ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:27

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Mariam Karapetyan.jpg
Mariam Karapetyan.jpg (10.25 кб) Просмотров: 552
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:28

***
Երկարաճիտ կոշիկներից
Փոշին մաքրելու կարիք չկա այլևս.
Ձյանը քսվելուց
Կարելի է նրա նման ճերմակ դառնալ:
Ձախ ու ներքև եմ թեքում գլուխս,
Կիսաբռունցքներով խողովակներ եմ սարքում
Եվ ականջս միացնում եմ կրծքիս.
Քեզ հետ շփումից
Էլեկտրասրտագրիչ էլ կարող եմ դառնալ մի օր թերևս:

Մի փակ շղթա ենք դու, ձյունը և ես,
Շրջապտույտ ենք…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:28

***
Ես սիրում եմ քեզ:
Դու թաքուն ես ու ծանոթ,
Դու հարազատ ես չծնված երեխայի պես:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ,
Իսկ դու չես զանգում, չես զանգում,
Ինչպես գողացած հեռախոս:
Քեզ տարե˜լ են, տարե˜լ են քեզ ինձնից,
Եվ դու չես խոսում…
Բաց արա, բաց արա դուռդ,
Ես փղձկում եմ`
Ոտքով մեքենայիդ դռանը հարվածելու պես:
Ես քեզ սիրում եմ
Ու կոպս կոպիս եմ դնում,
Ինչպես գլուխս ծնկիդ կդնեի,
Արև˜ս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:29

***
Ես տառապել եմ քեզ համար,
Եվ աչքերս ուռել են լացից:
Բայց թե անգամ դու ես մեղավոր
Կոպս նախշած այտուցի համար,
Շնորհակալություն:
Թունդ թեյի մեջ թրջված բամբակով
Կլվանամ հիվանդ աչքս
Եվ մի վայրկյան իսկ չեմ զղջա,
Որ եղել ես ու կաս հիմա:
Դու մուսաս ես ու եկել ես առանց փողի.
Մեղսի, բոքու,
Ամենուր ես ու կաս նաև այն սիրո մեջ,
Որ տածում եմ անսեռ արջուկների հանդեպ`
Մահճակալիս խելոք շարված…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:29

Կեցցե իմ կանաչ վերմակը

Համբուրում եմ հեռախոսագրքի այն էջը,
Որտեղ պապիդ անունն է գրված:
Շնչել չի լինում, տոթ է,
Ու ես սիրում եմ քեզ:
Երևակում եմ երազս արևի լույսով.
Լուսանում է երազս,
Ու ոչինչ չի մնում ժապավենի վրա`
Առատ լույսից բացի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:30

Սառույց

Տեսնել քեզ` իմանալով, որ դու ուրիշինն ես:
Ես կորցնում եմ հավասարակշռությունս
Երազներիս անհամաչափ բեկորների վրա
Եվ ինչպես ասֆալտը պրկած սառույցի ողորկ այտ,
Հոգիս երեսպատում եմ նույնքան սահուն հառաչով.
Ես գլորվում եմ սեփական հոգուս շեմքին:
Եվ որպես դեմքիս փակցված անուժ ու անմիտ ժպիտ`
Մեռնում է հույսս` անվանըդ վրա սայթաքելով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:30

Լույս

Ես շոշափում եմ լույսը` փոքրիկների կերպարանքով,
Իսկ փոքրիկներին լույս եմ կոչում:
Ես սիրում եմ լույսը մանկիկների ժպիտի մեջ:
Ու մեծուկ աչուկներում ես տեսնում եմ
Քնքշանքի բովանդակ խորությունը,
Ու թե հնար լինի պատկերել սերը,
Ես նրանց թուշիկներից քաղցրություն կառնեմ,
Կներկեմ սիրով սիրո շուրթերը:
Եվ թե պետք լինի վերլուծել անհունները,
Աստղերն էլ կսկսեն թոթովել:
Ու թե բարին մեզ էկրանից նայի,
Օպերատորը խոշոր պլանով ցույց կտա
Փափլի˜կ, փափլի˜կ թաթիկներ`
Մատիկների մեջ մի դեղնուկ ճուտիկ,
Եվ այդժամ մայրերը կրծքերով կզգան
Արևի անկիրք ողջ տաքությունը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:31

***
Բոլոր կարոտների համար սրտումս տեղ կա հիմա
Ու ժպիտ` բոլոր արցունքներին դարման:
Բոլոր հուսալքումների համար գարուններ ունեմ
Եվ կգրկեմ բոլոր մենակներին:
Ես սիրում եմ գարունը տաք
Եվ համակ գարուն եմ ես էլ հիմա,
Ցնորքն է խաղում իմ հոնքերի ներքո,
Արևներ ունեմ ես վերարկուիս տակ:
Եվ սեր ունեմ բոլոր անցորդներին տալու,
Երգում եմ, երգոտ եմ, լավն եմ ու սիրուն եմ
Եվ խինդ ունեմ այնքան,
Որ խնդուն մի գինդ եմ:
Ոչինչ, որ ծակ չեն քո ականջները,
Քո մազերից էլ կախվել կարող եմ,
Թարթիչներից էլ,
Արցունքներից էլ,
Կնճիռներից էլ,
Ռունգերից էլ,
Փողքերից տաբատիդ…
Ես գարնան մեջ եմ, գարնանային եմ,
Արևոտ ու տաք
Երկինքացի եմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:31

Գուցե երկրորդի ծնունդ

Հեռու, հեռու մի անկյունում քնքշանքն է ծվարել.
Դա անդիմադրելի է,
Թափ չկա, հևք չկա,
Ինչ-որ դժժացող զգացում է`
Հոգնած գլխացավի պես,
Ինչ-որ… գրեթե ոչինչ…
Ծիծաղելի է նույնիսկ մանրուքների հետևից ընկնելը,
Բայց քնքշանք է, գրողը տանի, քնքշանք է, ինչպես
Մաշված ծածկոցը նորով փոխարինելը:
Մեղմ է, թույլ է, հազիվ բոցկլտացող կրակի պես է,
Բայց հետը կարծես կիթառի հնչյուններ են:
Անորսալի է, բարակիրան ու սեղմ է,
Եվ այդուհանդերձ բռնվում է, իմն է…
Չէ~, արդեն ավելի ծիծաղելի է,
Ավելի ճիշտ, «ժպտալի» է
Եվ… քիչ մնաց` մոռանայի,
Շատ նման է այտերի վառվելուն, երբ քո մասին են խոսում,
Ու հետն էլ մի տեսակ հարազատ է.
Շատ է ծանոթ դեմքը:
Կկոցում եմ աչքերս, նայում եմ, նայում եմ երկար,
Բայց ինչ-որ տեղը չեմ բերում:
Ինչ-որ քնքշանք է, էլի, մի քիչ նույնիսկ
Ուսանողական առաջին թոշակի պես…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 09 окт 2010, 09:32

Սխալմունքներ

Ինքնազսպումից ծիծաղեցի այնտեղ,
Որտեղ հարկ էր գոռալ:
Քրոջս բարի գիշեր մաղթեցի մտքում,
Որովհետև վիճել էինք:
Մի արժանիքիս շնորհիվ եղածից բարձր գնահատեցին մյուսս:
Այսպես քո տեղը երազում այսօր տեսա ուրիշին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз