ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Մայր Թերեզա

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Մայր Թերեզա

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:35

(124.07 кб) Просмотров: 1152
Մայր Թերեզա (լրիվ անունը - Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը - Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբ.՝ Agneze Gonxhe Bojaxhiu), կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979)։ Կաթոլիկ եկեղեցին դասել է երանելիների շարքին։
Текст:
Քույրերն ապրում էին այնպես, ինչպես նրանք, ում մասին իրենք հոգ էին տանում: Նրանց կյանքը դժվար էր, աշխատանքը` հոգնեցնող. մաքրել, լվանալ, չզզվել հիվանդների սարսափելի վերքերից: Մայր Թերեզան իր օրինակով բոլորին ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է իսկապես գթասիրտ մարդը լինի: Մայր Թերեզան կասկածների դեմ միակ արժանի միջոց էր համարում Աստծուն դիմելը: Նա օգնության էր գնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Նա բացեց ավելի քան 60 դպրոց, որբանոց և աղքատանոց, որոնք գոյություն ունեին բարեգործների օգնության շնորհիվ:

Մայր Թերեզան ցույց տվեց հնդիկներին, որ բորոտը ոչ թե Աստծո անեծք է, այլ հիվանդություն, որի դեմն առնել հնարավոր է: Հատուկ բնակավայր կառուցվեց, որտեղ բոլորտավոր հիվանդներն ապրում էին մինչև ամբողջությամբ կբուժվեին: Այստեղ երեխաներ էին ծնվում, որոնք, ի դեպ, լիովին առողջ էին: Մայր Թերեզան խոսում էր արքաների և աղքատների հետ, ելույթ էր ունենում լիքը դահլիճներում:
Մայր Թերեզան մահացավ 87 տարեկան հասակում` իր հետևից թողնելով հավատն այն բանի, որ գթասրտությունը կփրկի աշխարհը:
Ագնեսը 14 տարեկան էր, երբ հայրը մահացավ: Այս դեպքը ցնցեց ընտանիքը` հետին պլան մղելով առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններն ու Ալբանիայի անկախության հռչակումը: Ընտանիքի մայրը հավաքեց ուժերն ու սկսեց աշխատել, որպեսզի պահի ընտանիքը: Կրտսեր դուստրը խնդրեց մոր օրհնությունը միանձնուհի դառնալու համար: Մայրը ցնցվել էր աղջկա պլաններից: Նա չէր կարող պատկերացնել, որ իր համեստ ու խելամիտ աղջիկը երբևէ կցանկանա միանձնուհի դառնալ: Մի քանի օր մտորելուց հետո նա, ամեն դեպքում, տվեց իր օրհնությունը: Ավագ եղբայրը, որ սովորում էր Ավստրիայի ռազմական ակադեմիայում, իմանալով քրոջ որոշման մասին, նրան նամակ գրեց, որտեղ քրոջ որոշումը քմահաճույք կոչեց: Ագնեսը վրդովվեց. «Դու քեզ կարևոր ես զգում, որովհետև ծառայելու ես երկու միլիոն հպատակ ունեցող թագավորի՞: Ես ծառայելու եմ ողջ աշխարհի թագավորին»:
Մենաստանում ծառայելու ժամանակ քույր Թերեզան գաղտնի նամակագրական կապ էր պահպանում Հռոմի հետ` նպատակ ունենալով ստանալ ազատ միանձնուհու կարգավիճակ: Նա ապրում էր այն զգացումով, որ Աստված իր համար ուրիշ ճակատագիր էր նախատեսել` օգնել դժբախտ և լքված մարդկանց: 1946 թվականին մայր Թերեզան վերջապես ստանում է այդ թույլտվությունը:

2 людям это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մայր Թերեզա

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:36

«Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան ու եսասեր, միևնույնն է` ներեք նրանց»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մայր Թերեզա

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:37

«Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է` ձգտեք հաջողության»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մայր Թերեզա

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:38

«Եթե Դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միևնույնն է` բարություն գործեք»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մայր Թերեզա

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:39

«Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միևնույնն է՝ մնացեք ազնիվ և անկեղծ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մայր Թերեզա

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:39

«Այն, ինչը որ տարիներ շարունակ դուք կառուցել եք կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մայր Թերեզա

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:40

«Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ մնացեք երջանիկ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մայր Թերեզա

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:40

«Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է՝ բարիք գործեք»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մայր Թերեզա

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:41

«Կարևոր չէ թե ո՞վ և ի՞նչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով և շարունակեք կատարել Ձեր գործը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մայր Թերեզա

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 13 апр 2014, 10:41

«Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույնն է՝ շարունակեք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз