СТАНЬ VIP

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:19

***

Այս սերը, որ երևի
երջանկության համար է,
և գլխապտույտներից
առաստաղներին քսվող ձյունը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:19

***

Արևի մասին լսե՞լ ես,
հենց այնպես եմ հարցնում`
առանց հետին մտքի...
Արևի մասին կարո՞ղ ես լռել,
Իսկ քամո՞ւ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:20

***

Նստի՛ր այնտեղ,
որտեղ քամի կա
(քանի որ աշխարհում դեռ քամի կա)
և անցյալ ու ներկա ամառների
թափահարվող ձևեր...
Դու քամուց չես մեռնի
երևի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:21

***

Հետո մի բան ցավում է...
Որ անապատի արևի փոխարեն
հաջորդ հարյուր տարին ջուր լինի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:22

***

Կշնչենք,
ու կտաքանա...
Խոսքեր,
որ խոսում են
մեր ջրերը,
ու մեր մաշկը
չկա...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:23

***

Բոլոր բաց դռները,
որ հայելի են
սերերի ավարտին,
երբ վերջացած են լինում
բառերը
դեռ չասված...
Կտրիր-հանի՛ր քաղաքը
քո նկարից
և թեյագույն աչքերդ,
որ ինչ-որ մեկին
տաքացնելու համար են,
նարինջների՛ն դարձրու...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:24

***

Կանաչ ու մանուշակագույն
մոռացված մատիտներ,
որոնցով հազար տարեկանները
մանկական նկարներ են նկարում,
հողե դեմքեր...
Հետո
քարերը կծակվեն
ճնշումից ու ժամանակից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:25

***

Նրանք
գարեջրոտ մազերով
քայլում էին
ամեն առավոտ,
ու բոլոր լույսերը
գետնին շաղ էին գալիս...
Բարև
ցածրահարկ տներով
Աշխարհ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:26

***

Անընդհատ ընկնող մտքեր,
որ հետ նայելիս քար են դառնում...
Նոր երկի՞ր.
տարածությո˜ւն է...
-Կարոտների հարցով այստեղ չդիմել,-
ասում է...
Կողքով անցնում են
բոլոր թռչող բաները
հազար տարին մեկ ծնվածների նման,
ու բոլոր պահերին վերջանո˜ւմ է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:27

***

Տաքությունը,
որ ձայն չի հանում,
նա, որ իմ նշանն է,
իմ գեղեցկության
պարագաները...
Դրանք
իմ Աստծո աղավնիներն են...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՄԱՐԻԱՄ ԵՓՐԵՄՅԱՆ
    Вложения Harutin » 31 мар 2011, 21:45
    1 Комментарии
    264 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    31 мар 2011, 21:53
  • ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    Вложения Harutin » 04 окт 2010, 06:49
    8 Комментарии
    423 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    04 окт 2010, 06:52

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз