՊԱՆԵԼ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Հրաչյա Մելիքյանի հետ

Մեր պետականության իրական արտահայտություններից է, երբ արվեստի որևէ նվիրյալ արժանանում է համընդհանուր ուշադրության, ճանաչման ու առավել ևս՝ պետական ընդունելության։ 2005 թ. կոմպոզիտոր Հրաչյա Մելիքյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի։ Ստորև ներկայացնում ենք կոմպոզիտորի և դիրիժոր, արձակագիր Մերուժան Սիմոնյանի զրույցը։

Մ.Ս. - Նախ շնորհավորում եմ ընկերոջս պետական բարձրագույն պարգևի արժանանալու առիթով և իմ ղեկավարած «Ալան Հովհաննես» նվագախմբի անունից ցանկանամ եմ լավագույն դրսևորումներ հետագա ստեղծագործական կյանքում։
Հ.Մ - Շնորհակալություն, մանավանդ առաջիկա գործը, որ լսելու ենք նորից, կապված է «Ալան Հովհաննեսի» և քո անվան հետ՝ նվիրված մեր մեծ հայրենակից Ալան Հովհաննեսի 95-ամյակին և, իհարկե, իր անունը կրող հրաշալի նվագախմբին։
Մ.Ս. - Հիմա արդեն ուզում եմ անցնել մեր բուն նյութին։ Տեսակետ կա, թե՝ Դմիտրի Շոստակովիչը երկար տարիներ գտնվել է... Դմիտրի Շոստակովիչի ազդեցության տակ։ Որտե՞ղ է կոմպոզիտոր Հրաչյա Մելիքյանը, պատրա՞ստ է արդյոք երկխոսության ինքն իր հետ, որքանո՞վ է հետաքրքիր ինքն իր հայացքում, գուցե զարմանալի կամ անհայտ։
Հ.Մ. - Այսպես կոչված «ինքնազդեցությունը» չափազանց վտանգավոր երևույթ է, կարծում եմ։ Այն առաջին հերթին խոչընդոտում է հենց իր՝ արվեստագետի շարժումն առաջ։ Իհարկե, եթե խոսքը, ասենք, Բախի կամ Շոպենի մասին չէ։ Եվ կամ ևախորդ դարի այնպիսի «ուղենշային» դեմքերի, ինչպիսիք Շոստակովիչը կամ Խաչատրյանն էին։ Երկու դեպքում էլ (չխորանանք մասնագիտական հարցերի մեջ), ինչպես հիմա ընդունված է ասել՝ «դաշտի» նորոգում տեղի չունեցավ։
Հանճարը հանճարի վիճակի մեջ էր և չնայած ինքնաարտահայտման ոլորտների ակնհայտ տարբերությանը (Բախ-Շոպեն), նրանց ողջ կյանքը գեղեցիկն ու կատարյալը արարելու անընդհատ ընթացք էր:
Իրականության մեջ ժամանակ եղավ փոքր-ինչ ազատությունների, և այդ պահին ասելիքը շատ ավելի կարևոր էր, քան ասելու ձևը: Կարծում եմ, Շոստակովիչն այդ շրջանում ժամանակ էլ չուներ փոփոխությունների մասին մտածելու։ Սակայն գիտենք նաև, թե իևչ արեց հետո, վերջին գործերում՝ ինչ հրաշալի այլափոխություն։
Ըստ էության ասելիքն առհասարակ, ինչպես և մարդը, չի փոխվում, որովհետև Աստված արվեստի մարղուն ստեղծում է միայն իրեն հատուկ, միմիայն իրենից սպասվող «կոդով»։ Մնացած բոլոր դեպքերում աշխատում է պրոֆեսիոնալիզմը՝ շկոլան: Գուցե այս մասին նույնպես խոսենք։
Այս անունների շուրջ դատողություններ անելիս, կարծես թե աստղաշատ երկնքի խորքերը մտքով զննելիս լինես։ Իսկ զննելու իրավանքը ձեռք բերելն արդեն հերոսություն է։ Էլ չեմ խոսում այդ ամենից հետո քո անձին անդրադառնալու խիզախության մասին։ Կարծում եմ, տեղին է հիշել երաժիշտներին հայտնի անեկդոտային մի խոսք, մեկը հանդիպում է ընկերոջն ու առանց նախաբանի ասում. «Լսիր, Մոցարտը թունավորվեց, Բեթհովենը խլացավ, Շոպենին թոքախտը տարավ, Սկրյաբինին՝ մի անհեթեթ վարակ... Ես էլ, ճիշտն ասած, վերջերս անտանելի ծակոցներ եմ ունենում»:
Այնպես որ, մի տեսակ անհարմար վիճակում եմ, որովհետև հարցիդ պատասխանելու համար ստիպված պիտի լինեմ մեծերի ներողամտությունը հայցելով, անցնել իմ գործերին։
Մ.Ս - Թույլ տուր ընդմիջել քեզ։ Գնահատելով քո ակնածանքը դեպի դասականներն ու քո հանդեպ խոսքիդ չափավորությունը, ուզում եմ մի դրվագ մտաբերել։ Գիտես, որ «Ալան Հովհաննես» նվագախումբը 2000-ին մասնակցեց Գերմանիայամ կայացած Բախ-2000 փառատոնին։ Եվ ահա փոքրիկ հավաք է իմ սենյակում։ Ներկա են բանաստեղծ Քրիստիան Հյուսելը, որը հարում էր, եթե ինձ ճիշտ թարգմանեցին՝ «Բարձրաձայն պոետների» հոսանքին, երաժշտական ավանգարդի տեսաբան Շտեֆան Ֆրիկեն, որը հրապուրված էր «ֆլլաքսաս» նորարարական հոսանքով, Արամ Խաչատրյանի աշակերտ՝ կոմպոզիտոր Օլգա Մագիդենկոն, որը և մեր զրույցի թարգմանն էր։ Հայկական կոնյակ էինք խմում ու լսում Նարեկացու և Տարոնացու շարականներ։ Ինձ թվում էր, թե նրանք երկուսն էլ անակնկալի էին եկել իրենց լսածից ու շատ հետաքրքրված էին։ Հանկարծ հնչեց Շտեֆանի հարցը. «Հայերն ո՞ւմ են համարում իրենց մեծ բանաստեղծը։ -Նարեկացուն»,– ասացի կարճ դադարից հետո։
- Ո՞ր շրջանում է ապրել,– հարցրեց Շտեֆանը։
-951-1003 թ.-ին, այդպիսին են վկայությունները։ Նրանից հետո Հայաստանում ոչինչ չի կատարվել...
Ահա, սիրելի Հրաչյա։ Իհարկե, ես Թումանյան ասացի, Չարենց, արևմտյան և արևելյան Հայաստան ասացի և Մեծարենց ասացի։ Բայց հարցի ծակոցը մինչև օրս մնացել է սրտումս։ Պետք է հավատանք, որ Գյոթեի ու Մոցարտի դերն ու մեծությունն իրենք լավ գիտեն։ Բայց իրենց հոգևոր հայրը Հերման Հեսսեն է, որովհետև գրել է «Տափաստանի գայլը», և այստեղ երեսունը բոլորած կամ չբոլորած ամեն գերմանացի տեսնում է իրեն։ Եվ Շտոկհաուզենը ամբողջապես իրենց կողքին է։ Նրանք ոչ թե գրողից մեծ գործ են պահանջում, այլ նախ և առաջ իրականության ճշմարիտ տեսողություն։
Հ.Մ. – Ե´վ սրտիդ ծակոցն եմ հասկանում, և´ խնդիրը, բայց, գալով մեր նյութին, կուզենայի հիշել տեղին ասված մի ուրիշ հայտնի խոսք, շատ համեստ մարդը երաժշտություն գրելը փեշակ չի դարձնի։
Ուրեմն, եթե ոչ մեծերի նման, գոնե իբրև երաժշտական մարդ, ինքս ինձ հետ եմ ամեն պահի, չգիտեմ, թե որքանով եմ ինքս ինձ հետաքրքիր, բայց հաստատ գիտեմ, որ մշտապես կասկածների, վեճի ու հակասությունների բարդույթով տառապող մեկն եմ, որ չի դադարում ինքն իրեն, հաճախ նաև՝ մտերիմներին զարմացնելու անիմաստ զբաղմունքը։
Հիշում եմ ջութակի կոնցերտի պատմությանը. Երբ գրված, տարբեր բեմեր, մենակատարներ ու դիրիժորներ տեսած, կատարված, պատրաստի ստեղծագործությունը, թեթև խմբագրելու սկզբնական մտադրությամբ հիմնովին փոփոխվեց՝ դառնալով նոր գործ, ու եթե չլիներ «Ալան Հովհաննես» կամերայինը, մեր հրաշալի ընկեր, ջաթակահար Գագիկ Սմբատյանը ու դու, սիրելի Մերուժան, ես դեռ երկար պիտի տառապեի հիմա արդեն «Կոնցերտ-անուրջներ» կոչվող այս գործս լսելու բարդույթով։
Մ.Ս. - Ինչ վերաբերում է վերջին երեք տարիների քո կոնցերտներին, կարծում եմ քննարկման առանձին նյութ են, բայց ջութակի ն նվագախմբի համար «Կոնցերտ-անուրջների» մասին, հատկապես նոր տարբերակի կատարումից հետո, ես ունեմ իմ դիտարկումները։ Դրանք կարելի է կոչել նաև ունկնդրի ընկալում, որը երբեմն դժվարանում է տեմբրերի թանձրության, ռիթմական «բազմաձայնության» այլ և այլ հատկանիշների առկայությամբ։ Մի բան ակնհայտ է. նախ և առաջ Հրաչյա Մելիքյանը բնավ ճիգ չի թափում, որ ունկնդրի կողմից հասկացված չինի, առավել ևս նրան դուր գար իսկ թե´ իմ, թե´ նվագախմբի երաժիշտների կարծիքով կոնցերտը կայացել է ու բեմական երկար կյանք է ունենալու։
Հ.Մ. - Չեմ կարող առիթից չօգտվել և մի անգամ ևս խրախուսանքի խոսքեր չուղղել «Ալան Հովհաննես» նվագախմբին, որպես հայ երաժշտության իրական բարեկամի, ինչպես նաև մենակատարներ Շուշան Հակոբյանին (դաշնամուր), Արամ Թալալյանին (թավջութակ), դիրիժոր Ռուբեն Ասատրյանին և բոլոր այն երաժիշտ-կատարողներին, որոնց կատարողական վարպետության շնորհիվ կայացան կոնցերտները։
Եվ մի բան էլ, որի մասին լռելը ծանր է: Դա այն խոր վիրավորանքի ու զարմանքի զգացումն է, որ այսօր ապրում եմ ոչ միայն ես, այլև իմ շատ գործընկերներ։
Հիշո՞ւմ ես 70-80-ականները։ Տեր Աստված, ինչ նվիրվածությամբ և որքան գործ ստեղծվեց հատկապես կամերային նվագախմբի համար։ Մի՞թե կարիք կա թվելու անուններ՝ հայտնի են, չէ՞։ Եվ հիմա ինչ, այս գործերն այլևս չեն հնչելու։ Ամեն մի նոր ղեկավարի պիտի թվա, թե իրենից առաջ Հայաստանում անապատ էր, ոչ ոք ոչինչ չէ՞ր անում, ոչ ոք ոչինչ չգիտե՞ր։ Այդ ստեղծագործություններից շատ-շատերը Հայաստանում ծնվելուց հետո իրենց լիարժեք կյանքը ունեցել են այլուր, մինչդեռ այժմ, արհեստականորեն դատապարտվել են լռության՝ խորհրդավոր, բազմանշանակ մի լռության, որը խախտելու դեպքում, թվում է, թե Մեկենաս քեռին կամ մորաքույրը դադարելու են հայ արվեստ հովանավորելուց։ Փակ օղակի պես բան է ստացվում։ Հրաշք կատարվեր, գոնե մեկ անգամ հանդիպեինք այդ քեռիներին ու մորաքույրներին, փորձեինք հասկանալ միմյանց, հասկանայինք, թե ի՞նչ է կատարվում...
Մ.Ա - Վադիմ Շուլբաձեի ղեկավարած Վրաստանի ռադիոյի կամերային նվագախմբի և դաշնակահարուհի Կարինե Բաղդասարյանի կատարմամբ վերջերս լսեցի քո «Կոնցերտ-հովվերգությունը» և, եթե մեկնաբանման հարցերում խոսելիք կա, ինքը փաստն արդեն ուրախալի է։
Հ.Մ. - Նույն նվագախումբը Վարուժան Բատիկյանի հետ իրականացրեց նաև թավջութակի առաջին կոնցերտի ձայնագրությունը, որ Երևանում 85-ին փայլուն ներկայացրեց Մեդեա Աբրահամյան հրաշքը «Երևան» կամերայինի հետ: Սա բողոք չէ, ավելի շուտ՝ ցավ, բայց վերադառնանք մեր զրույցին...
Մ.Ս. - Պատահում է և հաճախ՝ առաջնային միտքը, այն, ինչը կարելի է ստեղծագործության ծննդի «դրդապատճառ» համարել տառացիորեն առաջին տակտերից դառնում է «պահանջատեր», զրկելով կոմպոզիտորին քիչ թե շատ ամբողջական հոգևոր դաշտում մնալու հնարավորությունից։ Իսկ քիչ անց, պարզ է դառնում, որ կոմպոզիտորը մարդկային ապրումի ամենաթանկ հատկանիշը՝ ինքնատիպ անմիջականությունը զոհաբերել իսկ լավագույն դեպքում մեծ ճիգով փորձում է փրկել կոմպոզիտորական «արհեստի» պարտադրանքից։ Ինչպե՞ս է Հրաչյա Մելիքյանը լուծում այս խնդիրը՝ ինչի՞ն հանուն։
Հ.Մ. - Սիրելի Մերուժան, վերջին երեք կոնցերտները կարծեմ լավագույնս պատասխանում են այդ հարցին, բայց ավելի հասկանալի դառնալու համար թույլ տուր սկսեմ հեռվից.
Դեռ 4-րդ դարում Դավիթ Քերականը ասում էր, որ արվեստը պետք է լինի բարի, գեղեցիկ և օգտակար։ Մենք՝ արվեստին ծառայող հայերս, մեր մեծ նախնու այս խոսքերը որպես ուղեցույց պիտի ընկալենք և այստեղից՝ հետևանքները։
Առաջնային միտքը կամ ինչպես ասում ես՝ «դրդապատճառը», որևէ արվեստագետ, լավ է, որ ինչպես ոմանք, տեսնում է երազում, իսկ ավելի լավ, եթե ի վերուստ է նրան տրվում: Բայց և չմոռանանք, նախ ի վերուստ տվողը միշտ գիտի ում, երբ, ինչու և ինչքան է տալիս, հետո խորապես համոզված եմ, որ նրա տվածն ընդամենը շանս է, իսկ ժամանակը՝ այդ հնարավորությունը ճշգրիտ օգտագործելու գերագույն հաճույք։ Եվ հավատա, այդ շանսն ունենալու գերագույն հաճույքը միայն նրանցն է, կյանքի բոլոր ժամերը լեցուն են աշխատանքով, տքնանքով ու նվիրումով, որն անպայման ուղղված է, ինչպես դու շատ ճիշտ ձևակերպեցիր, «մարդկային ապրումի ամենաթանկ հատկանիշը՝ ինքնատիպ անմիջականությունը պահպանելուն»։ Համոզված եմ, որ այս ամենն ընդունում ես իբրև հնարավոր բազմաթիվ բացատրություններից մեկը, գուցե ո՛չ ամենաճիշտը, որովհետև, ով գիտի, թե որն է այդ միակը, այդ ճիշտը։
Մ.Ս. - Գուցե, երբ ստեղծագործությունը համոզում է, երբ ուրիշի տարբերակի մասին այչես չես էլ մտածում։ Այդտեղից էլ` իմ հաջորդ հարցը. թավջութակին բազմիցս անդրադարձ ունենալուց հետո էլ վերջին կոնցերտդ՝ «ին մեմորիամ», որ հնչեց Հայաստանի Կոմպոզիտորների միության 2005 թվականի «Ապրիլյան համերգաշարում», նույն գործիքի համար է, արդեն երեք կոնցերտ, տասներկու կոնցերտային պիեսներ...
Հ.Մ. - Թավջութակի պես խոսուն, մարդկային, ինձ համար «ամենահայկական» գործիքը դեռ. շատ ու շատ ասելիք ունի, գոնե իմ ստեղծագործական կյանքում։ Այդ «Կոևցերտ-էպիտաֆիան» նվիրված է Ցեղասպանության 90-րդ տարելիցին և թավջութակը, ավելին` միայն թավջութակն է այն գործիքը, որ լավագույնս կարող էր արտահայտել Արվեստագետի, Բանաստեղծի ամբողջացված, թանկ, սիրելի և, ավաղ, խոր միջնադարին հատուկ դաժանությամբ մորթոտված, պղծված ու անարգված կերպարը։
Մ.Ս - Պիտի հիշեմ կոնցերտի բնաբան դարձած Ռուբեն Սևակի տողերը, որոնց էությունը, դելիկատ նրբանկատաթյամբ ու գործին բնորոշ հուզականությամբ ներկայացրեց թավջաթակահար Արամ Թալալյանը.
Չհասկացված երգի կմախք մը է հոգիս.
Աններդաշնակ, գալարվող ճիչ մը վայրի...
Այս երկու խոսուն տողերով իմաստավորված մենանվագը բազմիցս բախվելով ու հակադրվելով նվագախմբային թանձր, երբեմն ուղղակի անթափանց հնչյուններին՝ ի վերջո իր հպարտ մենությանը վերածում է իսկական հաղթանակի։

Հ.Գ. Համարը պատրաստ էր տպագրության, երբ ցավով տեղեկացանք Հրաչյա Մելիքյանի մահվան մասին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Հարցազրույց



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз