ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՄԱՐԻԱՄ ԵՓՐԵՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՐԻԱՄ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 31 мар 2011, 21:45

ՄԱՐԻԱՄ ԵՓՐԵՄՅԱՆ

Mariam Yepremyan.jpg
Mariam Yepremyan.jpg (10.51 кб) Просмотров: 234
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՄԱՐԻԱՄ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 31 мар 2011, 21:53

«ԾՓԱՑՈՂ ԵՐԿԻՆՔ» շարքից

Կլոթոն մանում է թելը:
Որտե՞ղ է մկրատդ, Կլո՛թո: Կտրիր այս թելը եւս:
Լաքեսիսի հանած վիճակը... Իսկ այն արդեն գրվում է:
Ատրոպոս: Անողորմ է նա:
տնում է այդ փաթեթի մեջ, անխուսափելի է»:
Ոչինչ փոխել հնարավոր չէ:
Ամենն` ինչ անում ես, գրված է արդեն:
Ամենն` ինչ չես անում, գրված է արդեն:
Երես դարձրեց Տյուքեն ինձնից, նվերը տալուն պես,
իսկ ես չհասցրի տեսնել այն: Մի՞թե չեմ տեսնի նվերս:
Կկտրե՞ս թելը ոսկե մկրատով, մո՛յրա:
Իսկ եթե դա՞ է նվերը. ասփոդելների դժգույն պսակ:
Գահին բազմած մռայլադեմ Հադես եւ
նռան հատիկներ կուլ տված Պերսեփոնե:
Իսկ Օրփեոս չկա: Նա ետ չի նայի, Հերմե՛ս:
Չկա Օրփեոս:
Էրեբոսի քողով ծածկված, որպես մի Սելենե,
սպասում եմ ես իմ Էնդիմիոնին՝
ձոնելու նրան Լույսի այն միակ երգը, որը գիտեմ։
Բոսորագույն Էոսին հետեւող Հելիոսի կառքի թեւավոր ձիերը
ճեղքում են հորիզոնը երկնի։ Փաետոն։ Լինել Արեւի
կառքում եւ ցած ընկնել։ Վառվել արեւի հրով։ Իկարոս։
Զբոսանքի տա՛ր ինձ քո կառքով, Հելիո՛ս։
Տո՛ւր եւ ինձ թեւեր, Դեդալո՛ս։
Արեւին հասնելու, Լույսին հասնելու…
Տո՛ւր ինձ կրակը Պրոմեթեւս, դարբնոցից Հեփեստոսի
գողացիր այն, ծածկված Էրեբոսի քողով, մինչ կճեղքեն
հորիզոնը երկնի թեւավոր ձիերը բոսորագույն
Էոսին հետեւող Հելիոսի կառքի։
Փաթիլ- փաթիլ իջնում է քո սպիտակ վիշտը երկնքից Դեմետրա։
Եւ անցնում ենք մենք կոխկրտելով քո վիշտը,
ցեխոտ ոտնահետքեր թողնելով դրա վրա։
Եւ նրան փոխարինելու կգա կանաչ հրճվանքը,
երբ քո դուստր Պերսեփոնեն հերթական անգամ
նռան հատիկներ կուլ տալով քեզ մոտ կվերադառնա։
Ու կպոկոտենք մենք հրճվանքը քո ու պսակներ կհյուսենք
քո երջանկությունից։ Սակայն կհեռանա քո Պերսեփոնեն,
եւ անձրեւ կլացես դու՝ խոշոր ու թափանցիկ։
Ու կկաթի քո թախիծը՝ թրջելով մազերն ու հագուստը մեր։
Ու կվերածվի թախիծդ վշտի, անձրեւը՝ ձյունի, եւ կկոխրտենք
մենք վիշտը քո՝ ցեխոտ ոտնահետքեր թողնելով դրա վրա։
Այդպես են որոշել մոյրաները։
Որտե՞ղ է կծիկդ, դո՛ւստր Մինոսի։
Արբած Դիոնիսյան գինով սատիրների ու մենադների
հետ ես պարում դու, մինչ հազարավոր Թեսեւսներ,
պատանիների ու աղջիկների գլուխն անցած,
մոլորվում են Լաբիրինթոսի խավարչտին անցուղիներում։
Ու կռվեն պիտի Թեսեւսներն այդ Մինոտավրոսների դեմ,
սակայն թուր չունեն։ Ինչո՞ւ կտրուկ թուր չես տալիս նրանց,
Արիադնե։ Եւ կօգնի՞ սակայն թուրն այդ քո տված, կօգնի՞ կծիկը,
երբ Լույսն Ապոլլոնի ու Պրոմեթեւսի օգնել չկարողացան։
Ուրիշ մի կծիկ այնտեղ վերեւում մեկ կտրվում է,
մեկ՝ հանդարտ մանվում։
Գուցե կօգնի մեզ կծիկն այդ ուրիշ։
Իսկ ելքը միակ միթե՞ հենց դա է։
Ասփոդել, Հադես ու Պերսեփոնե,
բայց ոչ Օրփեոս, ոչ վարդ ու քնար։
Հեռացիր, Պանդո՛րա, քո գործն ավարտին ես հասցրել արդեն։
Ամուր փակված է կափարիչն այն արկղի։
Ոչ ոք չի կարող այն վեր առնել
Իսկ այնտեղ փակված է Մեկը, որն օգնել չի կարող։
Իբրեւ պատիժ մարդկանց եւ ո՛չ Քրոնոսին
Գեան ծնունդ տվեց սոսկալի աստվածություններին՝
մահաբույր թեւերով Թանատոսին, խնձորների վրա
խզմզող Էրիսին, Օլիմպոսից ցած՝
Երկիր գլորված երկարավարս ու կարճոտն Ապատեին,
ոչնչացում տենչացող Կերերին եւ մահկանացուներին
մղձավանջներ ուղարկող պատանուն՝ Հիպնոսին։
Չօգնեց կրակդ, Պրոմեթե՛ւս, եւ զուր էին տանջանքները քո։
Ոչինչ չի փոխվել, նույնն է ամեն ինչ, զի ապրում են
աստվածներն այդ մարդկանց մոտ ու մարդկանց մեջ։
Կգա Հերակլեսն ու կազատի քեզ քո կապանքներից, ու
կբարձրանաս դու Օլիմպոս, ու կմնա քեզնից այնտեղ
մի ծաղիկ, որը սակայն անօգուտ է այնքան, որքան կրակը
քո գողացած։ Աստվածներն այն, սակայն, կապրեն
Երկրի վրա ու կսնվեն մահկանացուների թուլությամբ։
Անզոր է Լույսը քո տված նրանց դեմ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз