ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Մարո Երկնափեշյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մարո Երկնափեշյան

Сообщение:#11  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:20

Քո երգն , ասում են,
Վաղուց է երգված,
Երկիր, աշխարհին
Էլ չունես տալիք,
Քո մատնությունը
Արյամբ է ներկված
Ու պատմությունը
Մութ է, անգալիք․․․

Բայց դու դեռ ունես
Վիհերում փակված,
Սուրբ լեռան
Անհուն սառցաշերտերում
Հին աստվածներիդ
Սաղմերը՝ փրկված,
Համբերությունը՝
Լեցուն տաշտերում․․․

Նրանք կարթնանան,
Երկար են քնում,
Հեշտ չէ ելնելը
Խոռոչից՝ սարի,
Քեզ համար
Շանթ ու
Կայծակ են կլլում,
Որ թրեր կռեն
Վահագնաքարից․
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали

Մարո Երկնափեշյան

Сообщение:#12  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:23

Մի թթենու ծառ էր,
Մի շերամի տարիք,
Թևե՞ր էի առել,
Մետաքս էի տալիք․․․

Մի թիթեռի կյանք էր,
Առանց ակնկալիք
Զուր վատնված ջանքեր
Ու փլուզված տանիք․․․
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали

Մարո Երկնափեշյան

Сообщение:#13  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:24

Լույսի բարակ
Մի շող ընկավ վրաս նորից,
Ու թաղարի խորդենու պես
Հոգիս ծաղկեց,
Թափ տուր փոշին,
Քո մի շնչով` տերևներիս,
Մեկ էլ տեսար բույրս թեթև
Ծոցդ լցվեց...

Ո՞վ կիմանա,
Հետո ինչքա՞ն սիրտդ քննեց,
Խտուտ տվեց ու ծիծաղեց՝
Բաց ու արձակ,
Ո՞վ կիմանա՝
Ի՞նչն արթնացավ, ի՞նչը քնեց,
Չոր խորդենիս
Տաք ծոցիիդ մեջ ո՞նց կին դարձավ..
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали

Մարո Երկնափեշյան

Сообщение:#14  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:25

Ես ինձ փնտրեցի քո երակներում՝
Մի ամբողջ գիշեր,
Մի ամբողջ գիշեր մտա ճեղքերը՝
Սրտի ու հոգու,
Թեթև սարսուռով դու նոր աղոթքներ
Փորձեցիր հիշել,
Իսկ ես քեզ համար ուրիշ կռատան
Հրայրք էի մոգում․․․

Լուռ պրպտեցի անկյունները քո,
Մտա մաշկիդ տակ,
Խորն ընկղմվելով ես դուրս նետեցի
Մագմաներդ հում,
Եվ խավարի մեջ արեգակ տեսա
Երկնքում, հստակ,
Եվ տեսա ոնց են չնչին հյուլեից
Տիեզերք արարում․․․

Ես երկիրն էի, դու իմ երկինքը՝
Ուրբաթ գիշերով,
Ձեռքիդ դաստակին քաղցր քրտինքի
Մի քանի կաթիլ,
Որ արարչության շաբաթն ավարտվեց
Կողդ նշելով,
Մնում էր արդեն քո սիրուց ճաքեր
Մի հատիկ շաքիլ․․․

Եվ օր կիրակի խոնջանքի պահին
Արժեր սա նշել,
Թեթև շիկնանքով ժպտուն հայացքիդ
Նետերը շեղած,
Բայց հիշողության ճաքճքած կավե
Էջերը մաշվել,
Էլ չէր կարդացվում սիրո ասքերի
Սալերը՝ պեղած․․․

Ակներևաբար մի ամբողջ գիշեր
Շուռումուռ եկա,
Մի ամբողջ գիշեր անունդ հազիվ
Ես վերծանեցի,
Երբ լուսբացին արևը փռվեց
Մեզ վրա, երկա՜ր,
Իմ մեջ քեզ գտա, բայց ի՛նձ
Այլևս չճանաչեցի...
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали

Մարո Երկնափեշյան

Сообщение:#15  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:27

ՔՆԱԹԱԹԱԽ ՀԵՔԻԱԹ

Յոթ գլխանի դև է
Սա, արնածուծ հրեշ,
Պոչը պատ է տվել,
Երկիր, ու խեղդում է,
Երախները բաց են՝
Մեկ-մեկուց գեշ,
Հուր կրակի միջով
Մեզ հեղձում է․․․

Ես ինչ անեմ հիմա,
Թե որ հնար չեղավ,
Դանակն առնեմ, կուլ տա,
Հանց հեքիաթում,
Ինչպես թագավորի
Աղջիկ դարձած տղան՝
Պատռեմ հսկա փորը՝
Ակնթարթում․․․

Երկիր, քեզ ազատեմ
Լծից երկարատև,
Բացվի աղբյուրներիդ
Առատ հոսքը,
Որ մարմինդ գրկած ՝
Տա լույսի թև,
Արդարության, սիրո
Արևաբեր հոսքը․․․

Ու հեքիաթի վերջում ՝
Այս իրական,
Խնձորաթափ լինի
Արտամետի,
Մեզ, բոլորիս հասնի
Թե՝ մեկական,
Մնացածը թողնենք
Հավերժության գետին․
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали

Մարո Երկնափեշյան

Сообщение:#16  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:28

Մի ոտնակածան է
Ձորից ելնող,
Ծունկդ բռնելով
Բարձրացիր,ե՛լ,
Ամեն մի քայլիդ՝
Ուսդ բեռնող
Հոգսի մի քար դիր,
Մի քիչ ավել...

Ինչքա՞ն կքայլես
Կուզդ ցցած,
Ամեն ծառի տակ
Դինջանալով,
Քարշ տուր մախաղն այդ,
Ձեռդ գցած,
Թե հասնես սարին
Լուրջ ջանալով...

Դրանից ավել
Էլ տեղ չկա,
Բեռդ չես տանի
Աստծուն նվեր,
Գրիր այդ քարին՝
Դատարկ կգաք,
Հոգին է միայն
Բարձրանում վեր...

12 մարտի
2017
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали

Մարո Երկնափեշյան

Сообщение:#17  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:29

Ծառերի կարմիր
Ոստերը մանրիկ,
Բարակ մատներ են
Հարսնացող կույսի,
Կուզեի դեղձի
Լինեի, մայրիկ,
Բողբոջներիս մեջ
Շողերը լույսի․․․

Կանաչ դաշտերը
Ծլած արտերի,
Ծալ -ծալ փեշերն են
Քո կարած շորի,
Կուզեի ծիլ տալ՝
Հասկը շուրթերիս,
Ստվերներիս մեջ՝
Ձագերը լորի․․․

Հանդերի մանրիկ
Ծաղիկները` հանց
Գունեղ աստղեր են ,
Որ ընկել են ցած,
Ցողի պես կգաս
Բացատը՝ ծռանց,
Մայրիկ, երբ լինեմ
Նրանց հետ քնած․․
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали

Մարո Երկնափեշյան

Сообщение:#18  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:34

Թող չարթնանա վայրին անվերջ,
Դառնամ քնքու՜շ, ամաչկոտ կին
Եվ քո կողքին, նաև քո մեջ,
Ողջ սերերից լինեմ հարգին․․․

Չէ, դառնամ մի չալ դեղձանիկ
Եվ ծլվլամ ականջիդ տակ,
Դու հենց միայն հեռվից ձայնի՛ր,
Վանդակով էլ թռած կգամ..․

Թող ես լինեմ շունդ՝ տանու,
Անունս դիր Բողար կամ՝ Ջեք,
Ոտքերիդ մոտ խանում- մանում,
Թաթս թաթիդ երկա՜ր ննջենք․․․

Կամ էլ դառնամ բառը՝ շուրթիդ,
Շիրայի պես կպչեմ, մնամ,
Ամեն մի նոր սիրո փորձից
Համս քիչ էլ ավելանա․․․

Թող վերանա ամեն կասկած,
Ամեն տագնապ՝ վերքս քերող,
Թե՝ ի՞նչ գտար մեջս հանկարծ,
Տեսք էլ չունեմ, ախր, գերող․․․

Թե ի՞նչն իմ մեջ հավանեցիր,
Ի՞նչ կորցրիր, կամ ի՞նչ գտար,
Քանիսին էլ ետ վանեցիր,
Մինչև սառցե սիրտս մտար․․․

Ամառ, ձմեռ , կարևոր չէ,
Քոնն եմ, ասեմ, մնամ կողքիդ,
Թեկուզ կյանքս արևոտ չէ,
Բայց դե վրաս տա՜ք է հոգիդ.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали

Մարո Երկնափեշյան

Сообщение:#19  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:36

Սինու մեջ
Խնձորի դեղնված չիր է,
Փափուկ է, ինչպես
Կանացի մատները,
Պարանին կախվածը`
Տաք պանրաջիլ է,
Հենց նոր է կտրել
Թաց պորտը՝
Տատմերը․․․

Մեզարին փռածը`
Չոր լոբահատիկ է,
Չալուչուլ,
Աչքի պես` ճտպտան,
Սերս խռթեշի մեջ
Քնած մի զատիկ է,
Չբռնած` թռավ գնաց...

Դռան տակ, ձագամեր
Չալ կատուն է`
Ավիլը անկողին արած,
Ում` թուխսը
Մի քիչ էլ վեհերոտ
Ատում է,
Ինչպես մի
Գրողի տարած...

Չոր թախտին
Ծեր մայրս քնել է,
Պատառը
Ափի մեջ սեղմած...
Իր դառը օրերը
Հատեհատ քննել է,
Իմ բոլոր մեղքերը
Մեղմած....


19 ապրիլի
2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали

Մարո Երկնափեշյան

Сообщение:#20  Сообщение Կարինե Կարինե » 21 апр 2018, 13:40

Ձմեռը դեռ բան չի խոսի.
Ձյունը կգա ու կհոսի,
Մինչ շունչ առնեն կաղնի, սոսի,
Քամու թևին` Աքռաքոսի*...

Առուն պղտոր, կիջնի շատ- շատ,
Դեպի ձորը` փռված լի տաշտ,
Թե կենդանի, թե մարդ-անհաշտ ,
Դեռ կդառնան չէ՞ բնապա՜ շտ....

Հետո կգան մշուշ ու ամպ,
Կիջնեն դաշտին ձորերին` շամբ,
Խև կայծակի զարկից մի բամբ,
Վեր կթռչի աշխարհն անթամբ...

Ու կզարթնի էն շեկ տղեն,
Սիրուն տղեն` թիկունքը լեն,
Մեր դիմացի սարին, հրեն,
Արևն ինչպես վահան` վրեն...

Ու կտանի ինձ իրեն մոտ,
Հազար տարվա սիրակարոտ,
Էլ ի՞նչ գոտի էլ, ի՞նչ նարոտ,
Ինքը` գարուն, ես` առավոտ.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Почетный гость
Почетный гость
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз