ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Մերիլին Մոնրո

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մերիլին Մոնրո

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 22 апр 2014, 18:57

(13.47 кб) Просмотров: 135





Կենսագրություն

Մոնրոն ծնվել է 1926 թ. հունիսի 1-ին որպես Նորմա Ջին Բեյքեր։ Նրա հայրը հայտնի չէ, իսկ մայրը տառապում էր շիզոֆրենիայով։ Մանկության մեծ մասը Նորման անց է կացրել մանկատներում, ինչը հետագայում մեծ հետք է թողել դերասանուհու հոգեկան վիճակի վրա։Ամուսնու պատերազմ մեկնելուց հետո 19-ամյա Նորման սկսեց նկարահանվել որպես փին-ափ մոդել տղամարդկանց ամսագրերի համար, որոնք ռազմաճակատ էին ուղարկում ամերիկացի զինվորներին քաջալերելու համար։ Շուտով այդ ամսագրերից մեկը հայտնվեց ամերիկյան Ֆոքս կինոստուդիայի պրոդյուսեր Բեն Լիոնի մոտ և վերջինս որոշեց պայմանագիր կնքել երիտասարդ աղջկա հետ։ Լիոնը գտնում էր, որ դերասանուհի դառնալու համար Նորմա Ջին անունը չափազանց երկար և դժվար հիշվող էր և իր կամքին հակառակ քսանամյա Բեյքերը շուտով վերանվանվեց Մերիլին Մոնրո։ Սակայն հաջողության հասնելու ճանապարհը այդքան էլ հեշտ չէր և մի քանի տարի շարունակ Մոնրոին միայն փոքրիկ աննշան դերերն էին հանձնում։ Ամեն ինչ փոխվեց, երբ 1954թ.Մերիլինը գլխավոր դեր խաղաց «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլում այն ժամանակ շատ հայտնի Ջեյն Ռասելի հետ միասին։ Շուտով Մերիլին Մոնրո անունը հայտնի դարձավ ամբողջ Ամերիկայում, այնուհետև և ողջ աշխարհում։1962թ. օգոստոսի 5-ին ոստիկանները գտան դերասանուհու անշունչ մարմինն իր սենյակում։ Մինչ օրս նրա մահվան պատճառը բազմաթիվ քննարկումների առարկա է։ Ոմանք կարծում են, որ Մոնրոն ինքնասպան է եղել, ոմանք համոզված են, որ նրան սպանել են Քենեդի եղբայրների պատվերով։ Մերիլինը սիրավեպ է ունեցել և Ամերիկայի նախագահ Ջոն Քենեդիի, և նրա եղբայր Բոբ Քենեդիի հետ։ Դերասանուհին որոշ գաղտնի տեղեկություններ ուներ նրանց մասին և սպառնում էր հայտնել դրանք լրագրողներին։ Այնուամենայնիվ Մոնրոի մահը մոտ քառասուն տարի անց էլ գաղտնիք է մնում։ Նկարահանվել է 31 ֆիլմերում, այդ թվում՝ «Ամեն ինչ Եվայի մասին» (All About Eve, 1950), «Նիագարա» (Niagara, 1953), «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» (How to Marry a Millionaire, 1953), «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» (Gentlemen Prefer Blondes, 1954), «Ոմանք դա տաք են սիրում» (Some Like It Hot, 1959 Խորհրդային կինովարձույթում՝ «Ջազում միայն աղջիկներն են») և այլն։




Մի քանի փաստ Մերիլին Մոնրոյի ծննդյան օրվա մասին

Իր ամենաթանկ նվերը Մերիլինը համարում էր սպիտակ դաշնամուրը, որը նրան էր նվիրել մայրը, երբ Մերիլինը դեռ փոքր էր: Շուտով նրան մանկատուն են տանում, և դաշնամուրը կորում է: Երկար տարիներ դերասանուհին փորձում էր գտնել այն, և վերջապես տարիներ անց դաշնամուրը գտնվում է: Դրանից հետո դերասանուհին չէր բաժանվում դաշնամուրից: Իր 24-րդ ծննդյան տարեդարձին Մերիլինը Ջո Շենկից փոքրիկ չիխուախուա է ստանում, ում կնքում են Ջոզեֆ անունով: Մերիլինն ինքը երբեք գումար չի խնայել նվերների համար: «Երջանիկ սեր» ֆիլմի համար նա ստացել էր 800 դոլար, որով սիրելիի համար ժամացույց էր գնել, ինչպես նաև նվերներ մայրիկի և քույրերի համար: Հանդիպում են նաև հիշատակումներ, որ Ջոն Քենեդիի 45-րդ տարեդարձին հանրահայտ երգից բացի Մոնրոն նախագահին անձնական նվեր էր ուղարկել` Ռոլեքս ժամացույց, որի վրա գրված էր «Ջոնին` սիրով Մարիլին»:




«Յուրաքանչյուր աղջիկ երբեք չպետք է մոռանա, որ նրանք, ում նա պետք չէ, պետք չեն իրեն»:
Մերիլին Մոնրո




«Այն, ինչ ամենաշատն ես ուզում, որպես կանոն անհնար է փողով գնել»:
Մերիլին Մոնրո




«Մենք` գեղեցիկ կանայքս, պարզապես պարտավոր ենք հիմար թվալ, որպեսզի չանհանգստացնենք տղամարդկանց»:
Մերիլին Մոնրո




«Լավ վարքի տեր կանայք հազվադեպ են պատմություն կերտում»:
Մերիլին Մոնրո
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз