СТАНЬ VIP

Մարո Երկնափեշյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 25 фев 2019, 23:36

***
-Մեծարգո հանդիսատես,
Բեմահարթակը տրամադրում ենք
Խղճին...
(հուշարարը փսփսաց կուլիսից)
-Քիչ առաջ քնեց ձանձրույթից...
-Լավ ,
Ձայնը տրվում է Հավատին...
-Երեկ, նրա հայր Կամքը,
Իր որդի
Համբերության հիշատակին ,
Կարոտի կամուրջ էր սարքել ,
Սպասում գետի վրա,
Գնաց
Իր անձով չափելու Բարձրությունը...
-Վստահությունը...
-Դուրս է եկել
Իր դիմումի համաձայն...
-Սերը ...
-Ծախվեց շքեղությանը...
-Հարգանքը՞ ....
-Տնօրենի կոշիկներն է մաքրում...
Հույսը՞...
-Արձակուրդի մեջ է...
-Ափսո՜ս ...
Ընկերներ, երեկոն չի կայանա...
-Ոչ ,ինչու՞-
Ինքնավստահ
Բեմ բարձրացավ ցավը.
-Ես կխաղամ
Բոլորի փոխարեն...

1985
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 27 фев 2019, 12:55

* * *

Գրպանահատ մի ոհմակ՝
Խաղամոլ ու արնապիղծ,
Ինքն իրենով գոհունակ,
Պատվազուրկ և առանց իղձ...

Ուր գնորդ կա և ծախվող,
Եվ տիրացու և կավատ
Եվ նոխազներ կան բախվող,
Ինչքան թրփոշ էնքան վատ...

Անաստառ ու աներես
Եվ սրբադեմ սատանա
Անկերպար, որ առ երես
Հաղորդություն կստանա...

Որբի շապիկը խլող,
Խաչագող ու խաչեղբայր,
Ամեն ջրում կտան լող՝
Շուն -շանորդի, ազդու այր...

Ախ անբարո Ժամանակ,
Ձեզնից բան չեմ հարցրել,
Թե հայհոյեմ, իմանաք
Ով էր հոգուս հասցրել...

27 փետրվարի 2017
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 мар 2019, 19:20

Մեկը տվեց
Դար ու տափով,
Մեկը ասեց՝
Ունես պարծանք,
Օգնող գտար
Այդպես թափով․․․

Չվչվեցին ,
Քրքրեցին,
Մի լա՜վ արին
Տակնուվրա,
Էլի նույնը
Կրկնեցին,
Մի բառ ասի ՝
Դեմքիս թռան․․․

Լավ չէ՞
Մնամ ես իմ աբով,
Քան թե՝ հազար
Բերան բացվի․․․
Ասիր՝ Աստծուն
Աստծո չափով,
Կեսարին էլ ՝
Թե որ հասնի․․․
2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 мар 2019, 19:20

***
Ձայնդ արձագանքեց,
Մենությանս ձորից,
Մաշկս փշաքղավեց՝
Մթնշաղը առած,
Թվաց՝ մնացել եմ
Անտուն, առանց շորի
Ու մի փառ է ծածկում
Հրաժեշտից առաջ․..

Չասիր՝ սպասիր ինձ,
Իմաստ արդեն չկար,
Գլորվում էր կյանքը՝
Բանուկ մի կածանով,
Որով անցել էի
Քանի- քանի անգամ,
Բոլոր կեռմաններին
Արդեն ծանոթ ․..

Ասի, հագցրու ինձ
Բառեր գունեղ ու տաք,
Վառիր վերջին մոմը
Խամրող իմ աչքերի,
Պահիր թաքուն մի տեղ
Ինչպես կնքած կտակ՝
Ուր էլ գնաս, սերս
Թող քեզ մատաղ լինի․..

2017
«Բաց թող փեշս, մոշի․․․»
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 мар 2019, 19:21

***
Երբ խորանում եմ
Խորքերը նյութիս
Ծավալվում՝
Սղվող խորության խորքը,
Խելագարվում է
Անճարությունից՝
Իմ համեստորեն
Զուգորդած խոսքը․․․

Մինչև վերջ
Խորքը չեմ հասնում երբեք,
Ուշաթափվում եմ
Խորության կեսին,
Մակերեսորեն
Մոռանում ՝ բեկբեկ,
Ինչպես
Աղոթքի խոսքերը՝ ծեսին․․․

Ու լավ է,
Շատ բան չեմ էլ հասկանում
Երևույթներից՝
Տիեզերականի,
Միտքս կառչելով
Նյութից՝ անկանոն,
Կբախեր դուռը՝
Միստիկականի․․․

Գուցե դեռ
Աստծո աչքին էլ հասներ,
Չոր մատս,
Իբրև՝ հաստակող բրիչ ,
Անտարածության
Նյութի մի մասն էլ,
Տես ձեռքիս արդեն
Դարձել է գրիչ․․․․

2016
«Բա՛ց թող փեշս, մոշի՛»․․․
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 мар 2019, 19:22

***
Մորեխը
Ծնկանս նստեց,
Ունքը՝ կախ,
Ականջը՝ ձայնի,
Ինձ թվաց,
Որ նույնիսկ բզեց,
Համոզվի՝ մեռա՞ծ եմ,
Կենդանի՞․․․

Մի տեսակ
Ինքն էլ ծիծաղեց,
Ժպտացի
Երբ արցունքն աչքիս․
Պահպանիչ
Իր աղոթքն արեց,
Որ գիտեր
Դեռ մանկուց անգիր․․․

Չէի կարող
Հո սիրտը կոտրել,
Մնացի,
Որ մենակ չմնա․
Խաղալով
Խե՞լքս է նա կերել՝
Չեմ ուզում
Էլ քաղաք գնամ․․․
2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 мар 2019, 19:23

***
Դու խոստացար,
Դու խոստացար
Ու ես երեխայի նման
Հավատացի,
Ասիր ,ուր էլ գնաս ՝կգամ,
Քեզ կբերեմ նվեր ,
Սերս ջերմ ու անծիր․․․․

Ասիր՝ ուրիշ ես դու ,
Ուրիշ ,ուրիշ
Իմ ափերը այրող
Արծաթ ասուպ
Որ ընկել ես, հեռու ,
Մեկ այլ մոլորակից,
Աստեղային մի օր․․․

Հետո ասիր նաև
(դեռ հիշում եմ դողով),-
Ես քառասուն օրից կգամ,
Քեզ կտանեմ իմ տուն ,
Ձյունափաթիլ քողով
Շքեղ շուշաններով ճերմակ․․․․

Քո քառասուն օրից ,
Չորս քառասուն ամիս,
Շաբաթ ու օր հոսեց
Ավազ –ավազ,
Ու դոփփում եմ արդեն ,
Քառասունի շեմին,
Սպասելով սպասելով , ավաղ․․․

Հիմա դու զանգել ես,
Ինչու՞ , ինչ է եղել,
Թևաթա՞փ ես ,
Ցավա՞ծ ,
Մենա՞կ,
Կյանքը շատ է նեղել ,
Դառն արցունք ես հեղել
Եվ ուզում ես ,
Որ ե՞ս լինեմ հենակ․․․

Այո , սա երազ չէ ,
Քո ձայնն է տաք,
Քո բառերն են ՝կիրթ,
Խոսքդ զուսպ ու հատու
Բայց ես մի բան գիտեմ ,
Առավել քան ՝ հստակ,
Թե չեմ սիրում ,
Արդեն, չեմ էլ ատում․․․

Իսկ տարիքս անցել ,
Կրակներս հանգել,
Երազս թե ծուխ էր,
Խավարի մեջ, չկա՜․․․
Քեզ խնդրում եմ
Սիրուս հիշատակը հարգել,
Ոչ ՝ իր , ոչ՝ իմ
Հոգեհացին չգաս․․․․
2005
« Հետընթաց թռիչք »
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 мар 2019, 19:23

Մշկավանքի պատից քար է ընկել,
ՈՒ կիսատ է տողը մեծ իշխանի,
Չեմ հասկանում ու՞մ էր-ի՞նչ նվիրել,
ՈՎ էր ջարդել զորքը Չինգիզ խանի...

18.06.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 мар 2019, 19:24

Ես գնում էի լույսը աչքիս մեջ,
Ցավիս փուշը մերկ՝ արած թալիսման,
Հույսս յոթ ձորից հորդորում էր, թե՝
Յոթ ձորից անդին մեր բախտն էր պահած..
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 мар 2019, 19:24

Թռիչքի պահի անկումը ծանր է,
Կախյալ պահվածքում անգամ, նետվածի,
Ծպտուն չես լսի, համրացնող քայլ է,
Միայն դիմանա՜ սիրտը հարվածին ...

18.06.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз