СТАНЬ VIP

ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:55

ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

(58.18 кб) Просмотров: 678
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:56

ԱՐՄԵՆՈԻԴ ԱՆՀԱՏԻ ՏԵՍԱԿԸ


Ձեր խոսքը նորաստեղծ հանդեսի կապակցությամբ:
Ամեն նորի ծնունդ աչքալուսանք է՝ ցանկությունների առատությամբ: Ակամայից զուգահեռներ են առաջանում՝ մշակութային, գրական հանդեսի առնչությամբ՝ Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստ», Արշակ Չոպանյանի «Անահիտ», Վարդգես Պետրոսյանի «Գարուն» ֆենոմենների հետ ու ցանկություն, որ նրանցից լավը լինի: Էրուդիտների խմբագրակազմը ու մի քանի առաջնեկ համարների լույս աշխարհ գալը՝ տալիս են դրա հույսը: Վտանգը՝ «Նարցիս» անվանումն է, ինքնասիրահարվելը:
Մեզանում ինչու՞ է այդպես սուր դրված տեսական-գեղագիտական ծրագրի անհրաժեշտության հարցը:
Գեղագիտական ծրագրերի պակաս կա մեզանում: Գրարվեստի մարզում մեղքը նաև գրականագետներինն է: Նրանք են գրականության ընդհանրացնող տեսաբանները: Դարավերջին ու դարասկզբին տեղաշարժը նկատելի է: Նշված ժամանակահատվածում պոեզիայի աշխուժացումն իր հետ բերում է գեղագիտական զարթոնքի ալիք, որն, ի վերջո, կստիպի նաև այդ մարզում գեղագիտական ծրագրի առաջադրման:
Հայացք անկախության շրջանի գրականությանը:
Անկախություն ազատության թթվածնի՝ օզոնի առատությունը նույնքան վտանգավոր էր, որքան նրա պակասը մինչև անկախությունը: Գրական առիթմիկ շնչառությունը կարգավորվում է, որը նկատելի է գրականության «անմիջական սեռում»՝ պոեզիայում, որտեղ ձևավորվելով ամբողջանում է քնարական արմենոիդ անհատի տեսակը՝ արի, հզոր, հպարտ..., հաղթած ժողովրդի զավակ: Ես լավատես եմ:
Ստեղծագործական խնդիրներից հատկապես ո՞րն եք կարևորում հիմա:
Գրաքննադատության, գրականության պատմության և գրականության տեսության բնագավառներում կարևորում եմ կամեցող, բարեկամի բարի մոտեցումը: Ճշմարիտ գրականագետը ճշմարիտ գրողի բարեկամ ն է, դաշնակիցը: Ամեն ինչ մերժող չկամը պիտի խաղից դուրս մնա գրաշխարհում:
Խախտվել են գնահատման գեղագիտական չափանիշները: Այդ խախտումը գալիս էր դեռևս խորհրդային շրջանից, երբ գաղափարական մամլիչն իրենով պայմանավորում էր մյուս չափանիշները և, ասենք, արվեստի հնագույն չափանիշ հեդոնիզմը՝ հաճույք պատճառելը, կա՛մ չէր կարևորվում, կա՛մ էլ նետվել էր գնահատման ետնաբեմ:
Ազատ տպագրվող համբակների հոսք է սկսվել գեղարվեստական գրականության մեջ: Գրական համբակներին թվում է, թե գեղարվեստական գրականությունը անմահություն կապահովի նաև իրենց: Այստեղից էլ «հին ցավը»: Պրոֆեսիոնալ գրաքննադատի խնդիրն առաջին հերթին չորը թացից զատելն է: Համարձակության պակասը, սոցիալական չարիքը, որը կաշառվելու դուռ է բացում և էլի ուրիշ հանգամանքներ, խանգարում են գրաքննադատին օբյեկտիվ լինել, և միջակություն համբակը երբեմն հռչակվում է տաղանդավոր:
Ճշմարիտ գրողն իր ճշմարիտ գործն է կատարում և ճշմարիտ գրականագետն իրավունք չունի նրա գնահատման գործը թողնելու ժամանակին:
Ինչպե՞ս եք տեսնում ժամանակակից հայ գրականությունը համաշխարհային գրականության համապատկերում:
Հին խնդիր է: Այն առնչել են ազգի փոքրաքանակ, Եվրոպայից հեռու լինելու, թարգմանության և այլ պարագաների հետ: Դրանցում ռացիոնալ հատիկ կա: Սակայն ամենամեծ հատիկը ստեղծագործության գեղարվեստական արժանիքն է: Ուշ թե շուտ գրական արժեքը ճանապարհ է բացում: Չնայած հարցը արդի գրականությանն է վեր
աբերում, բայց հիշենք՝ հազարամյակ հետո, 20-րդ դարի 2-րդ կեսին, երբ թարգմանվեց Նարեկը ֆրանսերեն, Գաբրիել Մարսելն ասաց, որ այսօր գնահատման նոր չափանիշ ունենք, երբ ծնվում է արվեստի նոր արժեք, պիտի ասենք. «Թարմ է ու մոդեռն, ինչպես Նարեկացին»:
Հայ գրականությունը համաշխարհային գրական ընթացքի մեջ ներգրավելու ի՞նչ ուղիներ եք տեսնում:
Հիմնական ուղին թարգմանությունն է, սակայն ո՛չ տողացի, ո՛չ միջնորդավորված թարգմանությունը: Միայն բնագրից թարգմանելը քիչ է: Թարգմանչին՝ գրողին համարժեք տաղանդ է պետք, այլապես մի լեզվից մյուսին անցնելը լինում է լեզվական, բայց ո՛չ գրական գեղարվեստական համարժեք: Չմոռանանք արդի ամենահզոր գործոնը՝ գովազդը:
Ինչպե՞ս եք տեսնում այս ասպարեզում հայ քննադատության և գրականագիտության տեղն ու դերը:
Տխուր ու ցավալի հարց է: Տեսականորեն, իհարկե, մեծ է հայ գրաքննադատության, գրական պատմաբանի և գրական տեսաբանի տեղն ու դերը: Գործնականում՝ չնչին: Կարևոր է գրողների միության, Ակադեմիայի գրականության ինստիտուտի, ինչպես նաև գրականության ամբիոնների դերը: Նրանք լծակներ ունեն գրական կապերի, համատեղ գրական լուրջ քննարկումների համար: Մեծ է ինտերնետ մտնելու հնարավորությունը, որը, երևի, քիչ է օգտագործվում: Անտեսվել է միջազգային մամուլը, նաև՝ մասնագիտական, նաև՝ Սփյուռքի: Մենք դուրս ենք մնացել Փարիզի գրականագետների միջազգային կազմակերպությունից, որի դարավերջի նախագահն էր ֆրանսիացի գրականագետ Ռոբեր Անդրեն: Նախկինում այդ կազմակերպության կոլեկտիվ անդամ էին միութենական գրողների միության գրականագետները: Երևի պիտի վերականգնենք մեր անդամակցությունը, որպես անկախ Հայաստանի գրողների միության անդամներ, որը ևս կմեծացնի հայ գրականագետների դերն ու տեղը:
Իսկ ի՞նչ անուններ են հայ գրականությունից, որ միջազգային հնչեղություն ունեն կամ հետաքրքրություն:
«Սասնա ծռեր», Նարեկացի, Հայրեններ, Սայաթ-Նովա, քսաներորդ դարասկզբի պոետական աստղաբույլը, Չարենց, Շիրազ, Սևակ, Սահյան, Մաթևոսյան, 20-րդ դարավերջի հայոց պոեզիայի որոշ ներկայացուցիչներ: Իմ կարծիքով, հայոց պոեզիան համաշխարհային քնարերգության տիրույթներից է, և մեր պոեզիան՝ միջազգային հնչեղության ու հետաքրքրության ասպարեզ է:
Ավանդականի և նորի հարաբերությունը գրականության ժամանակակից ընթացքում:
Գեղարվեստական գրականության սկզբնավորումից մինչև այսօր ավանդականի ու նորի հարաբերությունը կենսունակ է: Գրական կոթողները չեն հնանում: Նրանք թարմ են ու նոր հետագա դարաշրջաններում, երբ այդ կոթողներին միանում են նոր կոթողներ: Նոր կոթողը հին կոթողին ավելորդ չի դարձնում: Ամեն մի նոր ինքն էլ իր
ծննդից հետո դառնում է ավանդական՝ անկախ ժամանակային որևէ տևողություն անցնելուց: Երբ հարցը էպիգոնությանը, կապկելուն է վերաբերում, ապա դրանք մերժելի են: Նորը բարձրանում է հնի ուսերին: Առանց ավանդականի նոր չկա, իսկ առանց նորի՝ ավանդական: Որպես գրական նոր հանդեսի, «Նարցիսին» ցանկանում եմ նորի ու ավանդականի սյուրռեալիստական զուգորդումներ:
Բարի երթ, «Նարցիս»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Հարցազրույց



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз