ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Մարկ Տվեն

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Մարկ Տվեն

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:27

(83.82 кб) Просмотров: 443
Մարկ Տվեն (անգլ.՝ Mark Twain, իսկական անունը՝ Սեմուել Լենգհորն Կլեմենս (անգլ.՝ Samuel Langhorne Clemens); 1835թ. նոյեմբերի 30, Ֆլորիդա բնակավայր (Միսսուրի նահանգ), 1910թ. ապրիլի 21, Ռեդինգ (Կոնեկտիկուտ նահանգ); թաղվել է Էլմայրում (Նյու-Յորք նահանգ):
Текст:
Մարկ Տվենը (Թուեյն, իսկական անուն-ազգանունը՝ Սեմյուել Լենգհոռն Կլեմենս) մանկությունն անցկացրել է ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Հաննիբալ փոքր քաղաքում: Հոր մահից հետո ստիպված թողել է ուսումը և աշխատել: Եղել է լոցմանի օգնական, ոսկեխույզ: Տեղական թերթերում աշխատելով որպես գրաշար և լրագրող՝ լույս է ընծայել առաջին գրական գործերը: Հանդես է եկել սեփական հումորեսկների ասմունքով, հովանավորել գյուտարարներին, և ինքն էլ գյուտեր է արել:
1853–57 թթ-ին շրջել է ԱՄՆ-ում, 1867 թ-ին մեկնել է Եվրոպա, եղել Պաղեստինում: Այդ ճանապարհորդություններից ստացած տպավորություններն ամփոփել է «Պարզամիտ մարդիկ արտասահմանում» (1869 թ.) գրքում: 1872 թ-ին Հեռավոր Արևմուտքի մասին հրատարակել է «Կոփվածները» ինքնակենսագրական ակնարկների ժողովածուն:
Տվենը համաշխարհային ճանաչման է արժանացել «Ոսկեզօծ դար» (1873 թ.) վեպով, «Հին ու նոր ակնարկներ» (1875 թ.), «Հին ժամանակները Միսիսիպիի վրա» (1878 թ.) պատմվածքների ժողովածուներով, «Թոմ Սոյերի արկածները» (1876 թ.), «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1884 թ.) զավեշտական ու ծիծաղելի արկածներով հարուստ վիպակներով:
Գրողի մանկության տարիներն են արտացոլված «Թոմ Սոյերի արկածները» վիպակում: Թոմ Սոյերի կերպարն աչքի է ընկնում անմիջականությամբ ու կենսասիրությամբ: «Հեքլբերի Ֆիննի արկածները» վիպակը գրված է անտուն ու անօթևան Հեքլբերիի անունից: Անսահման թախիծով ու վշտով լի նրա հոգին ապշած է մարդկային ստորությունից, ստից և կեղծիքից: Նա չի կարողանում ընկալել կիրակնօրյա դպրոցի կեղծ բարոյականության ու բարեպաշտության դասերը և չի մատնում ստրկությունից փախած Ջիմին:
1882 թ-ին Տվենը հրատարակել է «Արքայազնն ու աղքատը» վիպակը, որտեղ թագավորության ժառանգորդը՝ արքայազնը, և թշվառ աղքատը փոխում են իրենց «դերերը». արքայազնը ներկայանում է որպես աղքատ, իսկ աղքատը՝ արքայազն: Վիպակում այլաբանական պատումի շնորհիվ մերժվում են արտոնյալ ու հասարակ մարդկանց դասային տարբերությունները:
Տվենի գործերում հաճախ կոմիկականը և ողբերգականը միահյուսված են: Նրա հերոսները մեծ սրտի տեր պարզ մարդիկ են և չեն կարող հաշտվել անարդարության, ստրկության հետ: Գրողը քննադատել է նաև գաղութարարությունը և իր համակրանքն արտահայտել տեղաբնիկների նկատմամբ: «Կապիտան Ստորմֆիլդի ուղևորությունն արքայություն» պատմվածքում արտացոլել է իրականության հոռի կողմերը:
Տվենը գրել է նաև պամֆլետներ և պարոդիաներ: Գրողի սպանիչ ծաղրն

Մ. Տվենի գրական հերոսների՝ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի արձանը Հաննիբալում (1926 թ., քանդակագործ՝ Ֆրեդ Հիբարդ)
ուղղված է կյանքում արմատացած նախապաշարումների, կեղծ ժողովրդավարության դեմ:
Իր երկերում Տվենը հաճախ է շոշափել գիտատեխնիկական նվաճումներին վերաբերող հարցեր. գրել է պատմվածքներ հեռուստատեսության ու հեռախոսի մասին, հետաքրքրվել գիտության ու տեխնիկայի առաջընթացով:
Տվենի՝ կյանքի վերջին 2 տասնամյակներին գրած բազմաթիվ էջեր համակված են դառնության զգացումով («Քոնեքթիքութցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում», 1889 թ., վեպ, «Պարզամիտ Վիլսոնը», 1894 թ., պատմվածք):
Տվենի ստեղծագործությունները խոր հետք են թողել ամերիկյան գրականության վրա: Նրա դառն ու դաժան երգիծանքն ու հումորն ուղղված են քաղքենիության, ընչաքաղցության և այն ամենի դեմ, ինչը խանգարում է մարդկանց՝ երջանիկ լինելու:
Մ. Տվենի գործերից հայերեն թարգմանել են Ստեփան Զորյանը, Գրիգոր Շահբուդաղյանը, Ղազարոս Ջավախեցին, Նվարդ Աղանյանը և ուրիշներ:
Էկրանավորվել են Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1938 և 1960 թթ.), «Թոմ Սոյերի արկածները» (1968 թ.), «Արքայազնն ու աղքատը» (1943 և 1977 թթ.) և այլ գործեր:

Karen это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մարկ Տվեն

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:31

«Խուսափեք նրանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակն, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մարկ Տվեն

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:45

«Ճշմարտությունը մեր ամենաթանկ հարստությունն է: Եկեք նրա հետ հոգատարությամբ վարվենք»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մարկ Տվեն

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:47

«Մարդը միակ կենդանին է, որը կարմրում է կամ որոշակի հանգամանքներում պետք է կարմրի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մարկ Տվեն

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:48

«Ավելի մեծ գռեհիկություն չկա, քան չափից դուրս նրբինությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մարկ Տվեն

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:49

«Աղմուկը ոչ մի բան չի ապացուցում: Ձու ածող հավը հաճախ այնպես է կչկչում, կարծես թե մի փոքր մոլորակ է ածել»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մարկ Տվեն

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:50

«Երբ կասկածում եք` ասեք ճշմարտությունը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մարկ Տվեն

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:50

«Յուրաքանչյուր մարդ, լուսնի նման, ունի իր չլուսավորված կողմը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մարկ Տվեն

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:51

«Չկա ավելի տխուր տեսարան, քան երիտասարդ հոռետեսի տեսքը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Մարկ Տվեն

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 26 мар 2014, 16:52

«Կնճիռները պետք է միայն նշեն այն տեղերը, որտեղ առաջ եղել են ժպիտներ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз